Հաղորդում հանցագործության մասին. «Գարդասիլ-4» անունը կրող պատվաստանյութը ձեռք է բերվել խարդախ ճանապարհով - Արայիկ Հարությունյանը և Կարեն Կարապետյանը այցելել են ուսումնական հաստատություններ և ձեթի գործարան - Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակը» կտրուկ «կծանրանա» - 49-ամյա Գոհար Ալեքսանյանը և 27-ամյա Աննա Ստեփանյանցը որոնվում են որպես անհետ կորած (տեսանյութ) - Օդի ջերմաստիճանը 15-19-ն էապես չի փոխվի - Ավտոմեքենան սահել և ընկել է ձորը - «Նկարիչները հայոց բանակին». կայացավ բարեգործական ցուցահանդես-աճուրդի նախնական ցուցադրությունը - Մսամթերքը թանկացել է, շաքարավազը՝ էժանացել - Քաղաքապետարանը Տարոն Մարգարյանի հոր դյուքյանն է - Սեռական ոտնձգության փորձ՝ 7-ամյա երեխայի նկատմամբ. «Փաստինֆո»

Գյուղատնտեսությունը հոսում է Կրասնոդար


jermocner

Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը 2017թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 4,1%-ով:

Այս ցուցանիշը զարմանալի չէ, եթե հաշվի առնենք, որ թերի ոռոգման պատճառով հատկապես այս տարի գյուղատնտեսությունն ինչ վնասներ կրեց: Տարեցտարի ոռոգման վիճակը վատանում է, որովհետև ոլորտը հիշում են դրամաշնորհից դրամաշնորհ, կամ վարկից վարկ, իսկ թե որքանն է այդ գումարներից իրականում տեղ հասնում՝ հակադարձ համեմատական է ոլորտում իրավիճակին:

Բացի ոռոգման խնդիրներից, հողմշակությամբ զբաղվող մարդիկ արտագաղթում են ՌԴ Կրասնոդարի երկրամաս, ինչպես նաև օլիգարխիայի ներկայացուցիչները ջերմոցներ են հիմնում և աշխատում, Հայաստանից աշխատողներ են տանում, ովքեր ջերմոցագիտակ են: Նրանք այնտեղ շարունակում են նույն գործը՝ գյուղատնտեսությամբ զբաղվել, որն արդեն Հայաստանում եկամտաբեր չէ:

Իհարկե, գյուղոլորտի աշխատողների այս միգրացիան իշխանություններին առանձնապես չի հուզում, որովհետև երկրում խոշոր ջերմոցներ են կառուցվում՝ ժամանակակից տեխնոլոգիաներով, և նրանք ևս արտադրանք են տալիս, արտահանում են, և կիսով չափ փրկում գյուղատնտեսական զարգացման ցուցանիշները: Իշխանություններին էլ ի՞նչ է պետք՝ այլևս ոչինչ: Կիսով չափ աճ կա ոլորտում՝ բավական է, իսկ այն, որ հողմշակողներն արտագաղթում են Կրասնոդար և այնտեղ հող մշակում, արդեն հետաքրքիր չէ:

Տարեցտարի նվազում է գյուղատնտեսության համախառն արտադրանքը, մի ժամանակ փորձում էին թվերի հետ խաղալ՝ աճ ցույց տալով, բայց նման աճպարարությամբ մինչ ո՞ւր:

Ակնհայտ է, որ հեկտարներով գյուղատնտեսական նշանակության հողեր, վարելահողեր չեն մշակվում՝ տարբեր պատճառներով, և հնարավոր չէ որևէ հստակ թիվ պեղել, քանի որ տարիներ շարունակ ոլորտում այնքան կեղծ թվեր են խցկել, որ որն է ճիշտ, որը՝ սխալ, տարբերակել արդեն ոչ ոքի ձեռնատու չէ. այդպես ոլորտի ծանր վիճակն ավելի քան շոշափելի կլինի:

Եթե այսպես շարունակվի, և գյուղոլորտում հստակ քայլեր չարվեն՝ իրավիճակը փոխելու համար, ապա կշարունակեն խոշոր ջերմոցներ կառուցել, փոքր ջերմոց ունեցողները հնարավորության սահմաններում կմշակեն կամ կգնան հարևանների, ծանոթների, բարեկամների հետևից՝ Կրասնոդար:

Իսկ ինչ վերաբերում է ծառապտուղների մշակությանը, նշենք, որ ինչպես ամեն տարի խաղողի բերքահավաք, մթերումն է ծանր անցնում, նույնը նաև խնձորի, դեղձի և մյուս ծառապտուղների մթերումը:
Եթե տարիներ առաջ միայնակ էին գնում հող կամ ջերմոց մշակելու ՌԴ-ում, ապա այսօր գնում են ընտանիքներով:

Ընտանիքներով հողագործների արտագաղթի բանաձևն ինչ-որ մեկին հետաքրքրո՞ւմ է… ջուր չկա + գյուղմթերքի գին չկա + պետաջակցություն չկա + արտագաղթ կա:

NEWSPRESS.am