Հաղորդում հանցագործության մասին. «Գարդասիլ-4» անունը կրող պատվաստանյութը ձեռք է բերվել խարդախ ճանապարհով - Արայիկ Հարությունյանը և Կարեն Կարապետյանը այցելել են ուսումնական հաստատություններ և ձեթի գործարան - Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակը» կտրուկ «կծանրանա» - 49-ամյա Գոհար Ալեքսանյանը և 27-ամյա Աննա Ստեփանյանցը որոնվում են որպես անհետ կորած (տեսանյութ) - Օդի ջերմաստիճանը 15-19-ն էապես չի փոխվի - Ավտոմեքենան սահել և ընկել է ձորը - «Նկարիչները հայոց բանակին». կայացավ բարեգործական ցուցահանդես-աճուրդի նախնական ցուցադրությունը - Մսամթերքը թանկացել է, շաքարավազը՝ էժանացել - Քաղաքապետարանը Տարոն Մարգարյանի հոր դյուքյանն է - Սեռական ոտնձգության փորձ՝ 7-ամյա երեխայի նկատմամբ. «Փաստինֆո»

Տարոն Մարգարյանը Նավասարդյանին պարգևատրել է «արջի ծառայության» համար


henrik navasardyan taron margaryan

Երևանի տրանսպորտի ոլորտի գլխավոր պատասխանատու Հենրիկ Նավասարդյանը պարգևատրվել է 100 հազար դրամով:

Այս կլորիկ գումարը, ոմանց միգուցե սիմվոլիկ, փոքրիկ ընծա թվար, թեև իրականում շատերի համար այն երկու ամսվա աշխատավարձ է, մյուսների համար՝ 3-4 ամսվա թոշակ կամ նպաստ:

Սա մի կողմից, մյուս կողմից էլ հարց է առաջանում, թե այդ ի՞նչ ծառայություն է մատուցել Նավասարդյանը քաղաքապետին, որ նա պարգևատրել է իրեն:

Այն, որ այդ ծառայությունը մատուցվել է Նավասարդյանի ենթակայության տակ գտնվող ոլորտից դուրս՝ երկրորդ կարծիք լինել չի կարող:

Այսօր քաղաքի տրանսպորտի վիճակը, մեղմ ասած, կատաստրոֆիկ է: Իսկ Հենրիկ Նավասարդյանը, ո՛չ երեկ, ու ո՛չ էլ այսօր է իր ձեռքը վերցրել ոլորտի ղեկը: Նա 2009 թվականին արդեն վարչության պատասխանատուն էր: Ճիշտ է՝ նույն տարվա մեջ էլ այդ ղեկը վերցրին նրա ձեռքից, բայց նա քաղաքապետարանից չհեռացավ. իսկ ավելի կոնկրետ՝ մոտեցավ քաղաքապետին՝ դառնալով նրա օգնականը: Այդպես մինչև 2011 թվական, որից հետո դարձյալ ինքն էր ու իր կոտրած տաշտակը՝ խաթարված երթևեկությունն ու շարքից դուրս եկած երթուղայինները:

Կոշտ հաշվարկներով՝ Նավասարդյանին 8 տարի հնարավորություն է տրվել շտկել տրանսպորտի վիճակը, բայց այն, ինչ տեսնում ենք այսօր, հեռու է նորմալ երթևեկություն կոչվելուց:

Կան գծեր, որոնք որոշակի օրերի չեն սպասարկվում հավուր պատշաճի: Իսկ ավելի կոնկրետ` շաբաթ-կիրակի օրերին ինչ-որ տեղ գնալու և ժամանակին տեղ հասնելու համար կա′մ պարզապես պետք է օգտվել տաքսիների ծառայություններից, կա′մ մոտ երկու ժամ շուտ դուրս գալ տանից, քանի որ այդ օրերին տրանսպորտ չի լինում:

Քաղաքապետարանում, իհարկե, գիտեն այդ մասին. Հենրիկ Նավասարդյանը հենց ինքն է մի առիթով հայտարարել, թե «երթուղայինները թերծանրաբեռնված են» լինում, դրա համար էլ «մի քիչ վատ են աշխատում»: Եթե այդ «մի քիչը» տեղավորվում է 40 րոպե ինտերվալի մեջ, ապա կարելի է ասել, որ ոլորտի պատասխանատուն չի ստում…

Ու ի՞նչ է ստացվում. մի կողմից շատ վատ աշխատող ու իրենց դարն ապրած երթուղայինները, մյուս կողմից՝ ծանրաբեռնված երթևեկությունն ու խցանումները, և այս ամենից բխող մի շարք հարցեր տարիներ շարունակ չեն հանգուցալուծվում:

Ավելին՝ հարցերը լուծելու համար առաջ են քաշում մարդկանց, որոնց պայծառափայլ միտքը պարզապես ապշեցնում է. քանդել Օպերան, որ երթևեկությունը թեթևանա, կամ հանել որոշ երթուղիների գծեր, որ տրանսպորտը պակասի, և հերն էլ անիծած, թե քաղաքացիները A կետից B կետ հասնելու համար կօգտվեն առնվազն 2 երթուղուց՝ կրկնապատկելով ու եռապատկելով օրվա ճանապարհածախսը:

Այլ ձևակերպմամբ՝ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչություն, որպես այդպիսին, գոյություն չունի, քանի որ առկա խնդիրները փաստում են մի բան՝ ոլորտը մատնված է անգործության:

Իսկ քանի որ այդ անգործության ու տրանսպորտի խեղաթյուրված այս ֆոնին Տարոն Մարգարյանն իրեն թույլ չէր տա ավելորդ շռայլություններ անել, ուստի կարելի է վստահ ասել, որ Նավասարդյանը պարգևատվել է ո՛չ թե ոլորտում, այլ հենց քաղաքապետին մատուցած ծառայության համար: Բայց չգնահատելով այդ պարգևը, նա հարցին, թե ինչի՞ համար է պարգևատրել իրեն քաղաքապետը՝ պատասխանել է, թե «իրեն հարցրեք»:

Իսկ «իրեն» հարցնելու կարիք արդեն չկա. այս պարագայում, ինչի համար էլ, որ քաղաքապետը պարգևատրած լինի Նավասարդյանին, պարզից էլ պարզ է դառնում, որ Նավասարդյանն իրականում պարգևատվել է «արջի ծառայության» համար:

Արմինե Մկրտումյան