Հաղորդում հանցագործության մասին. «Գարդասիլ-4» անունը կրող պատվաստանյութը ձեռք է բերվել խարդախ ճանապարհով - Արայիկ Հարությունյանը և Կարեն Կարապետյանը այցելել են ուսումնական հաստատություններ և ձեթի գործարան - Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակը» կտրուկ «կծանրանա» - 49-ամյա Գոհար Ալեքսանյանը և 27-ամյա Աննա Ստեփանյանցը որոնվում են որպես անհետ կորած (տեսանյութ) - Օդի ջերմաստիճանը 15-19-ն էապես չի փոխվի - Ավտոմեքենան սահել և ընկել է ձորը - «Նկարիչները հայոց բանակին». կայացավ բարեգործական ցուցահանդես-աճուրդի նախնական ցուցադրությունը - Մսամթերքը թանկացել է, շաքարավազը՝ էժանացել - Քաղաքապետարանը Տարոն Մարգարյանի հոր դյուքյանն է - Սեռական ոտնձգության փորձ՝ 7-ամյա երեխայի նկատմամբ. «Փաստինֆո»

«էնքան ուշ էին տանում աղբը, որ հոտը լցվում էր էդ մարդկանց տուն». բնակիչները պահանջել են հանել աղբամանները


axb

Երևանը ոչ միա անգամ այսքան կեղտոտ չի եղել: Այսպես են արձագանքել ֆեյսբուքյան օգտատերերը՝ Դավիթ Սանասարյանի էջում տեղադրված աղբով լցված արկղերի լուսանկարին: Սանասարյանը լուսանկարել է Նոր Արեշ 41 փողոցում տեղադրված աղբամանները, սակայն հարկ է նկատել, որ այսօր ամբողջ քաղաքն է աղբով լցված: Այնպես որ, արձագանքելով այդ լուսանկարին՝ օգտատերերից մի քանիսը, որպես մեկնաբանություն, տեղադրել են իրենց թաղամասում արված լուսանկարները:

Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել էր.

«Շնորհակալություն Sanitek Armenia-ին մեր փողոցը զարդարելու համար ու Yerevan Municipality -ին այն երաշխավորելու համար: Իսկ ընդհանրապես, որ մի անգամ էլ սենց էղավ ինձնից չփոշմանեք, անակնկալներ են ձեզ սպասվում»,-գրել է Սանասարյանը և որպես ի գիտություն հավելել, որ փողոցից մի հատվածից աղբամանը հեռացվեց բնակիչների պահանջով:

«էնքան ուշ էին տանում, որ հոտը լցվում էր էդ մարդկանց տուն։ Էսպես որ շարունակվի, հաստատ աղբամանները հերթով հանվելու են ու ամենահասանելի կետերը լինեն ոլորտի պատասխանատու մարմիների աշխատավայրերի տարածքները»,-գրել է Դավիթ Սանասարյանը:

 

axb 1 axb 2