Սերժ Սարգսյանը մեկ զարկով մի քանի նապաստակ է որսում. մի «անմեղ» նշանակման հետքերով - Նախկին նախարարը՝ Սերժ Սարգսյանի խորհրդական - Հրդեհ Մոլդովական փողոցի հանրակացարանում. 60 բնակիչ տարհանվել է - Ինչպե՞ս կարելի է այդքան չսիրել, ստորացնել ու հիմարացնել ժողովրդին․ պատասխանատու է նաև ընդդիմությունը - Մեկը եղբոր տղան է, մեկը եղբոր աներորդին է, մյուսն էլ հայրասպան է. Քաջարանում կատարված դաժան սպանության մանրամասները (տեսանյութ) - Սպառողներին հորդորում ենք չգնել «Կրեստյանկա» ապրանքանիշի կարագ - Խիստ պահանջ նախարարներին՝ Արմեն Գևորգյանի կողմից - «Աղջիկը», ումից կարելի է սովորել... ոչինչ - Արտակարգ իրավիճակների նախարարության պերճանքն ու թշվառությունը - Հենրիխ Մխիթարյանը կպայքարի Ջենարո Գատուզոյի մարտիկների դեմ․ «Արսենալը» կհանդիպի «Միլանի» հետ

ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով Երևան-Սևան ավտոճանապարհին. վարորդը տեղում մահացել է


hrdeh

Հոկտեմբերի 16-ին, ժամը 08:25-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Քաղսի գյուղի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 37-րդ կմ-ին Toyota ipsum մակնիշի RU 545 CO պետհամարանիշի (վարորդ՝ 1986 թ. ծնված Ս. Չ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճանապարհի բաժանարար հատվածքում գտնվող գովազդային վահանակի սյանը և բռնկվել: Վարորդը տեղում մահացել է:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:48-ին, մարվել՝ 09:00-ին: Ամբողջությամբ այրվել է Toyota ipsum մակնիշի RU 545 CO պետհամարանիշի ավտոմեքենան:

Փրկարարները վարորդի դին դուրս են բերել մեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, իսկ հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան տեղափոխել՝ ավտոքարշակի վրա: