Սերժ Սարգսյանը մեկ զարկով մի քանի նապաստակ է որսում. մի «անմեղ» նշանակման հետքերով - Նախկին նախարարը՝ Սերժ Սարգսյանի խորհրդական - Հրդեհ Մոլդովական փողոցի հանրակացարանում. 60 բնակիչ տարհանվել է - Ինչպե՞ս կարելի է այդքան չսիրել, ստորացնել ու հիմարացնել ժողովրդին․ պատասխանատու է նաև ընդդիմությունը - Մեկը եղբոր տղան է, մեկը եղբոր աներորդին է, մյուսն էլ հայրասպան է. Քաջարանում կատարված դաժան սպանության մանրամասները (տեսանյութ) - Սպառողներին հորդորում ենք չգնել «Կրեստյանկա» ապրանքանիշի կարագ - Խիստ պահանջ նախարարներին՝ Արմեն Գևորգյանի կողմից - «Աղջիկը», ումից կարելի է սովորել... ոչինչ - Արտակարգ իրավիճակների նախարարության պերճանքն ու թշվառությունը - Հենրիխ Մխիթարյանը կպայքարի Ջենարո Գատուզոյի մարտիկների դեմ․ «Արսենալը» կհանդիպի «Միլանի» հետ

«Ո՞վ էր «Անհայտ խռովարարը», որ կես ժամվա ընթացքում միայնակ փակեց տանկերի շարասյունը» (տեսանյութ)


tank

1989 թվականի հունիսին Պեկինի Տյանանմեն հրապարակում տեղի էին ունենում խռովություններ, որի ժամանակ հրապարակ է հանվում Տիպ տեսակի 59 տանկ։ Այդ ժամանակ հրապարակի մեջտեղում՝ տանկերի դիմաց, հայտնվում է մի մարդ, ով կես ժամ կանգնում է տանկերի դիմաց ու չի թողնում, որ շարասյունն առաջ շարժվի։ Այդ մարդն ամբողջ աշխարհում ստանում է «Անհայտ խռովարարը» մականունը։

Չհաստատված վարկածի համաձայն՝ «խռովարարը» եղել է Պեկինի համալսարաններից մեկի 19-ամյա ուսանող Վան Վեյլինը։ Անհայտ խռովարարի ամենահայտնի լուսանկարն արվել է Associated Press-ի թղթակից Ջեֆ Ուայդեների կողմից. նա լուսանկարել է «Պեկին» հյուրանոցի վեցերորդ հարկից: Լուսանկարում պատկերված է մի մարդ, ով միայնակ կանգնած է Տիպ 59 տեսակի տանկերի շարասյան դիմաց: Դրանից առաջ Ստյուարտ Ֆրանկլինն արել էր համայնապատկերային լուսանկար, որում երևում է 19 տանկ:

Տանկերի շարասյունը միայնակ կանգնեցրած Չինաստանի հասարակ քաղաքացուն պատկերող լուսանկարներն արագորեն տարածվում են ողջ աշխարհում՝ դառնալով այն դեպքերի խորհրդանիշը, որ կոչվել են «բողոք տոտալիտար պետության բռնապետության դեմ»:

Լուսանկարը տպագրվել է հարյուրավոր թերթերում ու ամսագրերում, ցուցադրվել է հեռուստատեսային լուրերի թողարկումների ընթացքում: 1998 թվականի ապրիլին ամերիկյան «Time» ամսագիրն «Անհայտ խռովարարին» ընդգրկել է 20-րդ դարի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցանկում:

Լրագրող-միջազգայնագետ Վսևոլոդ Օվչիննիկովը, ով այդ ժամանակ գտնվում էր Չինաստանում, լուսանկարի մասին ասել է, թե այն «թերևս միակ իրական կադրն է», որ արվել է այդ դեպքերի ընթացքում, և այն հակադրել է բռնության տեսարաններ պատկերող այն լուսանկարներին, որ ամբողջ աշխարհում տարածվել են որպես Տյանանմեն հրապարակում տեղի ունեցած ջարդը պատկերող կադրեր, սակայն իրականում հեռուստամոնտաժի արդյունք են։