Հաղորդում հանցագործության մասին. «Գարդասիլ-4» անունը կրող պատվաստանյութը ձեռք է բերվել խարդախ ճանապարհով - Արայիկ Հարությունյանը և Կարեն Կարապետյանը այցելել են ուսումնական հաստատություններ և ձեթի գործարան - Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակը» կտրուկ «կծանրանա» - 49-ամյա Գոհար Ալեքսանյանը և 27-ամյա Աննա Ստեփանյանցը որոնվում են որպես անհետ կորած (տեսանյութ) - Օդի ջերմաստիճանը 15-19-ն էապես չի փոխվի - Ավտոմեքենան սահել և ընկել է ձորը - «Նկարիչները հայոց բանակին». կայացավ բարեգործական ցուցահանդես-աճուրդի նախնական ցուցադրությունը - Մսամթերքը թանկացել է, շաքարավազը՝ էժանացել - Քաղաքապետարանը Տարոն Մարգարյանի հոր դյուքյանն է - Սեռական ոտնձգության փորձ՝ 7-ամյա երեխայի նկատմամբ. «Փաստինֆո»

«Ժամանակ». «Ռուսի խաթր Հայաստանը թուրքին հանձնողները ձախողվեցին»


serzh sargsyan edvard nalbandyan donald tusk evramiutyun

«Ժամանակ» թերթը գրում է.

«Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթաժողովի մասնակիցները երեկ Բրյուսելում նախ ընդունեցին համատեղ հռչակագիր: Երեքուկես տարի բանակցություններից արդյունքում ստորագրվեց Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը:

Քաղաքագեռ Լևոն Շիրինյանի կարծիքով, բոլորը կենտրոնացած են նյութական արժեքների, հետագայում առանց վիզա Եվրոպա ճամփորդելու հնարավորության վրա, բայց քաղաքագետն առաջարկում է ուշադրություն դարձնել այլ հանգամանքի վրա« Ես կարևոր եմ համարում մշակութային և քաղաքակրթական այն հենքը, որի վրա կառուցված է Հայաստանը։ Դա արևմտյան քաղաքակրթության բաղադրիչ մաս է՝ որպես քրիստոնեական քաղաքակրթություն, որտեղ մենք մուտք ենք ստեղծել։ ԽՍՀՄ-ի տարիներին մեզ հարկադրեցին մեր բնական մշակութային բնօրրանից հեռու մնալ։ Իսկ հիմա վերադարձ է տեղի ունենում։ Այդ պատճառով ես կարծում եմ, որ այժմյան իրավիճակն օբյեկտիվ է։

Այո, մենք ունենք ՌԴ-ի հետ անվտանգության համագործակցության կարիք, իսկ մեր արժեհամակարգը արևմտյան է, եվրոպական։ Ես խորհուրդ եմ տալիս չկենտրոնանալ նյութականի վրա։ Ժողովուրդների կյանքը մշակույթի ու քաղաքակրթության մեջ է։ Հիմա սա առիթ կտա, որ մենք մշակույթով ու քաղաքակրթությամբ առաջընթաց ունենանք, մերձենանք այն երկրների ու ժողովուրդների հետ, որոնց հետ հազարավոր տարիներ դա կերտել ենք։

Հիմա ինչքանով կօգտվենք՝ բացառապես կախված է մեզանից։ Այս համաձայնագիրը մեզ տալիս է մշակույթի ու քաղաքակրթության վերածննդի լայն հնարավորություն՝ պետք է օգտվենք դրանից։

Նաև ուզում եմ նշել, որ կարևոր է Ռուսաստանի հետ առճակատման ու բախման չգնալը։ Դա խիստ վտանգավոր ու կործանարար է»:

Մեր հարցին՝ կարո՞ղ է ենք ասել, որ Հայաստանում ռուսական 5-րդ շարասյան աշխատանքը ձախողվեց, քաղաքագետը պատասխանեց. «100 տոկոսով։ Ճիշտ է, պաշտպանում էին Միկոյաններին, բայց ժողովրդի վերաբերմունքի մեջ գերեզման դրեցին։ Հայաստանի կործանարարները՝ ռուսների խաթր Հայաստանը թուրքին հանձնողները ձախողվեցին։ Ճիշտ է, ոսկորները մեզ հանգիստ չեն տալիս, բայց շատ լավ է, որ այս համաձայնագիրը ստորագրվեց։ Սա նաև յուրօրինակ լյուստրացիա էր։ Մենք տեսանք, թե ով է փրփուրը բերանին պաշտպանում անցյալը, այն անցյալը, որն անգամ ռուսները թաղել են։ Սա էլ լավ բան է՝ չեղավ պետականորեն կազմակերպված լյուստրացիա, բայց հասարակական լյուստրացիա եղավ։ Մանավանդ՝ երիտասարդ, միջին սերնդի համար։ Ստամոքսի վրա գիշեր-ցերեկ մի՛ կենտրոնացեք։ Հիշեք՝ երբ մեր մեծերը թարգմանել են Աստվածաշունչը, հիմնական տեքստը հունական է եղել, կարող էին սակայն ասորականը վերցնել։ Դրանով ցույց տվեցին մեր՝ Արեւմուտք կոչվածի հետ ձուլվածքը, ամբողջականությունը։ Հիմա սա Աստվածաշնչի երկրորդ գալուստ հաշվեք։ Աստվածաշնչյան Հայաստանն իր բնօրրանում է»,- եզրափակեց Շիրինյանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում