Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, 26-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել (ֆոտո) - Գողացել էին 3 միլիոն դրամին համարժեք գումար, ոսկու ձուլակտոր և բանկային քարտ (տեսանյութ) - Արմավիրում տուն է այրվել. հայտնաբերվել է տանտիրոջ դին - Ողբերգական դեպք Դադիվանքում. հրդեհի հետևանքով 7 ամսական զույգ է մահացել. News.am - Զինծառայող Ստեփան Ստեփանյանի մահվան պատճառը «կոման է՝ անհայտ ծագման». քրգործ է հարուցվել - Ինչո՞ւ ապամոնտաժումից հետո Լենինի արձանը Հայաստանից չտարան Ուլյանովսկ - Ժոզե Մոուրինյոյի հերթական զոհը Պոլ Պոգբան է․ ֆրանսիացին կլքի՞ «Մանչեսթերը» - Դեղատոմսով դեղերը հավելյար գումար աշխատելու միջոց է - ՕԵԿ-ականների երևակայությունը չի ներել այլ անուն մտածել․ Բաղդասարյանի հորինած երկիրը - Արցախում հակառակորդի կրակոցից զինվոր է մահացել

«Չորաթանի սահմանապահ մանուկները»․ բացառիկ լուսանկարներ


choratan2

Սահմանամերձ Չորաթան գյուղում միջոցառում էր։ Այդ փոքրիկ հանդեսը կարողացել էր համախմբել ամբողջ գյուղին։ Միջոցառումից հետո բոլորն իրար գրկախառնվեցին, ծնողներն իրենց արցունքոտ աչքերն էին սրբում, իսկ երեխաները ուրախ-ուրախ վազվզում էին դրսում։ Հանկարծ ինձ մոտեցավ մի տարեց կին, ձեռքը դրեց ուսիս ու ականջիս շշնջաց․ «Խնդրում եմ, լուսանկարվիր թոռնիկիս հետ։ Նա զոհված զինվորի որդի է»։

Իսկույն մոտեցա փոքրիկ տղային ու խնդրեցի, որ լուսանկարվենք։ Չմերժեց։ Լուսանկարվելուց հետո հարցեր տվեցի։ 7-8 տարեկան տղան լռեց, ապա աչքերը լայն բացեց ու ասաց. «Ուզում եմ զինվոր դառնամ, որ պաշտպանեմ մայրիկիս, տատիկիս ու իմ ընտանիքին։ Ուզում եմ խելացի մարդ դառնալ, դրա համար գալիս եմ դպրոց ու լսում ուսուցիչներիս։ Մայրիկիս շատ եմ սիրում ու ուզում եմ, որ նա երջանիկ լինի»։

Ապա լռեց։ Երեխաները շարունակում էին վազվզել։ Ուշադիր նայում էր դեմքիս։ Հետո ժպտաց, ձեռքն ինձ մեկնեց ու ասաց. «Էլի կգա՞ս մեր գյուղ։ Ես սպասելու եմ քեզ»։

Փոքրիկ գյուղը համախմբվել գիտի։ Օգոստոսյան դեպքերի ու ապրիլյան պատերազմի ժամանակ գյուղը մեկ մարդու պես ոտքի կանգնեց ու պաշտպանեց իր սահմանները։ Այդ մանուկներն արժանի են պաշտպանության, այդ մանուկները պետք է միշտ ժպտան, խաղան ու երջանիկ լինեն։ Նրանք մեր երկրի սահմանապահ մանուկներն են։

choratan1 choratan3 choratan4 choratan5

Ա. Զ.