Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, 26-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել (ֆոտո) - Գողացել էին 3 միլիոն դրամին համարժեք գումար, ոսկու ձուլակտոր և բանկային քարտ (տեսանյութ) - Արմավիրում տուն է այրվել. հայտնաբերվել է տանտիրոջ դին - Ողբերգական դեպք Դադիվանքում. հրդեհի հետևանքով 7 ամսական զույգ է մահացել. News.am - Զինծառայող Ստեփան Ստեփանյանի մահվան պատճառը «կոման է՝ անհայտ ծագման». քրգործ է հարուցվել - Ինչո՞ւ ապամոնտաժումից հետո Լենինի արձանը Հայաստանից չտարան Ուլյանովսկ - Ժոզե Մոուրինյոյի հերթական զոհը Պոլ Պոգբան է․ ֆրանսիացին կլքի՞ «Մանչեսթերը» - Դեղատոմսով դեղերը հավելյար գումար աշխատելու միջոց է - ՕԵԿ-ականների երևակայությունը չի ներել այլ անուն մտածել․ Բաղդասարյանի հորինած երկիրը - Արցախում հակառակորդի կրակոցից զինվոր է մահացել

Վարչապետը մեկ կրակոցով երեք նապաստակ է սպանում


karen karapetyan

Թեև միշտ էլ ապօրինի ծառահատման դեմ պայքարի կոչ է արվում, սակայն, ամեն անգամ, կառավարությունը բռնում է ո՛չ թե իրական ու խոշոր անտառահատների, այլ սովորական փայտահատների ձեռքը:

Մինչդեռ ապօրինություններն իրականացվել ու հովանավորվել են բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, ովքեր անտառը դարձրել են իրենց բացառիկ սեփականությունն ու այն ընկալում են որպես փայտանյութի արտահանման եկամտաբեր աղբյուր:

Որպես կանոն, դրանք մարդիկ են, ովքեր ի պաշտոնե կոչված են եղել պահպանել անտառը: Վերջիններիս թեթև ձեռքով, «սանիտարական հատումներ»-ի անվան տակ, անտառներ են հատվել:

Մոտավոր հաշվարկներով՝ ամեն տարի Հայաստանում ապօրինի հատվում է շուրջ 8 հազ. հա անտառ։ Անտառանյութն արտահանվում է Ֆրանսիա, Իտալիա, Գերմանիա, Պարսկաստան ու նույնիսկ Թուրքիա:

Հայաստանի անտառները վաղուց փրկության կարիք ունեին, քանի որ դրանք վերածվում են տափաստանների:

Ու զարմանալի չէր, որ այս ֆոնին հերթական անգամ կառավարության կողմից պետք է հնչեր անտառների պահպանման ու «Ապօրինի անտառահատումների դեմ պայքարը խստացնելու» կոչը: Զարմանք չառաջացրեց նաև այն, որ դարձյալ խոշոր արտահանողներին թողած՝ կառավարությունը նստեց սովորական փայտահատների «պոչին»:

Մինչդեռ պետք է պատասխան տան նրանք, ովքեր անտառահատումները դարձրել են քաղաքաշինական ավար ու սպանդի են վերածել անտառը՝ մշտապես մնալով ստվերում ու անպատիժ:

Տրամաբանական էր, որ գյուղացիները պետք է բոյկոտեին: Նրանք փակել էին ճանապարհն ու բողոքում էին անտառահատումների արգելքի դեմ: Գյուղացիները պահանջում են վերացնել անտառներից օգտվելու արգելքը, քանի որ իրենց ապրուստի միակ միջոցն է:

Ու կառավարությունը, այսպես ասած, օձը գլխից բռնելու փոխարեն, հայտարարում է, թե այդ մարդկանց ստիպել են փողոց դուրս գալ խոշոր անտառահատները, ու որ այդ մարդկանց չի արգելվի ծառահատումներ անել:

Իհարկե, ոչ ոք չի արգելում Բնապահպանության նախարարին սրտի ուզածի չափով նույնաբովանդակ հայտարարություններ անել, սակայն փաստերը ցույց են տալիս, որ այսօր նրանք, ովքեր ձմեռը պատրաստվում էին բնակարանը ջեռուցել վառելափայտով, կանգնել են խնդրի առաջ:

Հոկտեմբեր ամիսն արդեն կիսվել է, իսկ մարդիկ դեռևս վառելափայտ չունեն: Վարչապետ Կարեն Կարապետյանի կոչերից հետո կտրուկ դադարեցվել են փայտն անտառից հանելու աշխատանքները:

Այստեղ կա մեկ այլ հարց ևս. եթե նախորդ տարի, օրինակ, Երևանում մեկ խորանարդ մետրի դիմաց պետք է վճարեինք 18 000 դրամ, ապա վարչապետի խստացման սկզբնական փուլում այն հասավ 20000, իսկ օրերս էլ փայտահատներից մի քանիսն ասացին, որ միայն 28 հազար դրամով կարող են հանել փայտը:

Ի՞նչ է ստացվում. փայտն անտառից դուրս է բերվում ավելի թանկ գնով ու նոր զարկ է տրվում անտառահատման բիզնեսին՝ այդ գործը դարձնելով ավելի եկամատաբեր ու յուղոտ պատառ, որից, իհարկե, պետք է օգտվեն դարձյալ խոշոր անտառահատները:

Մյուս կողմից էլ՝ վառելափայտի գնի կտրուկ թանկացումով՝ սպառողները զրկվում են վառելափայտով ջեռուցելու հնարավորությունից: Ասել է թե՝ «ՀայՌուսգազարդ»-ը՝ կառավարության ղեկավարի թեթև ձեռքով, ավելացնում է իր սպառողներին ու, հետևաբար, սպառման ծավալները:

Այսկերպ, փաստորեն, կառավարությունը մի կրակոցով մի քանի նապաստակ է սպանում. գաղտնի սատարում է խոշոր անտառահատներին, ովքեր նույն իրենք՝ օլիգարխներն ու պաշտոնյաներն են, ստեղծում է անտառահատման դեմ պայքարի իմիտացիա և օգնում ռուս գործընկերներին՝ ավելացնելով գազի սպառման ծավալները:

Արմինե Մկրտումյան