Հոսանքազրկումներ կլինեն - Ուշադրություն. որոնվում է տեսանյութում պատկերված աղջիկը (ֆոտո, վիդեո) - «Ելքի»-ի երթի ելակետը նոր պաշտոններում հարմարավետ վերադասավորվելն է - ՊՆ զորամասի գումարտակի հրամանատարի մասնակցությամբ կաշառքի գործն ուղարկվել է ՀՔԾ - Աթոյան փողոցում BMW-ն բախվել է ծառին. վարորդը ցնցումների մեջ հիվանդանոց է տեղափոխվել (լուսանկարներ) - Ստրկատիրական բարքեր՝ «Ալեքս տեքստիլ»-ում - Գծատերերն ամեն օր «օդից» հարյուր հազարավոր դրամներ են աշխատում - Այնտեղ, ուր հրավիրում է «Ելք»-ը քաղաքացիներին, վտանգավոր է, կասկածելի և վստահություն չկա - Ժպտացեք, պարոնա՛յք, ժպտացե՛ք. Շարմազանովի և Փաշինյանի փոխադարձ ժպիտները - ՏՄՊՊՀ-ն արդարացնում է թանկացումները

«Նաիրիտի» վերաթողարկումը մնում է որպես վարչապետ Կարապետյանի գլխին կախված դամոկլյան սուր. ԵՀՄՖ


karen karapetyan nairit

ԵՀՄՖ մամլո քարտուղարությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է.

«Երեկ հայտնի դարձավ, որ ԱԺ-ի հերթական նիստում հարց ու պատասխանի ժամանակ հարցեր են ուղղվել պատգամավոր Վահե Էնֆիաջյանի կողմից ՀՀ կառավարությանը «ԵՄ-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի կողմից «Նաիրիտ» գործարանի վերաթողարկման շուրջ ընթացող անհասկանալի և կառավարության կողմից իրականացվող խայտառակ անպատասխանատու գործողությունների շուրջ:

Ինչպես հայտնի է, հոլդինգը երկու բարձր մակարդակի պատվիրակություններ է առաքել Հայաստան՝ առաջինը 2016թ. հոկտեմբեր ամսին, իսկ երկրորդը՝ 2017թ. օգոստոսին, որոնց ընթացքում ներկայացվել են հոլդինգի կողմից «Նաիրիտ» գործարանի վերաթողարկման շուրջ ծրագրերը: Պատվիրակության առաջին այցից հետո կառավարությունը կազմակերպել է միջազգային մրցույթ, և ըստ մրցույթի պահանջների, հոլդինգը ներկայացրել է առաջարկությունների փաթեթ: Նշենք, որ որպես մրցույթի կազմակերպիչ ներկայացվել էր ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը, սակայն վերոհիշյալ նախարարությունը փաթեթն ընդունելուց հետո այն վերահանձնել էր ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն: Այս փաստը մեծ տարակուսանք և կասկածներ է առաջացրել հոլդինգի ղեկավարության մոտ, քանի որ որևէ մեկը չի հիշում միջագային պրակտիկայում այնպիսի դեպք, որ մրցույթն անցկացնող նախարարությունը եզրակացություն կատարելու պարտականությունը հանձնի մեկ այլ նախարարության:

Ավելի զարմանալի արդյունք է ստացվել 2017թ. հունվար ամսին տեղի ունեցած մրցույթի արդյունքները հայտարարելու հարցում, քանի որ այն առ այսօր չի հայտարարվել: Այսինքն՝ տեղի է ունեցել կեղծ մրցույթ՝ կազմակերպված ՀՀ կառավարության կողմից: Հոլդինգի կազմի մեջ մտնում են խոշորագույն կազմակերպություններ Սլովակիայից, Մեծ Բրիտանիայից, Իրանից, Բուլղարիայից, Ռուսաստանից, և միջազգային համագործակցություն ունեցող այդ կազմակերպությունների մոտ առաջացել է բացառիկ տարակուսանք և արհամարհանք ՀՀ կառավարության կատարած խայտառակ քայլերի հետևանքով. ինչպե՞ս կարող է երկրի բարձրագույն ղեկավարությունը նման թեթևամիտ և անբարո քայլ կատարել, այն է՝ հայտարարել միջազգային մրցույթ և չներկայացնել մրցույթի արդյունքները: Ավելին, հոլդինգը չի ստացել գոնե մեկ տող պատասխան վարչապետ Կարեն Կարապետյանին և վերոհիշյալ նախարարություններին ուղղված բազմաթիվ նամակներին:

Հաջորդ խայտառակությունը վարչապետ Կ. Կարապետյանի և նրա ենթակաների կողմից տարածած կեղծ լուրն էր, որում ասվում էր, որ հոլդինգի մեջ մտնող համաեվրոպական մակարդակի կազմակերպությունները չունեն անհրաժեշտ ֆինանսական միջոցներ «Նաիրիտ» գործարանի վերաթողարկման համար, չնայած մրցույթին մասնակցելու նպատակով հանձնված փաստաթղթերի մեջ ներկայացվել էին պաշտոնական տեղեկանքներ այդ կազմակերպությունների միլիարդավոր դոլարներ կազմող տարեկան շրջապտույտի մասին: Արդյունքում, հոլդինգի առաջարկը մնացել է օդի մեջ և անպատասխան: Հոլդինգը չի ստացել ՀՀ կառավարության կողմից ո՛չ գրություն, ո՛չ էլ որևէ բանավոր պատասխան, բացի մեծ-մեծ խոստումներից՝ տրված փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի և այլոց կողմից:

Սակայն կատարվածի ծիծաղաշարժ, զավեշտալի գլուխգործոցն Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի արձագանքն է ԱԺ-ում տեղի ունեցած հարց ու պատասխանի ընթացքում, ով ԱԺ պատգամավորի կողմից տրված հարցապնդմանը տվել է առավել կեղծ, ստահոդ և անպատասխանատու պատասխան: Նա հայտարարել է, որ հոլդինգը չի ներկայացրել պատասխաններ այն հարցերի վերաբերյալ, թե ինչքան մարդ պետք է աշխատի «Նաիրիտ» գործարանում, ինչպիսի քայլեր պետք է իրականացվեն վերաթողարկման համար և այլն: Պարոն նախարարը գուցե տեղյակ չէ այն մասին, որ իր ղեկավարած նախարարությունը չի արձագանքել հոլդինգի կողմից ստացված առաջարկներին և չի ներկայացրել այն հարցերը, որոնց պատասխանները կստանար անմիջապես: Անհնար է ստանալ պատասխաններ, առանց հարցեր ուղղելու: Եթե նախարարը մի փոքր մտածեր, երևի կհասկանար, որ նման հայտարարությամբ նա ավելի է խորացնում այն կարծիքը, որ ոչ միայն ՀՀ վարչապետ Կ. Կարապետյանն է անլուրջ վերաբերվում ՀՀ տնտեսության զարգացման համար կենսական կարևորություն ունեցող խնդիրների լուծմանն, այլև նշանակել է իրենից առավել անլուրջ նախարարներ:

Արդյունքում, ոչ միայն մի քանի հազար նաիրիտցիներ են զրկվում իրենց մի կտոր հացից, ոչ միայն երկրի քիմիական արտադրություններն են զրկվում եվրոպական խոշոր ընկերությունների կողմից կատարվող հնարավոր ներդրումներից, ոչ միայն Հայաստանի տնտեսությունն է զրկվում փայլուն ճանապարհով զարգանալու հեռանկարից, այլև կործանվում է երկրի ապագան և ապացուցվում է Հայաստան-Սփյուռք վերջին համաժողովի ժամանակ սփյուռքահայ գործարարներին դիմած Սերժ Սարգսյանի ներդրումներ կատարելու կոչի սին ու դատարկ լինելը: Եթե երկրի իշխանության բարձրագույն մարմնում՝ ԱԺ-ում կառավարության ներկայացուցիչ-նախարարը կատարում է բացարձակ կեղծ հայտարարություն և անպատիժ շարունակում է իր գործունեությունը, ապա նման երկրում որևէ լուրջ ներդրումներ պետք չէ ակնկալել»: