Հաղորդում հանցագործության մասին. «Գարդասիլ-4» անունը կրող պատվաստանյութը ձեռք է բերվել խարդախ ճանապարհով - Արայիկ Հարությունյանը և Կարեն Կարապետյանը այցելել են ուսումնական հաստատություններ և ձեթի գործարան - Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակը» կտրուկ «կծանրանա» - 49-ամյա Գոհար Ալեքսանյանը և 27-ամյա Աննա Ստեփանյանցը որոնվում են որպես անհետ կորած (տեսանյութ) - Օդի ջերմաստիճանը 15-19-ն էապես չի փոխվի - Ավտոմեքենան սահել և ընկել է ձորը - «Նկարիչները հայոց բանակին». կայացավ բարեգործական ցուցահանդես-աճուրդի նախնական ցուցադրությունը - Մսամթերքը թանկացել է, շաքարավազը՝ էժանացել - Քաղաքապետարանը Տարոն Մարգարյանի հոր դյուքյանն է - Սեռական ոտնձգության փորձ՝ 7-ամյա երեխայի նկատմամբ. «Փաստինֆո»

«Հրապարակ». Արգամ Աբրահամյանը ձեռքերը լվանո՞ւմ է Արտաշատից


argam abrahamyan

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Արտաշատում դժգոհում են, որ նախկին քաղաքապետ Արգամ Աբրահամյանը քիչ-քիչ փակում է իր միջոցներով իրականացվող բարեգործական-անվճար ծրագրերն ու ծառայությունները` ներքաղաքային, միջքաղաքային տրանսպորտին, աղբահանությանը, ջրահեռացմանն առնչվող, դրանով նոր քաղաքապետին «հնարավորություն» տալով «անձամբ» հոգալ այդ հոգսերը:

Արտաշատցիներն ասում են․ «Ճիշտ է, Արգամն էլ քաղաքապետ չէ, բայց մեր պատգամավորն է, կարող էր և էդպես չանել, հետո ի՞նչ, որ նեղացած են ու առաջվա իշխանությունը չունեն»: Մեր զանգերին Արգամ Աբրահամյանը, բնականաբար, չպատասխանեց, իսկ նորելուկ քաղաքապետ Բենիամինյանը պատասխանեց, սակայն երբ իմացավ, որ իր քաղաքապետական անդորրը լրագրող է խանգարում, ասաց, որ «ուժեղ» ժողովի է, երկու ժամից կպատասխանի, բայց երևի ժողովը քշեց-տարավ:

Մենք ստիպված պարզաբանում խնդրեցինք Աբրահամյանների ազգականից՝ պատգամավոր Կարինե Պողոսյանից։ Նա տեղեկացրեց միայն տրանսպորտի մասով, որ անվճար աշխատող մեքենայի շարժիչը «խփել» է․ «Արտաշատցիները բոլորն էլ գիտեն, որ այդ մեկ մեքենան է, որը հիմա վերանորոգում են, ավարտեն, նորից կսպասարկի քաղաքացիներին»»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: