Հաղորդում հանցագործության մասին. «Գարդասիլ-4» անունը կրող պատվաստանյութը ձեռք է բերվել խարդախ ճանապարհով - Արայիկ Հարությունյանը և Կարեն Կարապետյանը այցելել են ուսումնական հաստատություններ և ձեթի գործարան - Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակը» կտրուկ «կծանրանա» - 49-ամյա Գոհար Ալեքսանյանը և 27-ամյա Աննա Ստեփանյանցը որոնվում են որպես անհետ կորած (տեսանյութ) - Օդի ջերմաստիճանը 15-19-ն էապես չի փոխվի - Ավտոմեքենան սահել և ընկել է ձորը - «Նկարիչները հայոց բանակին». կայացավ բարեգործական ցուցահանդես-աճուրդի նախնական ցուցադրությունը - Մսամթերքը թանկացել է, շաքարավազը՝ էժանացել - Քաղաքապետարանը Տարոն Մարգարյանի հոր դյուքյանն է - Սեռական ոտնձգության փորձ՝ 7-ամյա երեխայի նկատմամբ. «Փաստինֆո»

Թուրքական թերթը ճղված ջինսերը համարում է լրտեսների «համազգեստ»


patrvac jinser

Թուրքական «Yeni Akit» պարբերականը պնդում է, որ պատառոտված ջինսերը օտարերկրյա լրտեսներին բացահայտելու միջոց են:

Այդ մասին գրում է ermenihaber.am-ը:

«Yeni Akit» պարբերականում տեղ գտած ուշագրավ հրապարակման հեղինակ Սելիմ Յազջըն նշում է, որ օտարերկրյա լրտեսները կրում են միևնույն սերիական համարն ունեցող ջինսեր, որոնք նույն տեղերում ունեն պատռվածքներ, ինչն էլ հնարավորություն է տալիս լրտեսներին միմյանց ճանաչել:

Հոդվածագիրը պնդում է, որ Թուրքիայի ազգային հետախուզության ուշադրությունից նույնպես չի վրիպել այս հանգամանքը և նրանք վաղուց արդեն հետևում են այս թեմային:

Ի դեպ, Թուրքիայում տարեկան 23 միլիոն ջինս է վաճառվում, որոնց 95%-ը արտադրվում է երկրի ներսում: