Հաղորդում հանցագործության մասին. «Գարդասիլ-4» անունը կրող պատվաստանյութը ձեռք է բերվել խարդախ ճանապարհով - Արայիկ Հարությունյանը և Կարեն Կարապետյանը այցելել են ուսումնական հաստատություններ և ձեթի գործարան - Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակը» կտրուկ «կծանրանա» - 49-ամյա Գոհար Ալեքսանյանը և 27-ամյա Աննա Ստեփանյանցը որոնվում են որպես անհետ կորած (տեսանյութ) - Օդի ջերմաստիճանը 15-19-ն էապես չի փոխվի - Ավտոմեքենան սահել և ընկել է ձորը - «Նկարիչները հայոց բանակին». կայացավ բարեգործական ցուցահանդես-աճուրդի նախնական ցուցադրությունը - Մսամթերքը թանկացել է, շաքարավազը՝ էժանացել - Քաղաքապետարանը Տարոն Մարգարյանի հոր դյուքյանն է - Սեռական ոտնձգության փորձ՝ 7-ամյա երեխայի նկատմամբ. «Փաստինֆո»

«Զվեզդա»-ի ղեկավարությունը պաշտոնական նամակով դիմել է հայկական կողմին և ընդունել, որ եղել է ոչ կոռեկտ գնահատական


hanrapetakan krasheninnikova

«Զվեզդայի» ղեկավարությունը պաշտոնական նամակով դիմել է հայկական կողմին, որտեղ ընդունում է, որ եղել է ոչ կոռեկտ գնահատական:

Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով «Զվեզդա» հեռուստաընկերության հաղորդմանը, որի ժամանակ հաղորդավար Վերոնիկա Կրաշենիննիկովան ՀՀԿ-ի զինանշանը համեմատել էր  ֆաշիստական Գերմանիայի խորհրդանշանի հետ:

«Հեռուստահաղորդումը կամ այդ հեռուստաեթերի ընթացքում Հայաստանի, Նժդեհի և Հանրապետական կուսակցության հասցեին հնչած մեղմ ասած ոչ կոռեկտ գնահատականները չեն բխում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների տրամաբանությունից: Նման հայտարարությունները հարիր չեն դաշնակցային հարաբերություններին եւ մեր պետությունը համապատասխան խողովակներով իր կարծիքը հայտնել է»,- ասաց ՀՀԿ խոսնակը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական օրգանը համարվող «Զվեզդա» հեռուստաալիքի նոյեմբերի 19-ի եթերում հաղորդավարուհի Վերոնիկա Կրաշենիննիկովան անդրադարձել է Հայաստանին, Հայաստանի հանրապետական կուսակցությանը եւ Նժդեհին՝ զուգահեռներ անցկացնելով ֆաշիզմի հետ: