Հաղորդում հանցագործության մասին. «Գարդասիլ-4» անունը կրող պատվաստանյութը ձեռք է բերվել խարդախ ճանապարհով - Արայիկ Հարությունյանը և Կարեն Կարապետյանը այցելել են ուսումնական հաստատություններ և ձեթի գործարան - Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակը» կտրուկ «կծանրանա» - 49-ամյա Գոհար Ալեքսանյանը և 27-ամյա Աննա Ստեփանյանցը որոնվում են որպես անհետ կորած (տեսանյութ) - Օդի ջերմաստիճանը 15-19-ն էապես չի փոխվի - Ավտոմեքենան սահել և ընկել է ձորը - «Նկարիչները հայոց բանակին». կայացավ բարեգործական ցուցահանդես-աճուրդի նախնական ցուցադրությունը - Մսամթերքը թանկացել է, շաքարավազը՝ էժանացել - Քաղաքապետարանը Տարոն Մարգարյանի հոր դյուքյանն է - Սեռական ոտնձգության փորձ՝ 7-ամյա երեխայի նկատմամբ. «Փաստինֆո»

Պատմություն մի տուփ սուրճի, նախագահի և նրա փեսայի մասին


serzh sargsyan miqayel minasyan

Նարեկ Ալոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ամիսներ առաջ նախագծեցի «Զինվոր» ազգային ծրագիրը։ Ծրագրի շրջանակներում առաջարկում էի հիմնադրել արտադրությամբ զբաղվող, բարձր սոցիալական պատասխանատվություն ունեցող կազմակերպություններ, որոնք պետք է թողարկեն անձնական օգտագործման և առօրյա սպառման տարաբնույթ արտադրանք, օրինակ՝ ժամացույց, ՍՈՒՐՃ և այլն։

Տրամաբանությունը հետևյալում էր՝ կազմակերպությունները շահույթի մի մասը հատկացնում են զինհաշմանդամների խնդիրների լուծմանը, ինչից ելնելով էլ չեզոք սպառողը մոտիվացիա է ստանում գնելու հենց տվյալ կազմակերպության արտադրանքը։

Օրինակ՝ գնելով Հայաստանում ՓԱԹԵԹԱՎՈՐՎԱԾ բալի համով սուրճ, սպառողը գիտակցում է, որ յուրաքանչյուր տուփից որոշակի գումար ծառայում է բարեգործական նպատակի համար, որի ֆինանսական միջոցների շարժն էլ տեսնում է www.zinvor.am կայքի միջոցով։ Այդպիսով՝ հայկական արտադրանքը կարող է մեծ սպառում ունենալ ՀՀ-ում և Սփյուռքում, ինչի արդյունքում միաժամանակ կզարգանա տնտեսությունն ու էականորեն կնվազեն սոցիալական խնդիրները։

Ծրագրի համառոտ բովանդակությունն ուղարկեցի Կարեն Կարապետյանին, ով էլ ծրագիրը մակագրեց ՀՀ ՊՆ, ինչպես նաև Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն։

Առաջին հանդիպումը տեղի ունեցավ ՀՀ ՊՆ Ռազմաարդյունաբերական կոմիտեում, որտեղ փոքր-ինչ զարմացած էին, թե ինչու է առհասարակ ծրագիրը մակագրվել իրենց՝ ի վերջո իրենք զբաղվում են ռազմական կարիքների բավարարմանը միտված արտադրանքով, իսկ ծրագիրն, ըստ էության, դրա հետ կապ չունի։

Հաջորդ հանդիպումը Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում էր, որտեղ լրացուցիչ նշեցի, որ ժամացույցների արտադրության գործում ՀՀ Վարչապետին դիմելու դրդապատճառներից մեկն էլ այն է, որ նրա որդուն է պատկանում Kerbedanz Watches ընկերությունը, որը շատ արագ կարող է սկսել համապատասխան ժամացույցների թողարկումը, լրացուցիչ ներկայացրեցի նաև հայտնի դերասան Ժերար Դեպարտյեի Ռուսաստան արտագաղթից հետո թողարկված և մեծ վաճառք ունեցած CVSTOS — Proud to be Russian ժամացույցների պատմությունը։ Ի պատասխան, ինձ հայտնեցին, որ Կարեն Կարապետյանի մասին իմ պատկերացնումները փոքր-ինչ սխալ են և ակնարկեցին, որ վարչապետին պետք է փնտրել ՀՀ ՊՆ-ում։
Օրեր անց ՀՀ ՊՆ-ից ինձ նորից հրավիրեցին հանդիպման՝ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Ղուլյանի մոտ, ով էլ ինձ առաջարկեց ամբողջական ծրագիրն ուղարկել Վիգեն Սարգսյանին։ Իմ պատճառաբանված մերժումից հետո Դավիթ Ղուլյանն առաջարկեց ծրագիրն ուղարկել իրեն, որպեսզի ինքը փոխանցի վարչապետին։

Արդյունքում որոշեցի ծրագիրն ու ծրագրի շրջանակներում թողարկված բալի համով սուրճի առաջին տուփն ուղարկել նախագահին։

Իմ ակնկալիքը պետությունից մեկն էր՝ կյանքի կոչել մեխանիզմը և նպաստել զինհաշմանդամների խնդիրների լուծմանը, Հայաստանում արտադրության զարգացմանը, «Հայաստան» , «Պատրաստված է Հայաստանում» բրենդների զարգացմանը և սոցիալական խնդիրների լուծմանը։

Ֆինանսական ակնկալիքս՝ 0։ Պաշտոնի ակնկալիքս՝ 0, ավելին և՛ ՊՆ-ում և՛ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում առաջարկել է տրամադրել ինձ գիշերային հերթափոխով ցանկացած աշխատանք, ինչպիսի պայմաններում ցերեկը ես ԼԻՈՎԻՆ ԱՆՎՃԱՐ կառավարության հետ ծրագիրը կյանքի կկոչեի։

Նախագահին ուղարկածս դիմումում նշել էի, որ եթե ներքին համոզմունք չունենամ, որ նախագահին տեղեկացրել են ծրագրի մասին, ապա նույն առաջարկն՝ առանց մանրամասների կուղարկեմ նաև հրապարակային։

Իմ դիմումը նախագահական մուտքագրվելու հաջորդ օրը, ինձ հետ կապ հաստատեցին նախագահի աշխատակազմից և հայտնեցին, որ դիմումի և ծրագրի մասին անձամբ տեղեկացրել են նախագահին և անհրաժեշտության դեպքում նախագահի կողմից հանդիպման հրավեր կլինի։

Անցավ երկու ամիս։ Նախագահի փեսա Միքայել Մինասյանին պատկանող Jazzve ընկերությունը սկսել է ՀԱՅԿԱԿԱՆ ՍՈՒՐՃԻ արտադրություն։

Հայաստանում սուրճ չի աճում, սուրճը կարող է լինել ընդամենը հայկական փաթեթավորմամբ։ Անգամ հայկական փաթեթավորման հանգամանքը տվյալ սուրճի ահռելի պահանջարկ է առաջացնում ռուսական շուկայում։ Ինչ խոսք, մեծ կլինի նաև պահանջարկը Սփյուռքում։ Հատկանշական է, որ վաճառքին նպաստում է «Հայաստան» բրենդը, ուստի եթե անգամ պատահականություն է նախագահին իմ ուղարկած առաջարկից հետո նախագահի փեսայի բիզնեսում իմ ծրագրի թեզերով նոր արտադրանքը, խնդրում եմ մի անտեսեք զինհաշմանդամների խնդիրը և Ձեր բինզեսում ներառեք նաև սոցիալական պատասխանատվության ինստիտուտը։

Նախագահականից ստացված առաջին զանգին հաջորդած որոշ իրադարձությունների մասին առայժմ կլռեմ, Jazzve-ին էլ հաջողություն եմ մաղթում շուկայում։

Ուզում եմ հուսալ և հավատալ, որ իմ ծրագրի դրույթները չեն օգտագործվի բացառապես անձնական հարստացման համար և զինհաշմանդամների խնդիրները ևս պատշաճ ուշադրության կարժանան»։