Հաղորդում հանցագործության մասին. «Գարդասիլ-4» անունը կրող պատվաստանյութը ձեռք է բերվել խարդախ ճանապարհով - Արայիկ Հարությունյանը և Կարեն Կարապետյանը այցելել են ուսումնական հաստատություններ և ձեթի գործարան - Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակը» կտրուկ «կծանրանա» - 49-ամյա Գոհար Ալեքսանյանը և 27-ամյա Աննա Ստեփանյանցը որոնվում են որպես անհետ կորած (տեսանյութ) - Օդի ջերմաստիճանը 15-19-ն էապես չի փոխվի - Ավտոմեքենան սահել և ընկել է ձորը - «Նկարիչները հայոց բանակին». կայացավ բարեգործական ցուցահանդես-աճուրդի նախնական ցուցադրությունը - Մսամթերքը թանկացել է, շաքարավազը՝ էժանացել - Քաղաքապետարանը Տարոն Մարգարյանի հոր դյուքյանն է - Սեռական ոտնձգության փորձ՝ 7-ամյա երեխայի նկատմամբ. «Փաստինֆո»

Որո՞նք են Մխիթարյանի բացակայության իրական պատճառները․ Հենո VS Ժոզե


henrikh mkhitaryan jose mourinhi

Հենրիխ Մխիթարյանը շարունակում է պահպանել իր վատ մարզավիճակը։ Եթե շաբաթներ առաջ մամուլը գրում էր, որ Մխիթարյանը խաղադաշտում գրեթե աննկատ է, ապա հիմա նրան նույնիսկ չենք տեսնում խաղադաշտում ու պահեստայինների նստարանին։ Մասնագետները փորձում են գնահատականներ տալ ու բացատրել, թե ինչո՞վ է պայմանավորված Մխիթարյանի բացակայությունը։ Ժոզե Մոուրինյոն Մխիթարյանին տվեց մի քանի հնարավորություն, սակայն Հենոն չկարողացավ իր խաղը կարգավորել խաղադաշտում։ Իսկ վերջին մի քանի տուրի ընթացքում ընդհանրապես չընդգրկեց թիմի կազմում։

Մոուրինյոն փորձում է կատարել մոտիվացիոն այն հնարքը, ինչն անում էր անցած տարի՝ մրցաշրջանի սկզբում, երբ Մխիթարյանը կամ պահեստայինների նստարանին էր կամ էլ տրիբունայում։ Սակայն նմանատիպ մի քանի խաղից հետո Հենոն ստացավ մի քանի րոպե ու լավ խաղաց։ Հետո ստացավ մեկ խաղակես ու դարձյալ լավ խաղաց։ Հետո ստացավ մեկ ամբողջ խաղաժամանակ ու դարձավ արդյունավետ։1,2,3,4,5․․․․․

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանտը Հենոյի բացակայությունը կապել է ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ, ով վերջին խաղերին շարք վերադարձավ ու իրեն դրսևորում է լավագույն որակներով։ Սակայն նախորդ մրցաշրջանում կար Պոլ Պոգբան, բայց Մխիթարյանն իր տեղն ապահովել էր մեկնարկային կազմում։

Մյուս կողմից «Յունայթեդն» ունի հրաշալի կիսապաշտպաններ, որոնց ավելացավ նաև Նեմանյա Մատիչը, ով հիմա թիմի շարժիչն է։ Մասնագետներից ոմանք էլ Մխիթարյանի բացակայությունը կապում են Պոգբայի՝ շարք վերադառնալու, Մատիչի տրանսֆերի, Անդեր Էրեյրայի փայլուն խաղի ու կիսապաշտպաության գոտում վնասվածքների բացակայության հետ։

Սակայն ամենագլխավոր խնդիրը Մխիթարյանի վատ խաղն է։ Մոուրինյոն վերադառնում է անցյալ մրցաշրջանի սկզբի տակտիկային ու փորձում է Հենոյին ոտքի կանգնեցնել։ Այդկերպ պորտուգալացի մասնագետը ցանկանում է Մխիթարյանին ստիպել, որ ավելի լավ աշխատի, ավելի լավ մարզավիճակ ձեռք բերի, գնահատի իր ստացած խաղաժամանակն ու իր լավագույն որակները դրսևորի խաղադաշտում անցկացրած յուրաքանչյուր րոպեում։

Մխիթարյանին գնել է հենց Ժոզեն, ու եթե նա չմտներ պորտուգալացու ծրագրերի մեջ, ապա Հենոն հիմա կկրեր մեկ այլ մարզաշապիկ։ Մնում է միայն սպասել ու տեսնել, թե ինչ զարգացում կունենա Մխիթարյան VS Մոուրինյո միկրոմենամարտը։ Մխիթարյանը կարող է, քանի որ նա ուժեղ է ու այս հարցում մեկ անգամ արդեն ապացուցել է բոլորին։

NEWSPRESS.am