Հաղորդում հանցագործության մասին. «Գարդասիլ-4» անունը կրող պատվաստանյութը ձեռք է բերվել խարդախ ճանապարհով - Արայիկ Հարությունյանը և Կարեն Կարապետյանը այցելել են ուսումնական հաստատություններ և ձեթի գործարան - Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակը» կտրուկ «կծանրանա» - 49-ամյա Գոհար Ալեքսանյանը և 27-ամյա Աննա Ստեփանյանցը որոնվում են որպես անհետ կորած (տեսանյութ) - Օդի ջերմաստիճանը 15-19-ն էապես չի փոխվի - Ավտոմեքենան սահել և ընկել է ձորը - «Նկարիչները հայոց բանակին». կայացավ բարեգործական ցուցահանդես-աճուրդի նախնական ցուցադրությունը - Մսամթերքը թանկացել է, շաքարավազը՝ էժանացել - Քաղաքապետարանը Տարոն Մարգարյանի հոր դյուքյանն է - Սեռական ոտնձգության փորձ՝ 7-ամյա երեխայի նկատմամբ. «Փաստինֆո»

Որպեսզի «սև ուրբաթը» «սևով» չավարտվի՝ զեղչերն աննախադեպ չեն


sale zeghch

ԱՄՆ-ում նոյեմբեր ամսվա վերջին ուրբաթ օրը՝ ծննդյան տոներին ընդառաջ, կազմակերպվում է «սև ուրբաթ»: Այս օրը բոլորը կարող են մեծ, շատ մեծ զեղչերով ձեռք բերել տեխնիկա, սնունդ, տարատեսակ ու տարաբնույթ բազմաթիվ ապրանքատեսակներ:

Վերջին 3 տարում Հայաստանը ևս միացել է «սև ուրբաթ» ակցիային: Սակայն, ի տարբերություն ԱՄՆ-ի, և թեկուզև Ռուսաստանի, որտեղ ևս կազմակերպվում է ակցիան, Հայաստանում մի փոքր այլ ըմբռնումով են մոտեցել «սև ուրբաթին»:

Թե ինչու սև՝ արտասահմանում իրենց բացատրությունն ունեն. այդ օրը բազմաթիվ խցանումներ են լինում, և վարորդների համար օրը «սև» է: Ասում են նաև, որ օրը «սև» է խանութների եկամուտների համար, քանի որ այդ օրվա եկամուտը, մյուս օրերի համեմատ, քիչ է լինում, կամ չի լինում:

Մեր երկրում հոգ են տարել այն մասին, որ ուրբաթը սև չլինի ո՛չ խանութների սեփականատիրերի ու ո՛չ էլ գնորդների համար:

Հարցին մոտեցել են ըմբռնումով. օրինակ՝ «Երևան սիթի»-ների ցանցում այդ օրը զեղչվում են մի քանի ապրանքներ, որոնք ոչ միայն կարելի է մատների վրա հաշվել, այլև զեղչերն այնքան չնչին են, որ հավանաբար մեծածախ առևտրի կենտրոններից դրանք հնարավոր լինի ավելի էժան ձեռք բերել: Այսպես հարմար է վաճառող ընկերությանը, քանի որ, ինչպես ասում են, սուպերմարկետների ցանցը «տակ չի տա»:

Բայց նրանք մտածում են նաև ժողովրդի մասին. աչքի առաջ ունենալով Երևան մոլի փորձը: Հիշենք, որ երբ երկու տարի առաջ՝ 2015-ին հայտարարվեց, որ 100-ական հեռուստացույց, հեռախոս և արդուկ վաճառվելու էր ընդամենը 1000 դրամով՝ ակցիան ավարտվեց ջարդուփշուրով:

Հավանաբար, ակցիայի կազմակերպիչներին թվացել որ, որ եթե զեղչեր գործեն էլեկտրատեխնիկայի ապրանքատեսակների վրա, ապա աղքատ բնակչության պարագայում դժվար թե «թալանվեն»: Սակայն աննախադեպ զեղչերի արդյունքում, միտինգ հիշեցնող իրավիճակը, հակառակն ապացուցեց:

Հիմա որպեսզի խուսափեն ավելորդ տուրուդմփոցից և քաշքշուկներից, խանութների տերերն ավելի զգուշավոր են դարձել: Ստացվում է, որ փոքր զեղչերն ինքնանպատակ չեն՝ նրանք չեն ուզում ուրբաթը սևացնել, նրանք ապրանքը ցածր գնով չեն տալիս, քանի որ մտածում են գնորդների մասին:

Իսկ իրականում այս ամենն առավել քան տխուր է. սպառողական հոգեբանությամբ՝ հասարակությունը վերածվել է մարիոնետների՝ խամաճիկների, որոնց շարժը խոշոր արտադրողների ու վաճառողների ձեռքին է:

Արմինե Մկրտումյան