Հաղորդում հանցագործության մասին. «Գարդասիլ-4» անունը կրող պատվաստանյութը ձեռք է բերվել խարդախ ճանապարհով - Արայիկ Հարությունյանը և Կարեն Կարապետյանը այցելել են ուսումնական հաստատություններ և ձեթի գործարան - Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակը» կտրուկ «կծանրանա» - 49-ամյա Գոհար Ալեքսանյանը և 27-ամյա Աննա Ստեփանյանցը որոնվում են որպես անհետ կորած (տեսանյութ) - Օդի ջերմաստիճանը 15-19-ն էապես չի փոխվի - Ավտոմեքենան սահել և ընկել է ձորը - «Նկարիչները հայոց բանակին». կայացավ բարեգործական ցուցահանդես-աճուրդի նախնական ցուցադրությունը - Մսամթերքը թանկացել է, շաքարավազը՝ էժանացել - Քաղաքապետարանը Տարոն Մարգարյանի հոր դյուքյանն է - Սեռական ոտնձգության փորձ՝ 7-ամյա երեխայի նկատմամբ. «Փաստինֆո»

Էրիկ Գրիգորյանին, ով հետ շպրտեց թշնամուն ու զոհվեց


zinvor

Կյանքում ամենածանր ու դժվար իրականություններից մեկը ծնողի սպասումն է։ Հիշում եմ, թե ինչպես ինձնից հեռու, բայց աչքերիս դիմաց ծերացավ մայրս։ Բանակում անցկացրած երկու տարիները, ժամանակային առումից բացի, խլեցին մորիցս երիտասարդությունն ապացուցող մազերի սև գոյությունը։ Մայրս ծերացավ։ Երբ զորացրվեցի ու մտա տուն, առաջինը, որ աչքս որսաց, մորս ծերությունն էր։

Այդ վերացական երևույթը, միախառնվելով ժամանակի ու իրականության հետ, դառնում է տեսանելի ու զգացական։ Ամեն տարիք ու շրջան ունի սպասումի իր փուլն ու տրամաբանությունը։ Երբ հարազատ որդիդ կանգնած է լինում կյանքի ու մահվան սահմանագծում, այդ ժամանակ փշալարերից այս կողմ կյանքը դառնում է իմաստալից։

Այդ օրը փշալարերը պոկվել էին շատերի սրտերից։ Քարացած ու ծանրացած երկաթյա փշերը 2 տարի խոցելուց հետո պիտի հետ նահանջեին։ Նահանջ չկա կյանքում։ Մարտական դիրքերում նահանջում են միայն նրանք, ովքեր չեն զգում իրենց սրտի մեջ խրված ժանգոտ փշալարի գոյությունը։ Մայրական սրտում խոցված լարերը հոսանքազրկվեցին։ Ջերմության ու սպասումի նոտաները դադարեցրին իրենց լարախաղը։ Սատանայական չարագործությունների թվին է պատկանում ուրիշի սպասումի գողությունը։ Հիմա ամեն ինչ անցյալ է ու մոխիր։ Մայրական վերջին համբույրն ու սպասումից ծնված սիրո երջանիկ, բայց տանջված թրթիռը։ Անիմաստ է կյանքի նկատմամբ հավատն ու փամփուշտի նկատմամբ անգիտակից ատելությունը։ Հիմա մարդկային միտքը զիջում է մտքի երկաթյա թռիչքին։ Տխուր է, երբ գալու փոխարեն բերում են, սակայն առյուծածին հպարտությամբ է թաթախված մայրական մարմարյա արցունքը։

Երբ մարդկային գիտակցությունը բխում է հաղթական ոգուց, այդ ժամանակ մարդը դառնում է անպարտելի։ Ամենաուժեղ մարդիկ նրանք են, ովքեր, մահվան դիմաց կանգնած լինելով, ժպտում են ու քայլում առաջ։ Լույսը մարեց։ Բոլորը պառկեցին քնելու։ Արդեն անիմաստ էր սպասել նրան, քանի որ տան սենյակում՝ մթության մեջ, արդեն հարդարված են քաջ զինվորի զգեստները։

Նվիրում եմ Էրիկ Գրիգորյանին, ով զոհվեց 2015 թվականի դեկտեմբերի 4-ին, մարտական դիրքում։

Ա.Զ.