Հաղորդում հանցագործության մասին. «Գարդասիլ-4» անունը կրող պատվաստանյութը ձեռք է բերվել խարդախ ճանապարհով - Արայիկ Հարությունյանը և Կարեն Կարապետյանը այցելել են ուսումնական հաստատություններ և ձեթի գործարան - Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակը» կտրուկ «կծանրանա» - 49-ամյա Գոհար Ալեքսանյանը և 27-ամյա Աննա Ստեփանյանցը որոնվում են որպես անհետ կորած (տեսանյութ) - Օդի ջերմաստիճանը 15-19-ն էապես չի փոխվի - Ավտոմեքենան սահել և ընկել է ձորը - «Նկարիչները հայոց բանակին». կայացավ բարեգործական ցուցահանդես-աճուրդի նախնական ցուցադրությունը - Մսամթերքը թանկացել է, շաքարավազը՝ էժանացել - Քաղաքապետարանը Տարոն Մարգարյանի հոր դյուքյանն է - Սեռական ոտնձգության փորձ՝ 7-ամյա երեխայի նկատմամբ. «Փաստինֆո»

Արցախի հարցը ծխածածկույթ էր. Լավրովը Հայաստան էր եկել ժողովրդի բալանսը ստուգելու


levon-shirinyan

NEWSPRESS.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

-Պարո՛ն Շիրինյան, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ «ԼՂՀ կարգավորումը դժվար խնդիր է։ Բանակցությունների մեր փորձը գալիս է ասելու, որ դրանք արագ չեն ավարտվի»։ Ինչպե՞ս եք գնահատում նրա այս հայտարարությունը:

-Ի՞նչն է դժվար, ավելի դժվար է, քան Ղրիմի՞ հարցը: Ղրիմը կարելի՞ էր 3 վայրկյանում լուծել, իսկ Արցախի հարցը չի՞ կարելի լուծել: Արցախի հարցը, որ Ղրիմի հետ համեմատությամբ էր. իրարից կտրեցին: Արցախը նախատիպ էր Ղրիմի համար: Էնքան արեցին, կարծես իրար հետ էլ կապ չունեն: Այսինքն՝ կոնֆլիկտը մեկուսացրին: Ինչ որ իրենց ձեռնտու է, իսկ մեզ ձեռնտո՞ւ է, թե՞ ոչ՝ չգիտեմ: Հայաստանի հարցում ռուսական քաղաքականությունն ավանդական շրջագծի մեջ է. երբեք չթողնել հարցն ամբողջական լուծվի, որպեսզի միշտ խառնվելու հնարավորություն ունենան:

-Հայաստանում եղած ժամանակ Սերգեյ Լավրովը նաև հայտարարեց, որ կփորձեն ակտիվ ջանքեր գործադրել խնդրի կարգավորման համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ։

-Ի՞նչ ջանք գործադրել, սո՛ւտ են ասում, այդ բոլորը բլեֆ է: Ակտիվ ջանքեր գործադրելու են, որ կոնֆլիկտը կարգավորվի՞, այսինքն՝ դարձյալ միշտ միջամտելու հնարավորություն ունենան: Բայց դա ավելի լավ է, քան պարտադրեն ընդունել: Դա ընդհանրապես, իսկ մասնակիորեն, պետք է գիտակցել, որ…

1. Արցախի հարցը լուծված է: Հայ ժողովուրդն ու Հայաստանի բանակը հարցը լուծել է:

2. Խոսքը տվյալ պարագայում Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման մասին է, որն առայժմ չկա, իսկ այդ ուղղությամբ պետք է աշխատել ու վերջ:

3. Բոլորի գիտակցության մեջ պետք է մտնի, որ հարցը լուծված է, բայց քանի որ իրենք տեսնում են՝ մեր գիտակցության մեջ դա չի մտնում, սկսում են բլեֆը:

-Պարո՛ն Շիրինյան, մինչ օրս նախագահների մակարդակով հանդիպումների ընթացքում որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որոնք այդպես էլ կյանքի չեն կոչվել: Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս պետք է հասնել նրան, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչվեն:

-Ռուսաստանի չափ հզոր ենք լինում, միջուկային զենք ենք ստեղծում, և բոլորին ասում ենք՝ տեսե՛ք, սա Հայաստանն է և վե՛րջ, ու ոչ մեկն էլ չի թպրտում: Բայց քանի որ չունենք՝ պետք է մտնել խաղի մեջ: Իհարկե, պետության ամրապնդումը կարևոր է: Սա ներկրող պետություն է, օդից կախված է, դրա համար էլ նրանց ցանկացած պահանջի ընդառաջ է գնում: Երկիրը պետք է արդյունաբերություն, գիտություն, զենքարտադրություն ունենա, մշակույթ ունենա:

-Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս եք գնահատում Լավրովի այցը: Նրա հայտարարություններում Դուք փոփոխություն նկատեցի՞ք ՌԴ-ի մոտեցումների մեջ։

-Արտաքին իմաստով՝ Լավրովն Արցախի հարցի կարգավորման ձևաչափով էր եկել, սակայն դա նրա գլխավոր նպատակը չէր: Նա եկել էր՝ պարզելու Հայաստանում առկա տրամադրությունը: Անցյալ տարվա ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հայ ժողովրդի մեջ ամրապնդված անկախության և երիտասարդության ազգային անկախ պետություն ունենալու ցանկության տագնապով էր եկել: Լավրովին խիստ մտահոգում է, որ Հայաստանի ժողովրդի երիտասարդ հատվածը, բանակի սպայական կազմն անկախ Հայաստան ստեղծելու անքննելի ձգտում ունի: Սա իրենց մտահոգում է: Եկել են, այսպես ասած, մեր տրամադրությունը շոշափեն և դրա համար օգտագործում են այդ ծխածածկույթը՝ Արցախի հարցը:

-Կարծում եք՝ Արցախի կարգավորման հա՞րցը չէր նրան բերել Հայաստան:

-Եթե ինքն իսկապես Արցախի հարցն էր ուզում պարզել, թող գնար Ստեփանակերտ: Կոնֆլիկտը Հայաստանում չէր: Կոնֆլիկտն Ադրբեջանի և Արցախի միջև է, ոչ թե Հայաստանի: Նա եկել է մեր տրամադրությունը շոշափելու, որովհետև Հայաստանի ժողովրդի այն հատվածի տրամադրվածությունը, որը ռուսասեր է, ռուսամոլ է, հոգեկան հիվանդություն ունի օտարի հանդեպ՝ ապրիլյան պատերազմով հօդս ցնդեց: Բոլորը տեսան, որ այդ ժողովրդի հիմնական զանգվածն իր հայրենիքին ու պետությանն է նվիրված: Եկել են տեսնեն, թե էս ի՞նչ է կատարվում. դա իրենց մտահոգում է, իսկ մենք պետք է ամրապնդենք այդ գիտակցումը:

-Իշխող կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը, մեկնաբանելով Լավրովի այցը, հայտարարեց, որ հայ-ռուսական հարաբերությունները դաշնակցային հարաբերություններ են, որոնք ունեն բարձր փոխադարձ վստահություն և մեծ հեռանկար:

-Ռուսաստանը մեր դաշնակիցը չէ, մեր գործընկերն է: Եթե դաշնակից է՝ նա չի կարող բալանսի քաղաքականություն վարել, նա պետք լինի մեր կողքին: Բայց Լավրովը Հայաստանում էր հայ ժողովրդի տրամադրությունն ու բալանսը տեղում ստուգելու: Դա Ռուսաստանի քաղաքականությունն է, որը կոչվում է Հայաստան-Ադրբեջան բալանսի քաղաքականություն:

Զրուցեց՝ Արմինե Մկրտումյանը