Հաղորդում հանցագործության մասին. «Գարդասիլ-4» անունը կրող պատվաստանյութը ձեռք է բերվել խարդախ ճանապարհով - Արայիկ Հարությունյանը և Կարեն Կարապետյանը այցելել են ուսումնական հաստատություններ և ձեթի գործարան - Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակը» կտրուկ «կծանրանա» - 49-ամյա Գոհար Ալեքսանյանը և 27-ամյա Աննա Ստեփանյանցը որոնվում են որպես անհետ կորած (տեսանյութ) - Օդի ջերմաստիճանը 15-19-ն էապես չի փոխվի - Ավտոմեքենան սահել և ընկել է ձորը - «Նկարիչները հայոց բանակին». կայացավ բարեգործական ցուցահանդես-աճուրդի նախնական ցուցադրությունը - Մսամթերքը թանկացել է, շաքարավազը՝ էժանացել - Քաղաքապետարանը Տարոն Մարգարյանի հոր դյուքյանն է - Սեռական ոտնձգության փորձ՝ 7-ամյա երեխայի նկատմամբ. «Փաստինֆո»

Կխաղա՞ Մխիթարյանը Մադրիդի «Ռեալում», թե՞ ոչ


zidan henrix mxitaryan

Այն, որ Հայաստանի հավաքականի ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը համակրում է Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի մարզիչ Զինեդին Զիդանին, գաղտնիք չէ, քանի որ Հենոն այդ մասին մի քանի անգամ արդեն ասել է։

Առաջին ակնարկը Մխիթարյանն արեց ամռանը, երբ իսպանական «Marca» պարբերականին տված հարցազրույցում նշեց․

«Զիդանը մանկուց եղել է իմ կուռքը։ Նա միշտ հիացմունք է առաջացրել ինձ մոտ: Կարծում եմ՝ նման առաջատարի մոտ կարելի է շատ բան սովորել: Ինչո՞ւ չաշխատեմ նրա հետ, եթե այդպիսի հնարավորություն ստանամ»։

Երկրորդ ակնարկն այդքան էլ չուշացավ։ 2017 թ. հոկտեմբերի 23-ին հրապարակվեցին The Best FIFA Football Awards մրցանակաբաշխության արդյունքներն, ու պարզ դարձավ, որ տարվա լավագույն մարզիչ անվանակարգում Մխիթարյանը քվեարկել է այսպես․

1. Զինեդին Զիդան

2. Մասիմիլիանո Ալեգրի

3. Լեոնարդո Ժարդիմ

Այս ամենից հետո անգլիական պարբերականները սկսեցին մեկը մյուսի հետևից նյութեր հրապարակել, որտեղ նշում էին Մխիթարյանի ու Մոուրինյոյի հարաբերությունների լարման մասին։

Այն, որ Մխիթարյանը Զիդանին համարում է լավագույն մարզիչ ու ցանկանում է խաղալ նրա գլխավորությամբ, այլ կարծիք լինել չի կարող։ Միայն պետք է հասկանալ՝ կկարողանա՞ նա խաղալ «Ռեալում», թե ոչ։ Հիմա Մադրիդի «Ռեալում» անկայուն վիճակ է, քանի որ վերջին շրջանում թիմն անցկացնում է, մեղմ ասած, վատ հանդիպումներ։ Խնդիրներ կան գրեթե բոլոր խաղային դիրքերում։ Կիսապաշտպանությունը նախորդ մրցաշրջանների նման չի փայլում։ Զիդանն էլ իր հերթին այդքան շատ չի վստահում երիտասարդ ու տաղանդավոր կադրերին։ Տոնի Կրոսսի ու Լուկա Մոդրիչի մոտ կա խաղային անկում։ Դրա հետ մեկտեղ օրեր առաջ Ռեալի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նշեց, որ Մորատայի, Պեպեի ու Խամեսի հետ «Ռեալն» ավելի ուժեղ էր։

Նույնիսկ այս հայտարարությունից առաջ մասնագետները նշում էին, որ «Ռեալի» վատ տրանսֆերային քաղաքականության շնորհիվ այս տարի նրանք կկանգնեն մեծ խնդիրների առաջ։

Փաստն այն է, որ Իսպանիայի առաջնությունում թիմը զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը ու առաջատար «Բարսելոնային» զիջում է 7 միավորով, իսկ Չեմպիոնների լիգայում՝ «Տոտենհեմը»․․․

Մխիթարյանն ակնարկում է, Ռեալի «կիսապաշտպանությունը» մի քանի խաղ է, ինչ ձախողում է, Զիդանը այդքան էլ չի վստահում երիտասարդ կադրերին, «Ռեալին» պետք են տրանսֆերներ, անգլիական մամուլը Մխիթարյանին հանում է վաճառքի․․․․․

Մնում է միայն սպասել ու տեսնել, թե ի՞նչ խաղ կխաղա «Ռեալը», ի՞նչ մարզավիճակ ձեռք կբերի Մխիթարյանը, Զիդանը կմնա՞ «Ռեալում», թե՞ ոչ, տրանսֆերային շուկայի ժամանակ թիմերում ի՞նչ փոփոխություններ տեղի կունենան։ Միայն ժամանակը ցույց կտա՝ կխաղա՞ Մխիթարյանը Մադրիդի «Ռեալում», թե՞ ոչ: