Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, 26-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել (ֆոտո) - Գողացել էին 3 միլիոն դրամին համարժեք գումար, ոսկու ձուլակտոր և բանկային քարտ (տեսանյութ) - Արմավիրում տուն է այրվել. հայտնաբերվել է տանտիրոջ դին - Ողբերգական դեպք Դադիվանքում. հրդեհի հետևանքով 7 ամսական զույգ է մահացել. News.am - Զինծառայող Ստեփան Ստեփանյանի մահվան պատճառը «կոման է՝ անհայտ ծագման». քրգործ է հարուցվել - Ինչո՞ւ ապամոնտաժումից հետո Լենինի արձանը Հայաստանից չտարան Ուլյանովսկ - Ժոզե Մոուրինյոյի հերթական զոհը Պոլ Պոգբան է․ ֆրանսիացին կլքի՞ «Մանչեսթերը» - Դեղատոմսով դեղերը հավելյար գումար աշխատելու միջոց է - ՕԵԿ-ականների երևակայությունը չի ներել այլ անուն մտածել․ Բաղդասարյանի հորինած երկիրը - Արցախում հակառակորդի կրակոցից զինվոր է մահացել

«Քաղաքապետն ասում է՝ գնացեք, տուն ճարեք». Արմավիրի՝ հրդեհից տուժած բնակիչները դրսում են գիշերում (ֆոտո, վիդեո)


armavir hrdeh

Արմավիրում բռնկված հրդեհից տուժած բնակիչներին դեռևս չեն փոխհատուցել, և նրանք գիշերում են դրսում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին Արմավիր քաղաքի Սիլիկյան փողոցում գտնվող նախկին դատարանի երկհարկանի շենքը հրդեհվեց, որի հետևանքով 11 ընտանիք մնաց անօթևան:

NEWSPRESS.am-ի տեղեկություններով՝ հենց հաջորդ օրն Արմավիրի քաղաքապետարանում տեղի է ունեցել ավագանու արտահերթ նիստ: Օրակարգում վեց հարց է եղել, վեցն էլ հրդեհից տուժած ընտանիքներին հրատապ օգնություն ցուցաբերելու խնդրի շուրջ: Որոշվել է 11 ընտանիքի բոլոր անդամներից յուրաքանչյուրին տրամադրել 60 հազարական դրամ միանվագ օգնություն՝ առաջնահերթության կարգով:

Սակայն, ինչպես NEWSPRESS.am-ի հետ զրույցում բնակիչները հայտնեցին, Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանն իրենց ընդամենը հնամաշ մի վրան է տվել, որը բնակիչներն իրենք են նորոգել և մինչ օրս բնակվում են այդ վրանում:

vranvran nersvran hoktemberyan

Ինչ վերաբերում է 60 հազար դրամին, ապա քաղաքապետը խոստացել է դրանք բնակիչներին տալ այն ժամանակ, երբ վերջիններս իրենց համար, 6 ամիս ժամկետով, վարձով բնակարան գտնեն: Այլ կերպ ասած՝ 60 հազարական դրամները ոչ թե առաջին օգնություն են, այլ տան 6 ամսվա վարձ, այն էլ՝ բնակիչներն իրենք պետք է գտնեն այդ վարձով բնակարանները:

«Առձեռն մեզ փող չեն տալիս: Քաղաքապետն ասում է՝ գնացեք, տուն ճարեք, մենք վարձը կտանք, 6 ամիս հետո էլ տուն կտանք: Է՛, հետո էլ մեզ կխաբեն. փող չտան, տուն չտան, ու դրսում մնա՞նք: Մենք էլ ասում ենք՝ հիմա մենք ո՞նց ճարենք վարձով տուն, մեզ պետք չի , էն ա շենքի հայաթում պալատկա ենք խփել, մնում ենք, մինչև մեր հարցերը լուծեն»,- մեզ հետ զրույցում ասաց շենքի բնակիչներից ազգությամբ եզդի Խուդեդա Ղասոյանը, ով իր շրջապատում հայտնի է Սեյրան անունով:

Նա հայտնեց նաև, որ բնակիչներին Կարմիր խաչ ընկերությունն առաջարկել է օգնություն՝ հնամաշ հագուստ, որը, Սեյրանի խոսքով, «հագնելու բան չէր»: Ընկերությունը նրանց, որպես մահճակալ, տվել է նաև պատգարակներ:

«Բերել, լցրել ենք հայաթը: Շենքի բնակիչներով լցվել ենք էս պալատկեքն ու սպասում ենք, ոչ մի բան չունենք. փաստաթուղթ, շոր, ամեն ինչ վառվել ա: Էս ա, երկու օրից էլ ցրտերն են սկսվում, ո՞նց ենք անելու»,-իր մտահոգությունն է հայտնում Սեյրանը:

Նա հաշմանդամության երկրորդ կարգ ունի: Ասում է, որ ամբողջ դեղորայքն ու փաստաթղթերը կրակի բերանն են ընկել, ու այժմ ոչինչ չունի, նույնիսկ բարեկամներ: Կինը վաղուց է մահացել, ապրում է տղայի հետ: Իսկ հրդեհի հետ կապված՝ դիտավորություն է տեսնում:

«Էս 27 տարի է՝ ապրում եմ, հրդեհ չեղավ, էդ ո՞նց եղավ, որ հենց հիմա հրդեհ բռնկվեց, երբ առնողներ էին եկել, ու ասեցի, որ մենք էստեղից հելնողը չենք: Ինադու բենզինով շիշը գցեցին ու վառեցին»,— ասում է Սեյրանը, ով չգիտի, թե կոնկրետ ովքեր են այդ մարդիկ, միայն հիշում է, որ «պետական համարներով մեքենաներ»-ով էին եկել:

Հարկ է նկատել, որ որոշ տվյալներով՝ շենքը նախկինում պատկանել է կոճակի գործարանին: Այն տրվել էր այդտեղ ապրող բնակիչներին՝ որպես ժամանակավոր կացարան: Այնուհետև գործարանի լուծարումից հետո շենքն անցել է այլ սեփականատիրոջ, ով, բնակիչների խոսքով, ցանկացել է ազատվել իրենցից, քանի որ տարածքը նրան այլ նպատակով է պետք եղել:

Այս օրերի ընթացքում միակ մարդը, ով օգնել է տուժած բնակիչներին, Սեյրանի խոսքով, Էլցանցի տնօրեն Վարդան Ներսիսյանն է, ով մի քանի անգամ նրանց մեքենայով սնունդ է ուղարկել և խոստացել է վրանի լուսավորության հարցը ևս լուծել:

«Գոհ ենք Ներսիսյանից, քանի անգամ զանգել ենք, մարդն իր օգնությունը ցույց ա տվել»,-ասում է Սեյրանն ու նկատում, որ ոչ մեկին իրենց խնդրով հարկ չեն համարում դիմել. կատարվածի մասին բոլորը գիտեն: Միայն ուզում են լրատվամիջոցները բարձրաձայնեն խնդրի մասին.

«Թող աշխարհն իմանա, որ ամբողջ Հայաստանով չեն կարողանում դրսում մնացած 11 ընտանիքի հարց լուծել»,— եզրափակում է Սեյրանը:

hrdehhrdeh hoktemberyanhoktemberyan hrdeh 4hoktemberyan hrdeh 3hoktemberyan hrdeh 2hoktemberyan 1

Արմինե Մկրտումյան