Հաղորդում հանցագործության մասին. «Գարդասիլ-4» անունը կրող պատվաստանյութը ձեռք է բերվել խարդախ ճանապարհով - Արայիկ Հարությունյանը և Կարեն Կարապետյանը այցելել են ուսումնական հաստատություններ և ձեթի գործարան - Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակը» կտրուկ «կծանրանա» - 49-ամյա Գոհար Ալեքսանյանը և 27-ամյա Աննա Ստեփանյանցը որոնվում են որպես անհետ կորած (տեսանյութ) - Օդի ջերմաստիճանը 15-19-ն էապես չի փոխվի - Ավտոմեքենան սահել և ընկել է ձորը - «Նկարիչները հայոց բանակին». կայացավ բարեգործական ցուցահանդես-աճուրդի նախնական ցուցադրությունը - Մսամթերքը թանկացել է, շաքարավազը՝ էժանացել - Քաղաքապետարանը Տարոն Մարգարյանի հոր դյուքյանն է - Սեռական ոտնձգության փորձ՝ 7-ամյա երեխայի նկատմամբ. «Փաստինֆո»

Վանաձորի զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է հանկարծամահ եղել


zinvor-mah

Լոռու մարզում, Վանաձորի ՊՆ N զորամասում երեկ՝ նոյեմբերի 24-ին, պայմանագրային զինծառայող է մահացել: Նա 36-ամյա Գառնիկ Պետրոսյանն է, ով ապրում էր Գուգարքի տարածաշրջանի Շահումյան համայնքում:

NEWSPRESS.am-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Էդիկ Մանուկյանը տեղեկացրեց, որ Գառնիկի ինքնազգացողությունը վատացել է: Հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին նա մահացել է:

«Մեր գյուղից է: Ինքը էդ ժամանակ զորամասում է եղել, որ վատացել է: Ինֆարկտ է խփել, բայց ավելի մանրամասներին տեղյակ չեմ»,-ասաց գյուղապետը՝ հավելելով, որ Գրիշան երկու դպրոցահասակ աղջիկ ուներ: Ապրում էր կնոջ ու իր աղջիկների հետ:

«Մեր գյուղում իրենք վարձով էին ապրում, նախկինում ոստիկան է եղել, հետո զորամասում է սկսել աշխատել, նորմալ տղա էր, հիվանդ չէր»,-եզրափակեց Էդիկ Մանուկյանը: