Հոսանքազրկումներ կլինեն - Ուշադրություն. որոնվում է տեսանյութում պատկերված աղջիկը (ֆոտո, վիդեո) - «Ելքի»-ի երթի ելակետը նոր պաշտոններում հարմարավետ վերադասավորվելն է - ՊՆ զորամասի գումարտակի հրամանատարի մասնակցությամբ կաշառքի գործն ուղարկվել է ՀՔԾ - Աթոյան փողոցում BMW-ն բախվել է ծառին. վարորդը ցնցումների մեջ հիվանդանոց է տեղափոխվել (լուսանկարներ) - Ստրկատիրական բարքեր՝ «Ալեքս տեքստիլ»-ում - Գծատերերն ամեն օր «օդից» հարյուր հազարավոր դրամներ են աշխատում - Այնտեղ, ուր հրավիրում է «Ելք»-ը քաղաքացիներին, վտանգավոր է, կասկածելի և վստահություն չկա - Ժպտացեք, պարոնա՛յք, ժպտացե՛ք. Շարմազանովի և Փաշինյանի փոխադարձ ժպիտները - ՏՄՊՊՀ-ն արդարացնում է թանկացումները

Հուշ երեկո՝ ԵՀՄՖ փոխնախագահ, դաշնակահարուհի Հասմիկ Գաբրիելյանի հիշատակին


hasmik Gabrielyan ashot

Օրեր առաջ Բրատիսլավայի Ֆիլհարմոնիայի հանրահայտ Ռեդուտա սրահում տեղի ունեցավ հուշ երեկո՝ նվիրված Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) փոխնախագահ, հայտնի դաշնակահարուհի Հասմիկ Գաբրիելյանի հիշատակին:

Երեկոյի ընթացքում հայտարարվեց «Հասմիկ Գաբրիելյան-Գրիգորյան՝ քաղցկեղի դեմ պայքարի ֆոնդ»-ի ստեղծման մասին, որի նպատակն է աջակցել գերժամանակակից բժշկական սարքավորումների ձեռքբերմանը, սլովակ բժիշկների մասնագիտական վերապատրաստմանը և միջազգային սիմպոզիումներում նրանց մասնակցությանը:

Տիկին Հասմիկ Գաբրիելյանի ծննդյան օրն անցկացվող հուշ երեկոյի ընթացքում՝ բարեգործական համերգի շրջանակներում, ելույթ ունեցավ աշխարհահռչակ հայ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, դաշնակահարուհի Լուսինե Խաչատրյանը (Ֆրանկֆուրտ, Գերմանիա), մեցցո-սոպրանո Ստելլա Գրիգորյանը (Վիեննայի պետական օպերա) և հայտնի սլովակ ջազմեն Պետեր Լիպան:

Երեկոյին ներկա էին հայտնի քաղաքական գործիչներ Սլովակիայի պառլամենտից, Ազգային խորհրդից՝ ներկայիս և նախկին նախագահներ ու անդամներ: Միջոցառմանը մասնակցում էին նաև հասարակական գործիչներ, ինչպես նաև պատվիրակություններ Հայաստանից, Ռուսաստանից ու ողջ Եվրոպայից:

Դեսպան՝ Ն.Գ. պարոն Արման Կիրակոսյանի գլխավորությամբ Ավստրիայից ժամանած պատվիրակության կազմում էին տիկին Արշալույս Ճգնավորյան-Ասենբաուերը (ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խորհրդական), Միջին Եվրոպայի և Սկանդինավիայի Հայրապետական Պատվիրակ Հոգեշնորհ Տիրան վարդապետ Պետրոսյանը և այլոք: Ներկա էր նաև Բրատիսլավայի Ազգային օնկոլոգիական ինստիտուտի ղեկավարությունը ու բուժող անձնակազմը, որտեղ 3 տարի և 9 ամիս բուժում էր ստացել երջանկահիշատակ տիկին Գաբրիելյանը:

Բացառիկ բարձր մակարդակով կազմակերպված և անցկացված համերգի ընթացքում հյուրերի կողմից կատարված հանգանակություններից ստացված ողջ հասույթն ուղղվելու է վերոնշյալ ինստիտուտին՝ աջակցելու քաղցքեղի դեմ պայքարին: