Հաղորդում հանցագործության մասին. «Գարդասիլ-4» անունը կրող պատվաստանյութը ձեռք է բերվել խարդախ ճանապարհով - Արայիկ Հարությունյանը և Կարեն Կարապետյանը այցելել են ուսումնական հաստատություններ և ձեթի գործարան - Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակը» կտրուկ «կծանրանա» - 49-ամյա Գոհար Ալեքսանյանը և 27-ամյա Աննա Ստեփանյանցը որոնվում են որպես անհետ կորած (տեսանյութ) - Օդի ջերմաստիճանը 15-19-ն էապես չի փոխվի - Ավտոմեքենան սահել և ընկել է ձորը - «Նկարիչները հայոց բանակին». կայացավ բարեգործական ցուցահանդես-աճուրդի նախնական ցուցադրությունը - Մսամթերքը թանկացել է, շաքարավազը՝ էժանացել - Քաղաքապետարանը Տարոն Մարգարյանի հոր դյուքյանն է - Սեռական ոտնձգության փորձ՝ 7-ամյա երեխայի նկատմամբ. «Փաստինֆո»

Վանաձորում ավտովթար է եղել. վարորդի ինքնությունը պարզ չէ, նրա վիճակը ծանր է


avto-vtar

Նոյեմբերի 24-ին, ժամը 22:02-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բաղրամյան պողոտայի թիվ 21 հասցեի մոտակայքում բախվել են «Opel Astra» մակնիշի 08 DD 003 և «Porsche Cayenne» մակնիշի 99 DO 008 պետհամարանիշերով ավտոմեքենաները (վարորդների ինքնությունը չի հաջողվել պարզել):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1995 թ. ծնված Ռ. Ա.-ը հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և իրականացրել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ: