Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, 26-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել (ֆոտո) - Գողացել էին 3 միլիոն դրամին համարժեք գումար, ոսկու ձուլակտոր և բանկային քարտ (տեսանյութ) - Արմավիրում տուն է այրվել. հայտնաբերվել է տանտիրոջ դին - Ողբերգական դեպք Դադիվանքում. հրդեհի հետևանքով 7 ամսական զույգ է մահացել. News.am - Զինծառայող Ստեփան Ստեփանյանի մահվան պատճառը «կոման է՝ անհայտ ծագման». քրգործ է հարուցվել - Ինչո՞ւ ապամոնտաժումից հետո Լենինի արձանը Հայաստանից չտարան Ուլյանովսկ - Ժոզե Մոուրինյոյի հերթական զոհը Պոլ Պոգբան է․ ֆրանսիացին կլքի՞ «Մանչեսթերը» - Դեղատոմսով դեղերը հավելյար գումար աշխատելու միջոց է - ՕԵԿ-ականների երևակայությունը չի ներել այլ անուն մտածել․ Բաղդասարյանի հորինած երկիրը - Արցախում հակառակորդի կրակոցից զինվոր է մահացել

Դաշնակցական նախարար Լոքյանը նախընտրում է կույր լինել, քան զրկվել պաշտոնից


davit-loqyan

Տարածքային կառավարման նախարար, դաշնակցական Դավիթ Լոքյանն օրերս իր տված հարցազրույցներից մեկում գեղեցիկ ու պատկերավոր նկարագրել է, թե ինչպես են գյուղերը ծաղկում ու ինչպես է կյանքը գյուղերում եռում: Նա նաև նշել է, որ գյուղերում մեծ արտահոսք չկա:

Կարիք չկա հետաքրքրվել, թե կոնկրետ ո՞ր գյուղերում է նախարարը եղել. հավանաբար, նրան պարզապես ավելի հեշտ է կույր ձևանալ, քան իրականությունը հանել ջրի երես:

Կա մեկ այլ տարբերակ ևս. դաշնակցական նախարարը երևի գյուղերի կողքով է անցել միայն ու չի հետաքրքրվել գյուղացու հոգսով, այլապես հազիվ թե շփոթեր երիտասարդներին ծերերի հետ:

Երիտասարդները վաղուց արդեն լքել են գյուղերն, ու այսօր գյուղական համայնքները դեպի ծերացում են գնում. բնակչության կեսից ավելին 60-անց մարդիկ են: Ինչպես գյուղացիներն իրենք են ասում՝ «ով մահանում է, նրա տան դուռը փակվում է»:

Այս առումով Դավիթ Լոքյանի՝ արտագաղթ չլինելու մասին հայտարարության մեջ ինչ-որ տեղ նաև ճշմարտություն կա. տատիկներն ու պապիկները գյուղը չեն կարող ու չեն ուզում լքել: Ու ստացվում է, որ գյուղերում իսկապես արտագաղթ չկա:

Հետաքրքիր է նաև, թե այդ որտե՞ղ է եղել Լոքյանը, որ տեսել է, թե ինչպես են ծաղկում ու եռում գյուղերը: Հարկ է նկատել, որ գյուղացիներն իրենք դժգոհում են, թե գյուղերում զբաղմունք չկա: Որոշ գյուղական համայնքներում նաև բուժկետ չկա, ու առաջին բուժօգնության մասին նույնիսկ խոսք լինել չի կարող, ո՜ւր մնաց, թե երեխայի ծնունդ ընդունել, կամ ավելի լուրջ բուժօգնության կարիքները հոգալ: Կան գյուղեր, որտեղ հասարակական տրանսպորտ չկա: Այսինքն՝ գյուղից դուրս գալու կամ գյուղ գնալու համար պետք է դիմել մեքենա ունեցողների օգնությանը, եթե գտնվում են այդպիսիք:

Կան գյուղական դպրոցներ, որտեղ դասարանում մեկ կամ ամենաշատը 5 աշակերտ կա:

Գյուղական կյանքը պայծառ գույներով ներկայացնող նախարարը տեղյակ չէ, հավանաբար, որ բնակչության մեծամասնությունը բանկերում վարկային պարտավորություններ ունի: Դրանք հիմնականում գյուղատնտեսական վարկեր են, որոնք վերցնում են գյուղատնտեսական գործերի մեջ ներդնելու և լավ եկամուտ ստանալու ակնկալիքով, սակայն արդյունք չի լինում, իսկ վարկերի տոկոսներն աճում են և չեն կարողանում վարկերը մարել։

Եթե իշխանության մաս կազմող Դաշնակացության անդամ Լոքյանը չփորձեր հաճոյանալ իր թիմակիցներին ու հետևաբար նաև իշխանությանը և իրերը կոչեր իրենց անուններով, ապա ավելի ազնիվ կգտնվեր ու կասեր, որ գյուղերում արտագաղթ չկա, որովհետև գյուղի ջահելներն արդեն դրսում են՝ արտագնա աշխատանքի, որպեսզի փող ուղարկեն ու պարտքերը մարեն: Կասեր, որ նրանք գյուղի հետ կապված այլևս մեծ ակնկալիքներ չունեն և չեն ուզում վերադառնալ գյուղ: Կասեր, որ կույր չէ և տեսել է լքված տներ ու փակված դարպասներ, որոնց վրա կողպեքներն արդեն ժանգոտվել են:

Բայց, ինչպես բոլոր պաշտոնյաները, դաշնակցական Դավիթ Լոքյանը ևս սիրում է իր աթոռը ու ավելի լավ է կույր ձևանա, քան ասի ճշմարտությունն և զրկվի իր դիրքից ու պաշտոնից:

NEWSPRESS.am