Հաղորդում հանցագործության մասին. «Գարդասիլ-4» անունը կրող պատվաստանյութը ձեռք է բերվել խարդախ ճանապարհով - Արայիկ Հարությունյանը և Կարեն Կարապետյանը այցելել են ուսումնական հաստատություններ և ձեթի գործարան - Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակը» կտրուկ «կծանրանա» - 49-ամյա Գոհար Ալեքսանյանը և 27-ամյա Աննա Ստեփանյանցը որոնվում են որպես անհետ կորած (տեսանյութ) - Օդի ջերմաստիճանը 15-19-ն էապես չի փոխվի - Ավտոմեքենան սահել և ընկել է ձորը - «Նկարիչները հայոց բանակին». կայացավ բարեգործական ցուցահանդես-աճուրդի նախնական ցուցադրությունը - Մսամթերքը թանկացել է, շաքարավազը՝ էժանացել - Քաղաքապետարանը Տարոն Մարգարյանի հոր դյուքյանն է - Սեռական ոտնձգության փորձ՝ 7-ամյա երեխայի նկատմամբ. «Փաստինֆո»

Լևոն Հայրապետյանի նկատմամբ ՌԴ իշխանությունները կողմնակալ վերաբերմունք չունեին. Աշոտ Գրիգորյան (տեսանյութ)


Ashot grigoryan levon hayrapetyan

Լևոն Հայրապետյանի առեղծվածային կալանավորմանն ու նրա ծրագրերի մասին NEWSPRESS.am հետ զրույցում իր խոհերն է փոխանցել Սլովակիայում Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը:

«Լևոն Հայրապետյանի մահը ցնցեց ողջ հայությանը և տարբեր քննարկումների առիթ դարձավ:

2013 թվականին Լևոն Հայրապետյանի հետ համագործակցություն էինք ձեռնարկել, և ես ամբողջովին տեղյակ եմ նրա կատարած գործերին և այն ծրագրերին, որոնք պատրաստվում էր իրականացնել: Լևոնն իսկապես իր նմանը չուներ. նա պատրիոտ էր և խոշոր բարերար: Լևոն Հայրապետյանի ծրագրերը կապված էին Արցախի բարգավաճման ու անկախության ամրապնդման հետ:

Շատերը հիշում են 2013 թվականի սեպտեմբերը. Եվրոպայի հայկական միությունների ֆորումի 15-րդ համագումարի ժամանակ Լևոն Հայրապետյանը հանդես եկավ քննադատական ելույթով՝ ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ: Նա անխնա քննադատեց Սարգսյանին և մեղադրեց նախագահական ինստիտուտն ամբողջովին ապականելու մեջ:

Լևոն Հայրապետյանը հայտարարում էր, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը հանցագործ է, իսկ ինքը՝ նախագահը, հակապետական գործիչ է:

Հայրապետյանը համագումարի ժամանակ ներկայացրեց նաև իշխանափոխության հստակ ծրագիր: Նա սկսեց գործել իր որդեգրած ծրագրով: Այնուհետև, ելնելով իր առողջական խիստ ծանր վիճակից, Հայրապետյանը դադարեցրեց պայքարը և ինչ-որ ժամանակ անհետացավ հասարակության աչքից:

2014 թվականին նրան ներկայացվեց մեղադրանք, և նա կալանավորվեց:

Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Լևոն Հայրապետյանի նկատմամբ Ռուսաստանի իշխանությունները կողմնակալ վերաբերմունք չունեին: Լևոնը միշտ հարգանքով էր խոսում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին:

Ես ժամանակին կապ եմ հաստատել նաև Լևոն Հայրապետյանի իրավաբանի հետ, ով հայտարարում էր, որ ՌԴ իշխանությունների դեմ բարձրացրած աղմուկը խիստ կխանգարի գործի անկողմնակալ ընթացքին:

Այսինքն, ըստ իմ հավաստի տեղեկությունների, Լևոն Հայրապետյանի դեմ գործում էր ոչ թե Ռուսաստանի, այլ Հայաստանի իշխանությունը:

Ակնհայտորեն Սերժ Սարգսյանը չէր կարող մարսել Լևոն Հայրապետյանի քննադատական այն ելույթները, որոնք արել էր իր դեմ: Նույնիսկ այսօր՝ Հայրապետյանի մահից հետո, Հայաստանի իշխանությունն ակնհայտ անտարբերություն ցուցաբերեց հայրենասեր հայորդու նկատմամբ: Եթե անգամ ավելի ուշ ինչ-որ դրական արձագանքներ լինեն ՀՀ իշխանության կողմից, ապա դրանք կլինեն կեղծ և շինծու:

Ցավալի է, որ առեղծվածային իրավիճակում Լևոն Հայրապետյանը հայտնվեց բանտում հենց այն ժամանակ, երբ ՀՀ նախագահի դեմ լուրջ գործունեություն էր սկսում: Այո՛, սա առեղծվածային է և կունենա իր բացատրությունը:

Ես հայտնում եմ իմ խորին ափսոսանքը Լևոն Հայրապետյանի հարազատներին և ընկերներին, ինչպես նաև մեր ողջ ազգին՝ իր գործունեության գագաթնակետին գտնվող հայորդու կորստի առթիվ»: