Հաղորդում հանցագործության մասին. «Գարդասիլ-4» անունը կրող պատվաստանյութը ձեռք է բերվել խարդախ ճանապարհով - Արայիկ Հարությունյանը և Կարեն Կարապետյանը այցելել են ուսումնական հաստատություններ և ձեթի գործարան - Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակը» կտրուկ «կծանրանա» - 49-ամյա Գոհար Ալեքսանյանը և 27-ամյա Աննա Ստեփանյանցը որոնվում են որպես անհետ կորած (տեսանյութ) - Օդի ջերմաստիճանը 15-19-ն էապես չի փոխվի - Ավտոմեքենան սահել և ընկել է ձորը - «Նկարիչները հայոց բանակին». կայացավ բարեգործական ցուցահանդես-աճուրդի նախնական ցուցադրությունը - Մսամթերքը թանկացել է, շաքարավազը՝ էժանացել - Քաղաքապետարանը Տարոն Մարգարյանի հոր դյուքյանն է - Սեռական ոտնձգության փորձ՝ 7-ամյա երեխայի նկատմամբ. «Փաստինֆո»

«Ուրեմն լսե՛ք, վերջին անգամ եմ ասում…». Արկադի Փելեշյանը հարցազրույցը շփոթել էր գողական ռազբորկայի հետ


arkadi peleshyan

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն իր աթոռը պահելու համար իր տեղակալի աթոռը հանձնեց ՀՎԿ տարածքային կառույցի ղեկավար և ավագանու անդամ Արկադի Փելեշյանին:

Թեև նախկին փոխքաղաքապետի հայացքը դժկամություն էր արտահայտում, բայց ավագանու արտահերթ նիստում 20 հոգուց բաղկացած ավագանին, միաձայն ու ընկերաբար իր ձայնը տվեց նոր փոխքաղաքապետ Արկադի Փելեշյանին:

Հիշեցնենք, որ մինչ այդ Վանաձորի քաղաքապետի և ՀՎԿ-ի միջև հուշագիր էր կնքվել, որի համաձայն Արկադի Փելեշյանը պետք է զբաղեցնի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը:

Իհարկե, օդում կախված լուրերի համաձայն՝ Մամիկոն Ասլանյանը, մեղմ ասած, պարտավորվել է ՀՎԿ-ին հանձնել որոշ պաշտոններ ևս, բայց առայժմ պաշտոնափոխությունն սկսվեց Փելեշյանից:
Վերջինս իր պաշտոնավարման հենց առաջին օրն արդեն աչքի ընկավ իր անտակտ պահելաձևով ու ապացուցեց, որ ինքն իր տեղում չէ:

Դիտարկմանը, թե մինչ ՀՀԿ-ի հետ կնքված հուշագիրը, ՀՎԿ-ն հուշագիր էր ստորագրել նաև ԼՀԿ-ի հետ, որը փաստորեն խախտվում է նոր հուշագրի ստորագրմամբ՝ Փելեշյանը նկատեց.

«Անձամբ ես ընտրել էի Քրիստ Մարուքյանին ու ուզում էի՝ ինքը քաղաքապետ ըլներ՝ տեսա բոյկոտի արդյունքում ոչինչ չի ըլնըմ: Ես եկել եմ էսօր աշխատեմ ի շնորհիվ մեր ժողովրդի: Փորձենք մեր ժողովրդի համար մի լավ բան անենք»:

Պատասխանելով լրագրողների հարցին, թե ի՞նչ է նկատի ունեցել ՀՎԿ-ն, իր տարածած հայտարարության մեջ նշելով, թե «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավար Էդմոն Մարուքյանն ու նրա եղբայրը՝ Քրիստ Մարուքյանը «ոչ միայն քաղաքական գործընկերություն, այլև տարրական մարդկային երախտագիտության դրսևորում չցուցաբերեցին»՝ Արկադի Փելեշյանը, վրդովված պատասխանեց.

«Էս մի տարի ա մի հատ չեկան, մեզ չտեսան, Քրիստ Մարուքյանը չասեց, թե ինչ ծրագրեր ունեն»:

Իսկ երբ լրագրողները փորձեցին հիշեցնել նրան, թե ինչ ծրագրեր ունի ԼՀԿ-ն, Փելեշյանը, հավանաբար մոռանալով, որ գտնվում է քաղաքապետարանում և ոչ թե գողական ռազբորկաների մեջ, ընդհատեց նրանց խոսքը՝ ասելով.

«Ի՛նչ, ի՛նչ ծրագիր… Ուրեմն լսե՛ք, վերջին անգամ եմ ասում՝ ընտրել եմ Քրիստ Մարուքյանին ու շատ փոշմանել եմ, էդ էլ ձեզ ասեմ. վերջ ես գնացի…»:

Հարցին թե ինչո՞ւ է փոշմանել՝ արդեն հեռացող նորընտիր փոխքաղաքապետը շրջվեց ու վրդովված պատասխանեց.

«Ո՞նց, ինչի եմ փոշմանել, որ քաղաքն էս օրն ա գցել»: