Հաղորդում հանցագործության մասին. «Գարդասիլ-4» անունը կրող պատվաստանյութը ձեռք է բերվել խարդախ ճանապարհով - Արայիկ Հարությունյանը և Կարեն Կարապետյանը այցելել են ուսումնական հաստատություններ և ձեթի գործարան - Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակը» կտրուկ «կծանրանա» - 49-ամյա Գոհար Ալեքսանյանը և 27-ամյա Աննա Ստեփանյանցը որոնվում են որպես անհետ կորած (տեսանյութ) - Օդի ջերմաստիճանը 15-19-ն էապես չի փոխվի - Ավտոմեքենան սահել և ընկել է ձորը - «Նկարիչները հայոց բանակին». կայացավ բարեգործական ցուցահանդես-աճուրդի նախնական ցուցադրությունը - Մսամթերքը թանկացել է, շաքարավազը՝ էժանացել - Քաղաքապետարանը Տարոն Մարգարյանի հոր դյուքյանն է - Սեռական ոտնձգության փորձ՝ 7-ամյա երեխայի նկատմամբ. «Փաստինֆո»

Վթար՝ Ձորաղբյուր-Մայակովսկի ավտոճանապարհին, տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է


hospital

Նոյեմբերի 21-ին, ժամը 17:21-ին ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր-Մայակովսկի ավտոճանապարհին բախվել են Opel և Nissan մակնիշի ավտոմեքենաները, առկա է գազի արտահոսք, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մայակովսկի-Ձորաղբյուր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «Opel Astra» մակնիշի 242717 HC պետհամարանիշով (վարորդ՝ 1991 թ. ծնված՝ Վ. Գ.) և «Nissan Teana» մակնիշի 51 FU 500 պետհամարանիշով (վարորդ՝ Մ. Հ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վ. Գ.-ը հոսպիտալացվել է Երևան քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և դադարեցրել «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը և իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ: