Հաղորդում հանցագործության մասին. «Գարդասիլ-4» անունը կրող պատվաստանյութը ձեռք է բերվել խարդախ ճանապարհով - Արայիկ Հարությունյանը և Կարեն Կարապետյանը այցելել են ուսումնական հաստատություններ և ձեթի գործարան - Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակը» կտրուկ «կծանրանա» - 49-ամյա Գոհար Ալեքսանյանը և 27-ամյա Աննա Ստեփանյանցը որոնվում են որպես անհետ կորած (տեսանյութ) - Օդի ջերմաստիճանը 15-19-ն էապես չի փոխվի - Ավտոմեքենան սահել և ընկել է ձորը - «Նկարիչները հայոց բանակին». կայացավ բարեգործական ցուցահանդես-աճուրդի նախնական ցուցադրությունը - Մսամթերքը թանկացել է, շաքարավազը՝ էժանացել - Քաղաքապետարանը Տարոն Մարգարյանի հոր դյուքյանն է - Սեռական ոտնձգության փորձ՝ 7-ամյա երեխայի նկատմամբ. «Փաստինֆո»

Անհետացած սուզանավում կար 44 մարդ. որոնողական աշխատանքները շարունակվում են


nav navahangist

Արգենտինայի ռազմածովային ուժերի ղեկավարն իր անհանգստությունն է հայտնել օրերս անհետացած Սան Խուան սուզանավի անձնակազմի համար, հայտնում է BBC լրատվական գործակալությունը։

«Շատ ենք անհանգստանում, քանի որ արդեն վեցերորդ օրն է, ինչ անհետացել է սուզանավը, իսկ սուզանավի թթվածնի պաշարները հազիվ թե երկար ժամանակ հերիքեն» — հայտնել է ռազմածովային ուժերի ղեկավար Էնրիկե Բալբին:

Նոյեմբերի 17-ին հայտնի դարձավ, որ անհետացել է արգենտինական Սան Խուան սուզանավը, իսկ վերջին անգամ, նախքան անհետանալը այն ազդանշան է տվել Պատագոնիայի ափերից 400 կիլոմետր հեռավորության վրա:

Ինչպես հայտնում են արգենտինական լրատվամիջոցները, չորեքշաբթի օրը որոնողական թիմը Ատլանտիկ օվկիանոսից վթարային ազդանշաններ է ստացել, որոնք, ենթադրվում է, սուզանավից են ուղարկվել: Ավելի հստակ տեղեկատվություն ստանալու համար՝ որոնողական թիմը պետք է Ատլանտիկ օվկիանոսում ուսումնասիրի մոտ 40 կիլոմետր տարածք:

Սան Խուան սուզանավում գտնվում է  անձնակազմի 44 անդամ, որոնցից մեկը՝ կին է: Նա 35-ամյա Էլենա Մարիա Կրավչիկն է՝ առաջին արգենտինացի կին սուզանավորդը: Փրկարարական աշխատանքներին մոտ 4000 մարդ է ներգրավված աշխարհի տաս երկրից, այդ թվում՝ Ռուսաստան, Չիլի, Բրազիլիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա և այլ: