Սերժ Սարգսյանը մեկ զարկով մի քանի նապաստակ է որսում. մի «անմեղ» նշանակման հետքերով - Նախկին նախարարը՝ Սերժ Սարգսյանի խորհրդական - Հրդեհ Մոլդովական փողոցի հանրակացարանում. 60 բնակիչ տարհանվել է - Ինչպե՞ս կարելի է այդքան չսիրել, ստորացնել ու հիմարացնել ժողովրդին․ պատասխանատու է նաև ընդդիմությունը - Մեկը եղբոր տղան է, մեկը եղբոր աներորդին է, մյուսն էլ հայրասպան է. Քաջարանում կատարված դաժան սպանության մանրամասները (տեսանյութ) - Սպառողներին հորդորում ենք չգնել «Կրեստյանկա» ապրանքանիշի կարագ - Խիստ պահանջ նախարարներին՝ Արմեն Գևորգյանի կողմից - «Աղջիկը», ումից կարելի է սովորել... ոչինչ - Արտակարգ իրավիճակների նախարարության պերճանքն ու թշվառությունը - Հենրիխ Մխիթարյանը կպայքարի Ջենարո Գատուզոյի մարտիկների դեմ․ «Արսենալը» կհանդիպի «Միլանի» հետ

Սիրիայում հակաահաբեկչական գործողությունները գրեթե ավարտին են հասել․ Սերգեյ Շոյգու


shaybu

Սիրիայում հակաահաբեկչական գործողությունները գրեթե ավարտին են հասել: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն իր իսրայելցի գործընկեր Ավիգդորոմ Լիբերմանի հետ հանդիպման ժամանակ: Այս մասին հաղորդում է ռուսական Vesti. ru լրատվական գործակալությունը։

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Ռուսաստանի պաշտպանության նախարար Շոյգուն նշել է, որ բազմաթիվ հարցեր են առաջացել, որոնք լուրջ քննարկման կարիք ունեն, քանի որ Մերձավոր Արևելքում գնալով ակտիվանում են ծայրահեղական ուժերը: Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը պետք է համագործակցի՝ հաջողության հասնելու համար:

Հիշեցնենք, որ Սիրիական ճգնաժամը ռազմական հակամարտություն է Սիրիայի օրինական իշխանությունների, նրանց սատարող Սիրիայի Զինված ուժերի, դաշնակիցների (Հզբոլահ և այլն) և իրենց Սիրիայի ընդդիմություն հռչակած Սիրիայի ազատ բանակի, Ալ Քաիդայի սիրիական խմբավորումների, Կատարի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, ԱՄՆ-ի ու եվրոպական մի շարք երկրների կողմից ռազմական ու ֆինանսական աջակցություն ստացող ահաբեկչական կազմակերպությունների միջև։

Պատերազմը սկսվել է 2011 թվականի մարտի 15-ին ու դեռ շարունակվում է։