Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, 26-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել (ֆոտո) - Գողացել էին 3 միլիոն դրամին համարժեք գումար, ոսկու ձուլակտոր և բանկային քարտ (տեսանյութ) - Արմավիրում տուն է այրվել. հայտնաբերվել է տանտիրոջ դին - Ողբերգական դեպք Դադիվանքում. հրդեհի հետևանքով 7 ամսական զույգ է մահացել. News.am - Զինծառայող Ստեփան Ստեփանյանի մահվան պատճառը «կոման է՝ անհայտ ծագման». քրգործ է հարուցվել - Ինչո՞ւ ապամոնտաժումից հետո Լենինի արձանը Հայաստանից չտարան Ուլյանովսկ - Ժոզե Մոուրինյոյի հերթական զոհը Պոլ Պոգբան է․ ֆրանսիացին կլքի՞ «Մանչեսթերը» - Դեղատոմսով դեղերը հավելյար գումար աշխատելու միջոց է - ՕԵԿ-ականների երևակայությունը չի ներել այլ անուն մտածել․ Բաղդասարյանի հորինած երկիրը - Արցախում հակառակորդի կրակոցից զինվոր է մահացել

Արմավիրի քաղաքապետի ծակ վրանն ու անտարբերությունը՝ հրդեհից տուժած բնակիչներին


ruben xlxatyan

Արմավիր քաղաքի Սիլիկյան փողոցում գտնվող նախկին դատարանի հրդեհված երկհարկանի շենքի 11 ընտանիք դեռևս գիշերում է վրանում:

NEWSPRESS.am-ն արդեն անդրադարձել էր ընտանիքների խնդրին՝ նշելով, որ քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը տուժած բնակիչներին անտարբերության է մատնել:

Հիշեցնենք, որ հրդեհը տեղի է ունեցել հոկտեմբերի 21-ին, ու հենց հաջորդ օրը Արմավիրի քաղաքապետարանում ավագանու արտահերթ նիստ է գումարվել, որտեղ որոշվել է ընտանիքներին օգնություն ցուցաբերել: Որոշումը, սակայն, այդպես էլ անկատար է մնացել:

Համենայնդեպս, բնակիչները NEWSPRESS.am-ի հետ զրույցում իրենց դժգոհությունը հայտնեցին՝ նշելով, որ իրենց ոչ մի գումար չի հասել: Ավելին՝ քաղաքապետը տուժածներին է հանձնարարել իրենց համար վարձով բնակարան գտնելու գործը, որից հետո իբր կլուծվի նրանց բնակարանային խնդիրը: Ու թեև խոստացել է նաև, որ վարձակալած բնակարանների վճարները ևս կտան, սակայն այս խոստումները բնակիչներին հույս չեն ներշնչում:

Նրանց կարծիքով՝ սա քաղաքապետի հերթական փուչիկն է, որը վաղ, թե ուշ կպայթի. եթե նույնիսկ քաղաքապետարանը լուծի վարձակալած բնակարանների հարցը, ապա միևնույնն է՝ վեց ամիս անց դարձյալ հայտնվելու են դրսում:

Այդպես կլինի դա, թե ոչ, կանխատեսումներ չանենք, պարզապես խոսենք փաստերով:

Մեզ հետ զրույցում շենքի բնակիչներից մեկը՝ Խուդեդա Ղասոյանը, ով իր շրջապատում հայտնի է Սեյրան անունով, նշեց, որ ո՛չ հագուստ ու կոշիկ ունեն, ո՛չ փաստաթղթեր, քանի որ ամեն ինչ այրվել է: Ասել է թե՝ բնակիչները ոչինչ չունեն, և նրանց օգնել է հարկավոր:

Ավագանու անդամներից մեկը մեզ հետ զրույցում նշեց, որ, այո՛, որոշում կայացվել է օգնություն տրամադրելու, այո՛, գումարներ հատկացվել են տուժածներին: Նրա խոսքով՝ դա եղել է միանվագ օգնություն՝ յուրաքանչյուր բնակչի 60 հազար դրամ:

Քաղաքապետարանը բնակիչներին է տվել նաև վրան:

Այս վրանին նախորդ հրապարակման մեջ անդրադարձել ենք: Նախ այս պարագայում արդեն հարցն այն չէ, թե որքան հնամաշ է վրանը, և  քանի անցք կա դրա վրա, այլ այն, թե ինչպե՞ս է պատկերացնում քաղաքապետը մեկ վրանի մեջ՝ 11 ընտանիք. այսինքն՝ կանայք, տղամարդիկ ու երեխաներ՝ տարբեր ընտանիքներից: Սա արդեն իսկ տրամաբանությունից դուրս է, և ակնհայտ է, որ առողջ մտածելակերպ չէ:

Արդարության համար պետք է նշել նաև, որ հրդեհի հետևանքով ամեն ինչից զրկված բնակիչներին միանվագ 60 հազար տրամադրել և ձեռքերը լվանալ նրանցից՝ հայտարարելով, թե օգնել է քաղաքացիներին, մեղմ ասած՝ այնքան էլ մարդկային չէ:

Երևի հենց քաղաքապետի անառողջ մտածելակերպն է մեղավոր, որ թույլ չի տվել հասկանալ, թե, ինչպես ասում են, ցրտի բերանն ընկած բնակիչները ծակ վրանի տակ ու քաղցած չեն կարող երկար դիմակայել: Այնպիսի տպավորություն է, որ քաղաքապետը հենց դրա վրա էլ հաշվարկել է. «Կձգեն՝ լավ, մի բան կմտածեմ, չեն ձգի՝ ավելի լավ. բյուջեն կխնայվի»:

Քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանն այս առիթով տված իր հարցազրույցներից մեկում նշել է. «Հետոյի մասին դեռ ոչինչ չեմ կարող ասել, բայց դիմացի վեց ամիսը պետությունը պատրաստակամություն ա հայտնել, որ տվյալ բնակարանների վարձակալությունն ամբողջությամբ կփակի: Հետագայում, ինձ թվում ա, ոչ թե թվում ա, այլ դա հաստատապես կլինի, կառավարությունը կընդունի նոր որոշում»: Այսինքն՝ քաղաքապետը թքած ունի իր քաղաքի բնակիչների վրա և ինքն՝ անձամբ, ոչինչ չի պատրաստվում ձեռնարկել՝ նրանց օգնելու համար:

Սեյրանը մեզ հետ զրուցում նշեց նաև, որ մինչ օրս իրենց ամեն ձևով աջակցել ու սատարել է էլ. ցանցի տնօրեն Վարդան Ներսիսյանը: Վերջինս մի քանի անգամ մեքենաներով սնունդ է ուղարկել բնակիչներին, վրանում լույսի հարցն է ապահովել, այցելել նրանց, հարցրել որպիսությունը, հագուստ ու կոշիկ է նաև տրամադրել. այս ամենը պարզապես Վարդան Ներսիսյանի բարի կամքի դրսևորում է, իսկ քաղաքապետի՝ պարտավորությունը:

Հետաքրքիր է, եթե ցանկացած մեկը՝ լինի Վարդան Ներսիսյանը, թե մեկ այլ գործարար, կարողանում է հասկանալ, որ մարդիկ առանց սննդի ու հագուստի չեն կարող ապրել, որ նրանց աջակցել է հարկավոր, ապա ինչո՞ւ իր քաղաքի ղեկը ձեռքը վերցրած քաղաքագլուխը չի հոգում իր համայնքի բնակիչների խնդիրները: Այն էլ այն դեպքում, երբ դա խիստ անհրաժեշտ է, և դա հենց իր գործառույթում է ու իր պարտավորությունը:

Հետաքրքիր է նաև, թե ինչ կլիներ այս մարդկանց վիճակը, եթե չլիներ էլ.ցանցի տնօրենը:

Ի դեպ, մենք կապ հաստատեցինք նրա հետ: Այն, որ իսկապես նա օգնել է տուժած բնակիչներին, Վարդան Ներսիսյանը չհերքեց, սակայն նա դա իր պարտքը համարեց:

«Դե, մեղկ են, ախր, ինչ ունեն-չունեն վառվել է, մի քանի անգամ սնունդ եմ ուղարկել, հագուստ կոշիկ: Տղամարդկանց համար էի տարել… էն օրը գնացի, կանայք ասում են՝ պարո՛ն Ներսիսյան, մեզ էլ մի բան ուղարկի, խնդրում ենք, շոր չունենք»,-պատմում է Վարդան Ներսիսյանն ու ծիծաղում. «Հիմա ախր չգիտեմ՝ էդ կանանց համար ինչ տանեմ»,-ասում է նա:

Ամեն դեպքում նա գիտի՝ ովքեր կարող են այդ հարցում իրեն օգնել և կդիմի նրանց օգնությանը: Ինչպես կորոշվի դրսում գիշերող մարդկանց ճակատագիրը՝ Ներսիսյանը դժվարանում է ասել. իր գործառույթը չէ, բայց իր հնարավորության սահմանում առայժմ կարողանում է օգնել տուժածներին:

«Վաղն էլ որոշել եմ գառ մորթել, մատաղ անել. թող ուտեն, մեղկ են ժողովուրդը»,-եզրափակեց Էլ.ցանցի տնօրենը:

Արմինե Մկրտումյան