Հաղորդում հանցագործության մասին. «Գարդասիլ-4» անունը կրող պատվաստանյութը ձեռք է բերվել խարդախ ճանապարհով - Արայիկ Հարությունյանը և Կարեն Կարապետյանը այցելել են ուսումնական հաստատություններ և ձեթի գործարան - Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակը» կտրուկ «կծանրանա» - 49-ամյա Գոհար Ալեքսանյանը և 27-ամյա Աննա Ստեփանյանցը որոնվում են որպես անհետ կորած (տեսանյութ) - Օդի ջերմաստիճանը 15-19-ն էապես չի փոխվի - Ավտոմեքենան սահել և ընկել է ձորը - «Նկարիչները հայոց բանակին». կայացավ բարեգործական ցուցահանդես-աճուրդի նախնական ցուցադրությունը - Մսամթերքը թանկացել է, շաքարավազը՝ էժանացել - Քաղաքապետարանը Տարոն Մարգարյանի հոր դյուքյանն է - Սեռական ոտնձգության փորձ՝ 7-ամյա երեխայի նկատմամբ. «Փաստինֆո»

Այն, ինչ չհաջողվեց իրականացնել ՀՀ-ում գործող թույլ ընդդիմադիր գործիչներին ու ընդդիմությանը, իրականացվելու է դրսից. Աշոտ Գրիգորյան


Ashot Grigoryan (2)

Օրերս հայտնի դարձավ, որ Իրան-Ադրբեջան երկաթուղին լիովին պատրաստ է ֆինանսավորման, և մոտ ժամանակներս կսկսի կառուցապատումը: Հատկապես Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի կառուցումից հետո, Ադրբեջանը լրջորեն փորձում է իրականացնել Հայաստանին միջազգային բոլոր հնարավոր ուղիներից զրկելու իր երազանքը: Եվ իսկապես, եթե ՀՀ իշխանությունները շարունակեն այս պասիվությունը, ապա Հայաստանը դուրս է մղվելու Չինաստան-Եվրոպա մետաքե ուղու մեջ ընդգրկվելու հնարավորությունից:

Այս հարցի շուրջ NEWSPRESS.am-ը զրուցել է EU-Asia Business Finance Center Holding-ի նախագահ Աշոտ Գրիգորյանի հետ:

Պարո՛ն Գրիգորյան, երբ վերադարձաք Չինաստանից, խոսեցիք այն մասին, որ Հայաստանը վերջապես ընդգրկվել է «Նոր մետաքսե ուղու» միջազգային առևտրատնտեսական պալատի կազմում: Ի՞նչ եք կարծում, այս նոր զարգացումները կրկին մեզ դո՞ւրս են մղելու տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունից:

-Չեմ կարծում, թե Ադրբեջանին կհաջողվի Հայաստանին դուրս մղել, քանի որ մեր կողմից Չինաստան-Իրան-Հայաստան-Վրաստան-Սև ծով-Բուլղարիա (և կամ Ռումինիա)-Դանուբ գետ- (Սլովակիա) երթուղին կաշխատի մյուսներին զուգահեռ: Սա ունի երկու իմաստ՝ քաղաքական և տնտեսական. հատկապես Իրանի համար կապվել Եվրոպային Հայաստանով՝ չափազանց կարևոր է: Նախ մեր առաջարկած երթուղին ամենակարճն է և ամենարագընթացը: Իսկ երկրորդ՝ Ադրբեջանի այսօրվա քաղաքական պահվածքը ոչ մի գործընկերոջ կայուն ապագայի հավատ չի ներշնչում: Ավելին՝ Ալիևների ընտանիքն ամբողջովին խայտառակ է եղել արևմտյան երկրների հետ հարաբերություններում:

Ես նոր եմ վերադարձել Լոնդոնից և պետք է ասեմ, որ չնայած պատմականորեն Բաքվի նավթի տերը համարվում են անգլիացիները և հատուկ վերաբերմունք են ունեցել Ադրբեջանի նկատմամբ, սակայն այսօր նույնիսկ արդեն նրանք են սկսել երկմտել Հարավային Կովկասում իրենց գործընկերության շուրջ: Այդ առումով Հայաստանի համար մեծ հեռանկար է բացվել՝ Եվրոպայի հետ իր հարաբերությունները ճշգրտելու և լավացնելու առումով:

Այլ կերպ ասած՝ Հայաստանն ունի շատ մեծ շանսեր «Նոր մետաքսե ուղու» հետ կապված մեր այս ծրագիրն իրականացնելու համար, որի խնդրահարույց կետն Իրան-հայաստան երկաթուղու կառուցումն է: Եվ հենց այդ հարցում մեր Հոլդինգի ձեռքբերումն անգնահատելի է:

Ավելացնեմ ասվածին, որ Ադրբեջանը Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթգծի կառուցումից շատ ոգևորվել է և նույնիսկ այն օգտագործելու է՝ Վրաստանի և Հայաստանի հարաբերությունները խաթարելու համար: Բաքուն պահանջելու է չթույլատրել այս երկաթգծով հայկական բեռնատեղափոխումներ կատարել և այն օգտագործելու է «Մետաքսե ուղու»  համար՝ նպաստելով Չինաստանից առաքվող բեռնատեղափոխումների զարգացմանը: Վրաստանը երկու քարի արանքում է հայտնվել: Մի կողմից ազերական նավթադոլարներով ֆինանսավորված երկաթգիծը հնարավորություն է տալիս Ադրբեջանին տիրոջ իրավունքով խոսել, մյուս կողմից՝ հայկական տարածքներով անցնող բեռնատեղափոխումներից արտաքսել հայկական տարանցիկ բեռները, հղի է անկանխատեսելի բարդություններով:

Ինչևէ, մեր Հոլդինգի գործունեությունը խուսանավելու և պրոբլեմներն այլ ուղով լուծելու լայն հնարավորություններ է տալիս:

-Պարո՛ն Գրիգորյան, չե՞ք կարծում, որ հետևելով կառավարության և ՀՀ իշխանության՝ Հոլդինգի նկատմամբ ունեցած վերաբերմունքին, կարելի է եզրակացնել, որ նրանց համար կարևորը ո՛չ թե Հայաստանի համար փրկարար լուծումներ գտնելն է, այլ իրենց կերակրատաշտից չօգտվողներին խաղից դուրս թողնելը:

-Ցավալի է, բայց պետք է նշեմ, որ Ձեր հետևությունները ճշմարտանման են: Հատկապես դա հաստատվեց «Նաիրիտ» գործարանի վերագործարկման հետ կապված խնդրի ժամանակ: Ճիշտ է՝ «Նաիրիտի» հետ կապված ավելի կարևոր գործոն կար՝ իշխանությունների կողմից իրականացված թալանի կասեցումը, սակայն պարզվեց, որ Հոլդինգի նկատմամբ կա որոշակի բացասական վերաբերմունք: Կարծում եմ, որ նման վերաբերմունքը տարածվում է ցանկացած սփյուռքահայ գործարարի կամ, առհասարակ, ներդրողի նկատմամբ, ով չի համագործակցում Հայաստանի համար չարիք դարձած ՀՀԿ-ական օլիգարխիկ ռեժիմի հետ: Որքան էլ Հայաստանի համար մեծ ապագա խոստացող առաջարկներ լինեն, դրանք չեն ընդունվելու:

Վերոհիշյալ իշխանական խմբավորմանը հետաքրքրում է միայն այն, թե ինչ շահ ունեն այդ առաջարկից անձամբ իրենք: Նույնիսկ, եթե հետևենք այսօրվա վարչապետի գործունեությանը, ապա կտեսնենք, որ նա գլխապտույտ նետվել է այն գործարքների մեջ, որոնք կապված են գազի առևտրի և նմանօրինակ այլ գործընթացների զարգացմանը: Նա նետվում է այն բիզնեսին մասնակցելու, որտեղ ինքը շահելու է և, առանց իրեն վտանգելու, նորանոր շահույթ ձեռքբերելու մանրամասներին ծանոթ է:

Այս առումով, կարծում եմ, որ Հոլդինգի կողմից իրականացված մեծ խնդիրների լուծումներն արդյունք են տալու միայն 2018 թվականի իշխանափոխությունից հետո:

-Պարո՛ն Գրիգորյան, Դուք իսկապե՞ս կարծում եք, որ 2018-ին իշխանափոխություն կլինի:

-Ոչ թե կարծում եմ, այլ համոզված եմ՝ իրականացվող գործընթացներին քաջատեղյակ լինելով: Ո՛չ ԵՄ-ն, ո՛չ ՌԴ-ն, ո՛չ էլ նույնիսկ ԱՄՆ-ն, չեն ցանկանում այլևս սատարել Սերժ Սարգսյանին: Այն, ինչ չհաջողվեց իրականացնել ՀՀ-ում գործող թույլ ընդդիմադիր գործիչներին ու ընդդիմությանը, իրականացվելու է դրսից:

Ասածիս ճշմարտացիության մեջ համոզվելու համար շատ քիչ ժամանակ է պետք սպասել: Համբերեք և կտեսնեք, թե ինչ զարգացումների եք ականատես լինելու: ՀՀ նախագահի փուչիկը պայթելու է, և արդյունքը լինելու է իրենց համար անկանխատեսելի, սակայն դրական և կանխատեսելի արդյունք է սպասվում 10 միլիոնանոց հայ ազգի համար: