Հաղորդում հանցագործության մասին. «Գարդասիլ-4» անունը կրող պատվաստանյութը ձեռք է բերվել խարդախ ճանապարհով - Արայիկ Հարությունյանը և Կարեն Կարապետյանը այցելել են ուսումնական հաստատություններ և ձեթի գործարան - Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակը» կտրուկ «կծանրանա» - 49-ամյա Գոհար Ալեքսանյանը և 27-ամյա Աննա Ստեփանյանցը որոնվում են որպես անհետ կորած (տեսանյութ) - Օդի ջերմաստիճանը 15-19-ն էապես չի փոխվի - Ավտոմեքենան սահել և ընկել է ձորը - «Նկարիչները հայոց բանակին». կայացավ բարեգործական ցուցահանդես-աճուրդի նախնական ցուցադրությունը - Մսամթերքը թանկացել է, շաքարավազը՝ էժանացել - Քաղաքապետարանը Տարոն Մարգարյանի հոր դյուքյանն է - Սեռական ոտնձգության փորձ՝ 7-ամյա երեխայի նկատմամբ. «Փաստինֆո»

ՀՀԿ-ն Գանձասարում մեղքն էր լվանում


mikayel minasyan bako sahakyan

Լուսանկարը՝ Tert.am-ի

100 տարվա դադարից հետո Հայ Առաքելական եկեղեցիների խորանն ու նախասրահը կրկին կզարդարեն հայկական ձեռագործ գորգերը: Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի նախաձեռնած այս բարեգործական նախագծի մեկնարկը տրվեց հոկտեմբերի 23-ին Արցախի Գանձասարի վանքում:

Թվում է՝ այս հաղորդագրության մեջ, բացի դրական էներգիայից, այլ մոտիվացիա չկա, սակայն հիշենք, որ Գանձասարը վերականգնվել է բարերար Լևոն Հայրապետյանի միջոցներով․ գործարարի միջոցներով 2000-2002 թվականներին վերակառուցվել է հայկական հռչակավոր Գանձասարի վանական համալիրը (13-րդ դար), որը ներկայիս օրերում Ղարաբաղի ամենաբարեկարգված սրբավայրերից մեկն է համարվում։

Նա համարվում է ամենախոշոր ներդրողն Արցախի ժամանակակից պատմության մեջ։ Ջրամբար, ճանապարհներ, ենթակառուցվածքներ, բուսաբանական և կենդանաբանական այգի, գործարաններ, հյուրանոցային համալիր, հատկապես ռազմական ակադեմիան, որի հիմքերը գցվեցին 2012թ. Հայրապետյանի հայրենի Վանք գյուղում։

Ինչո՞ւ այս ամենը ներկայացվեց. քանի որ 2014 թ. հուլիսի 15-ին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում Լևոն Հայրապետյանին ձերբակալել էին, ուր նա ժամանել էր Մոնակոյից։ Եվ նա մահացավ Մորդովիայի բանտերից մեկում՝ օրեր առաջ։ Վերջին շրջանում հատկապես նրա առողջական վիճակը վատացել էր, նա քաղցկեղ ուներ, սակայն նրա փաստաբաններն այդպես էլ չկարողացան մեղմել հայ բարերարի խափանման միջոցը։

Ի դեպ, ՀՀ վերնախավից ոչ ոք ներկա չէր ո′չ հոգեհանգստյան, ո′չ թաղման արարողությանը։ Վերջերս էլ համացանցում կրկին հայտնվել է մի տեսանյութ, որտեղ Հայրապետյանը քննադատում է ՀՀ իշխանություններին ագահության և ընչաքաղցության համար, քննադատության էր ենթարկվում նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

Ի դեպ, ըստ տարածված տեսակետների՝ Լևոն Հայրապետյանին չէին սիրում, քանի որ նա մշտապես աչքի էր ընկնում իր քննադատական վերաբերմունքով և չէր պատկերացնում, թե ինչպես կարելի է հայրենիքի հաշվին փող աշխատել։

Լևոն Հայրապետյանի փաստաբանը կարծիք էր հայտնել, որ օրենքը, սովորաբար, բանտից ազատում է մահացու հիվանդությամբ տառապողին, իսկ Լևոն Հայրապետյանին մերժում էին՝ չնայած նա քաղցկեղ ուներ։ Նա վստահ էր, որ իր միջնորդությունների մերժումը պատվերի է նման, և բարերարի վախճանից հետո ՀՀ իշխանությունների անտարբերությունն ու հատկապես ՌԴ ամենավատ համբավ ունեցող բանտում պահվելը դրա վառ ապացույցն է։

Իսկ ի՞նչ է անում Միքայել Մինասյանը՝ ձեռագործ գորգեր նվիրելով հատկապես Լևոն Հայրապետյանի վերանորոգած եկեղեցուն. անտեղյակների համար նշենք, որ Մ․ Մինասյանը Սերժ Սարգսյանի փեսան է, նա փորձում է Գանձասարում լվանալ-մաքրել ՀՀԿ-ՀՀ իշխանության մեղքերը՝ աստվածահաճո գործ նախաձեռնելով։ Իհարկե, ենթատեքստում Լևոն Հայրապետյանն է․ փորձը փորձանք չէ։

NEWSPRESS.am