Հաղորդում հանցագործության մասին. «Գարդասիլ-4» անունը կրող պատվաստանյութը ձեռք է բերվել խարդախ ճանապարհով - Արայիկ Հարությունյանը և Կարեն Կարապետյանը այցելել են ուսումնական հաստատություններ և ձեթի գործարան - Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակը» կտրուկ «կծանրանա» - 49-ամյա Գոհար Ալեքսանյանը և 27-ամյա Աննա Ստեփանյանցը որոնվում են որպես անհետ կորած (տեսանյութ) - Օդի ջերմաստիճանը 15-19-ն էապես չի փոխվի - Ավտոմեքենան սահել և ընկել է ձորը - «Նկարիչները հայոց բանակին». կայացավ բարեգործական ցուցահանդես-աճուրդի նախնական ցուցադրությունը - Մսամթերքը թանկացել է, շաքարավազը՝ էժանացել - Քաղաքապետարանը Տարոն Մարգարյանի հոր դյուքյանն է - Սեռական ոտնձգության փորձ՝ 7-ամյա երեխայի նկատմամբ. «Փաստինֆո»

«168 ժամ». Կարեն Կարապետյանի կառավարությունն ու կոռուպցիան


karen karapetyan

«168 ժամ» թերթը գրում է.

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնն ամեն տարի դեկտեմբերի 9-ի՝ Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ հրապարակում է մեր երկրում հանրության կողմից կոռուպցիայի ընկալման մասին տվյալներ։ Այս տարի ևս նման զեկույց է նախապատրաստվում։ Դրանում կարտացոլվի նաև վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության գործունեության անցած մեկ տարում կոռուպցիայի ընկալման փոփոխությունը։ Այս մասին «168 ժամ»-ի հետ զրույցում նշեց ԹՀԻԿ ղեկավար Վարուժան Հոկտանյանը՝ հրաժարվելով որևէ նախնական գնահատական հնչեցնել։

«Այդ ժամանակ հատուկ կպատրաստենք և կներկայացնենք»,- ասաց նա։

Վ.Հոկտանյանը նկատեց, որ նախկինում արված հետազոտությունները ցույց են տվել, որ Հայաստանում առավել կոռումպացված ընկալվողները պետական պաշտոնյաներն են, մասնավորապես՝ նշանակովի պաշտոնյաները, ինչպես նաև պետության նախագահի աշխատակազմն ու նախագահը։

«Ամենակոռումպացվածների մեջ են մտնում նաև ոստիկաններն ու ընտրովի պաշտոնյաները»,- նշեց ԹՀԻԿ ղեկավարը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում