Հաղորդում հանցագործության մասին. «Գարդասիլ-4» անունը կրող պատվաստանյութը ձեռք է բերվել խարդախ ճանապարհով - Արայիկ Հարությունյանը և Կարեն Կարապետյանը այցելել են ուսումնական հաստատություններ և ձեթի գործարան - Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակը» կտրուկ «կծանրանա» - 49-ամյա Գոհար Ալեքսանյանը և 27-ամյա Աննա Ստեփանյանցը որոնվում են որպես անհետ կորած (տեսանյութ) - Օդի ջերմաստիճանը 15-19-ն էապես չի փոխվի - Ավտոմեքենան սահել և ընկել է ձորը - «Նկարիչները հայոց բանակին». կայացավ բարեգործական ցուցահանդես-աճուրդի նախնական ցուցադրությունը - Մսամթերքը թանկացել է, շաքարավազը՝ էժանացել - Քաղաքապետարանը Տարոն Մարգարյանի հոր դյուքյանն է - Սեռական ոտնձգության փորձ՝ 7-ամյա երեխայի նկատմամբ. «Փաստինֆո»

Վարչապետն ու Ծառուկյանը Լուկաշենկո են խաղացնում


karen karapetyan gagik tsarukyan

«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շատ մոտ հարաբերություններ ունի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ՝ հաճախ են այցելում միմյանց, բիզնեսներ ունեն, ՀՀ-ում բելառուսական ապրանքների խանութ-սրահ կա, մեխանիզացիա և այլն:

Այսօր Հայաստանում էր Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Բոլեսլավ Պիրշտուկի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետն ընդունել է պատվիրակության անդամներին:

Նա նշել է, որ երկկողմ առևտրաշրջանառության մակարդակը գտնվում է ցածր մակարդակի վրա, և երկու երկրների կառավարություններն այժմ քննարկում են կոնկրետ քայլեր ու նախագծեր, որոնք նոր թափ կհաղորդեն հայ-բելառուսական տնտեսական կապերին:

Վարչապետը նաև կարևորել է բելառուսական կապիտալի ներգրավումը ՀՀ տնտեսության մեջ:

Բոլեսլավ Պիրշտուկն իր հերթին կարևորել է տնտեսական կապերի խթանումը և այդ առումով անհրաժեշտ համարել երկկողմ ուղիղ ավիաչվերթների կազմակերպումն ու համատեղ ձեռնարկությունների ստեղծումը:

Իհարկե, բելառուսական կողմը չի նշել, թե ավիաչվերթների կազմակերպումը պետք է Գագիկ Ծառուկյանի հետ առևտուրը կարգավորելո՞ւ, թե՞ ՀՀ-ի հետ առևտուրը կարգավորելու համար:

Չմոռանանք, որ «Ծառուկյան» դաշինքը լծվել է վարչապետին վարկաբեկելու գործին. ամեն կերպ հարձակվում էին կառավարության ներկայացրած բյուջեի վրա և ընկած էին հատկապես ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հետևից, ով համարձակվել էր ստուգումներ անցկացնել «Առինջ մոլում»:

Վարչապետը փոխարենը պատրաստվել է հակահարված տալ՝ խարխլելով Լուկաշենկոյի հետ Ծառուկյանի հարաբերությունները. բելառուսական տնտեսական ներուժն ուղղել այլ ոլորտներ ու Ծառուկյանի և Լուկաշենկոյի՝ նաև տնտեսական հարաբերությունները խաթարել:

Բոլորին է հայտնի, որ Լուկաշենկոն Ադրբեջանի հետ ավելի ջերմ հարաբերություններ ունի և պատեհ-անպատեհ աջակցում է նրան, իսկ ՀՀ-ում նրան կապում է Ծառուկյանի հետ տնտեսական շահերը:

Կկարողանա՞ վարչապետը բելառուսական կապիտալը քաշել իր կողմ՝ կկարողանա լծակներ ունենալ իր ընկեր Ծառուկյանի դեմ: Ամեն դեպքում վարչապետը փորձում է:

Եթե վարչապետի վրա Ծառուկյանը հարձակվում է միջնորդների միջոցով, ապա Կարեն Կարապետյանը նույնն անում է՝ թիկունքից: