Սերժ Սարգսյանը մեկ զարկով մի քանի նապաստակ է որսում. մի «անմեղ» նշանակման հետքերով - Նախկին նախարարը՝ Սերժ Սարգսյանի խորհրդական - Հրդեհ Մոլդովական փողոցի հանրակացարանում. 60 բնակիչ տարհանվել է - Ինչպե՞ս կարելի է այդքան չսիրել, ստորացնել ու հիմարացնել ժողովրդին․ պատասխանատու է նաև ընդդիմությունը - Մեկը եղբոր տղան է, մեկը եղբոր աներորդին է, մյուսն էլ հայրասպան է. Քաջարանում կատարված դաժան սպանության մանրամասները (տեսանյութ) - Սպառողներին հորդորում ենք չգնել «Կրեստյանկա» ապրանքանիշի կարագ - Խիստ պահանջ նախարարներին՝ Արմեն Գևորգյանի կողմից - «Աղջիկը», ումից կարելի է սովորել... ոչինչ - Արտակարգ իրավիճակների նախարարության պերճանքն ու թշվառությունը - Հենրիխ Մխիթարյանը կպայքարի Ջենարո Գատուզոյի մարտիկների դեմ․ «Արսենալը» կհանդիպի «Միլանի» հետ

Ըստ հսկիչների ցուցմունքների՝ ինչ-որ մեկը փայտ է վառել, մոտեցել վագոն-տնակի մուտքի դռանը և գցել ներս


hrdeh dilijan

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են ակտիվ քննչական և օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ «Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում պահնորդական ծառայություն իրականացնող ընկերության անշարժ հենակետ հանդիսացող վագոն-տնակը հրկիզելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՀՀ քննչական կոմիտեի հաղորդմամբ, կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատահրդեհատեխնիկական և դատաապրանքագիտական փորձաքննություններ:

Նախնական տվյալներով՝ 2017թ. հոկտեմբերի 13-ին՝ ժամը 20:50-ի սահմաններում, (ինչպես իրենց ցուցմունքներում պնդում են «Պանտերա Սիքյուրիթի» ՍՊ ընկերության հսկիչները) 5-7 «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենաներով շուրջ 10-15 հոգի մոտեցել են «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Շամախյան տեղամասի հսկիչ կետին և դժգոհություն հայտնել՝ հսկիչ անցագրային կետի տեղադրման վերաբերյալ:

Ըստ հսկիչների ցուցմունքների՝ դրսում գտնվող անձանցից ինչ-որ մեկը փայտ է վառել, մոտեցել վագոն-տնակի մուտքի դռանը և գցել ներս, որից հետո դիմել փախուստի։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է միջադեպի ժամանակ դեպքի վայրում գտնված 4 անձի ինքնությունը, ովքեր «Պանտերա սիքյուրիթի» ՍՊԸ-ի երկու աշխատակիցներին ներկայացվել են ճանաչման: Հսկիչները նշել են, որ ճանաչման ներկայացված անձինք գտնվել են դեպքի վայրում, սակայն ակտիվ գործողություններ, որևէ բռնի գործողություն չեն կատարել։

Քննություն է տարվում՝ դեպքին մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու, վագոն-տնակը հրկիզած անձին հայտնաբերելու ուղղությամբ։