Որոշ շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ - «Ելք» դաշինքը որևէ մի օր կանցկացնի ամենամարդաշատ երթը․ Փաշինյանը երթի մասնակիցներին հույս էր տալիս (լուսանկարներ) - «Ելք» դաշինքի երթը՝ ընդդեմ թանկացումների (ուղիղ միացում) - Թաղման թափորն ԱԳՆ-ից հասել է կրկեսին - Այսօր Հրանտ Դինքի մահվան 11-րդ տարելիցն է  - Ի՞նչ են մտածում Երևանի թափառական ու գեղեցիկ կատուները (լուսանկարներ) - «Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրն է «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը - Չբացված խաղաքարտերը մնում են Սերժ Սարգսյանի ձեռքին - Ի՞նչ է գրված Միսաք Մեծարենցի մատանու վրա և որտե՞ղ է այն պահվում (լուսանկարներ) - Ոչ ոք չի ուզում մեռնել, անգամ՝ Ռալֆ Յիրիկյանը, իսկ Արմեն Սարգսյանը պատրաստ է

Տնտեսագիտության անվճար դասընթացներ՝ ԳԱԱ-ում (ֆոտո)


gaa seminar

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնտեսագիտական լաբորատորիան և շրջանավարտների հետ կապի և կարիերայի բաժինը համատեղ  ս.թ. նոյեմբերի 14-24-ը ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնում (ք. Երևան, Բաղրամյան 24 դ) կազմակերպեց տասնօրյա անվճար սեմինարներ բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված էին տնտեսագիտության ոլորտում նոր և պրակտիկ գիտելիքների ձեռքբերմամբ:

Տնտեսագիտության և կառավարման  ամբիոնի վարիչ, տնտեսագիտական լաբորատորիայի ղեկավար Կարեն Սարգսյանի խոսքերով՝ ծրագրի նպատակն էր աջակցել գործարար ծրագրերի (start up-երի) հիմնադրման և արդյունավետ կառավարման ոլորտում հետաքրքրված անձանց մասնագիտական հմտությունների զարգացմանը, տնտեսագիտության տարբեր բնագավառներում ժամանակակից տեսական ու գործնական գիտելիքների ձեռքբերմանը:

Ծրագիրը բացառիկ և հիանալի հնարավորություն էր արդիական տեսագործնական գիտելիքներ ստանալու, գործարար հմտությունները զարգացնելու և դրանք բիզնեսի տարբեր ոլորտներում գործնականորեն կիրառելու համար: Կարծում եմ` ծրագիրը շարունակական կլինի: Ծրագրին կարող են մասնակցել տնտեսագիտության տարրական գիտելիքների տիրապետող բոլոր այն անձիք (առանց մասնագիտական սահմանափակման), ովքեր ցանկություն ունեն հիմնադրել ու զարգացնել սեփական բիզնեսը և իրենց բիզնես գաղափարների իրականացման համար փնտրում են համապատասխան հնարավորություններ, ինչպես նաև հետաքրքրված են ժամանակակից բիզնեսի արդյունավետ կառավարման գործընթացներով: Ծրագրի ավարտին բոլոր մասնակիցները ստացան հավաստագրեր:

gaa seminar1 gaa seminar2