Որոշ շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ - «Ելք» դաշինքը որևէ մի օր կանցկացնի ամենամարդաշատ երթը․ Փաշինյանը երթի մասնակիցներին հույս էր տալիս (լուսանկարներ) - «Ելք» դաշինքի երթը՝ ընդդեմ թանկացումների (ուղիղ միացում) - Թաղման թափորն ԱԳՆ-ից հասել է կրկեսին - Այսօր Հրանտ Դինքի մահվան 11-րդ տարելիցն է  - Ի՞նչ են մտածում Երևանի թափառական ու գեղեցիկ կատուները (լուսանկարներ) - «Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրն է «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը - Չբացված խաղաքարտերը մնում են Սերժ Սարգսյանի ձեռքին - Ի՞նչ է գրված Միսաք Մեծարենցի մատանու վրա և որտե՞ղ է այն պահվում (լուսանկարներ) - Ոչ ոք չի ուզում մեռնել, անգամ՝ Ռալֆ Յիրիկյանը, իսկ Արմեն Սարգսյանը պատրաստ է

Ադրբեջան-Թուրքմենստան. Էներգետիկ-տրանսպորտային «միջանցք»


gazamux

Թուրքմենստանը պատրաստ է գործարկել իր ներքին «Արևելք-Արևմուտք» գազամուղն իր էներգակիրները Կասպից ծովով միջազգային շուկաներ արտահանելու համար։ 2015թ.-ին «Արևելք-Արևմուտք» գազամուղի շահագործումից հետո մեծ հեռանկարներ են բացվել էներգետիկ ոլորտում։

Նշենք, որ չնայած առկա որոշակի հակասություններին, այդ թվում Կասպից ծովում վիճելի հանքավայրերի հետ կապված, Ադրբեջանն ու Թուրքմենստանն որոշել են փակագծերից այս կողմ դնել այդ հարցն ու սկսել կառուցել ընդհանուր կրոնական, թյուրքական հենքի վրա միություն, որի լոբբիզմով զբաղվում է Թուրքիան։

Անկարայի համար կարևոր է ունենալ անխափան միջանցք Վրաստանով, Ադրբեջանով դեպի Ղազախստան ու Թուրքմենստան։ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի գործարկումից հետո ակտիվանալու է երկու տրանսպորտային միջանցք դեպի Կենտրոնական Ասիա, իսկ Ադրբեջանը վերածվելու է Արևելք-Արևմուտք ուղղությամբ կարևոր միջանցքի։

Առաջինը՝ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան-Ղազախստան, այսպես կոչված Տրանսկասպյան միջանցք՝ ելքով դեպի Չինաստան, ինչպես նաև նախորդ շաբաթ ստորագրված Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան-Թուրքմենստան-Աֆղանստան ուղղությունն է, ինչը թույլ կտա Անկարային դուրս գալ Կենտրոնական Ասիա՝ թյուրքական ու իսլամական մի ահռելի տարածաշրջան, ինչպես նաև Աֆղանստան, որտեղ շուտով կարևոր աշխարհաքաղաքական իրադարձություններ են կատարվելու՝ Թալիբանի, ԻՊ-ի շուրջ։

Թուրքմենստանն արդեն իսկ իր բեռները, այդ թվում նավթային, Բաքվի նավահանգստով արտահանում է Կովկաս, Թուրքիա, ԵՄ։ Տրանսպորտային, էներգետիկ կապերի հաստատումն Ադրբեջանի հետ Թուրքմենստանի համար կարևոր այլընտրանք է ռուսական, իրանական ուղղություններին։

Կասպից ծովի վիճելի կարգավիճակի կարգավորումից հետո, ինչը նախատեսվում է հաջորդ տարի, Թուրքմենստանն ու Ադրբեջանը կփորձեն՝ ԵՄ-ԱՄՆ-Թուրքիա ակտիվ լոբբինգով կյանքի կոչել Կասպից ծովի հատակով Տրանսկասպյան գազամուղը՝ թուրքմենական լրացուցիչ գազային պաշարներն ադրբեջանական լոգիստիկայով՝ Բաքու-Էրզրում, ТАNAP գազամուղով Թուրքիա և ԵՄ արտահանելու նպատակով։

Արտյոմ Բալասանով