Հաղորդում հանցագործության մասին. «Գարդասիլ-4» անունը կրող պատվաստանյութը ձեռք է բերվել խարդախ ճանապարհով - Արայիկ Հարությունյանը և Կարեն Կարապետյանը այցելել են ուսումնական հաստատություններ և ձեթի գործարան - Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակը» կտրուկ «կծանրանա» - 49-ամյա Գոհար Ալեքսանյանը և 27-ամյա Աննա Ստեփանյանցը որոնվում են որպես անհետ կորած (տեսանյութ) - Օդի ջերմաստիճանը 15-19-ն էապես չի փոխվի - Ավտոմեքենան սահել և ընկել է ձորը - «Նկարիչները հայոց բանակին». կայացավ բարեգործական ցուցահանդես-աճուրդի նախնական ցուցադրությունը - Մսամթերքը թանկացել է, շաքարավազը՝ էժանացել - Քաղաքապետարանը Տարոն Մարգարյանի հոր դյուքյանն է - Սեռական ոտնձգության փորձ՝ 7-ամյա երեխայի նկատմամբ. «Փաստինֆո»

Մենք շատ աղետալի վտանգների առաջ ենք կանգնած. Վարդան Բոստանջյան


vardan bostanjyan

ԱԺ պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը դժվարանում է ասել, թե արդյոք հունվարի մեկից ակնկալվող թանկացումները սոցիալական բունտի առիթ կդառնա՞ն, սակայն, նրա գնահատմամբ, ցածր եկամուտի և աղքատության նկատելի մակարդակի պայմաններում՝ ցանկացած թանկացում բացասական է։
Տնտեսագետը NEWSPRESS.am-ի հետ զրույցում նկատում է, որ չկա այլընտրանք:

«Մեր համակարգը չափազանց հին, է և դրա նորոգման համար անհրաժեշտ է ներդրում, որն էլ չունի այլ ճանապարհ, քան թանկացումը»,-ասաց Վարդան Բոստանջյանը։

Դիտարկմանը, թե թանկացումներին զուգահեռ բյուջեով նախատեսված չէ աշխատավարձերի և թոշակների բարձրացում, տնտեսագետը պատասխանեց. «Ընդհանրապես տնտեսական քաղաքականությունն այնպիսին պետք է լինի, որ աստիճանաբար մենք հեռանկար տեսնենք այդ աշխատավարձերի կամ կենսաթոշակների բարձրացման հետ կապված։ Բյուջետային քննարկումների ժամանակ դժգոհություն եղավ ոչ միայն ընդդիմադիր խմբակցությունների, նաև իշխանության ներկայացուցիչների կողմից»։

Տնտեսագետի խոսքով՝ թանկացումները չեն կարող դրական ազդել երկրի ապագայի վրա:

«Ցանկացած երկրի քաղաքացի ուզում է ապրել այնպես, որ կարողանա գոնե կենցաղային ամենահասարակ խնդիրների առաջ չկանգնել: Մեր երկրում գրեթե 1 միլիոնի է հասնում աղքատ մարդկանց թիվը։ Որքան էլ մենք առաջնորդվենք հայրենասիրությամբ, այնուամենայնիվ, մարդը կոչված է ապրելու համար։ Այսօր մենք ունենք մեծ թվով արտագաղթ, մահացության բարձր և ծնելիության ցածր մակարդակ։ Մենք շատ աղետալի վտանգների առաջ ենք կանգնած»,-ընդգծեց պատգամավորը։

Զրուցեց՝ Հասմիկ Գասպարյանը