Որո՞նք են Մխիթարյանի բացակայության իրական պատճառները․ Հենո VS Ժոզե - ԱԻՆ-ը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով - Էրիկ Գրիգորյանին, ով հետ շպրտեց թշնամուն ու զոհվեց - Որպեսզի «սև ուրբաթը» «սևով» չավարտվի. զեղչերն աննախադեպ չեն - Գյուղատնտեսությունը հոսում է Կրասնոդար - Պաշտոնից ազատում՝ վարչապետի հրամանով - ՄԱԿ-ը երբեք բանաձև չի ընդունել ԼՂ հարցի կարգավորման մասով. Սերժ Սարգսյանի ելույթը՝ Բրյուսելում - Տարոն Մարգարյանը Նավասարդյանին պարգևատրել է «արջի ծառայության» համար - Նիկոլ Փաշինյանը եղել է «Առինջ մոլ» և ծանոթացել առևտրականների խնդիրներին - Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Երևան քաղաքի Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկում

«Ոստիկանության հետ` զոռբայությամբ դպրոց մտած տնօրենի հետ չենք աշխատի». մանկավարժներն՝ ընդդեմ ԿԳ նախարարի կամայականության (տեսանյութ)


levon mkrtchyan

NEWSPRESS.amն արդեն անդրադարձել էր «Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոց»-ի խնդրին:

Դպրոցի նախկին տնօրենի թափուր տեղի համար Կրթության և գիտության նախարարությունը հայտարարել է մրցույթ, որի համար հայտ էին ներկայացրել երեք մանկավարժ՝ Մարինե Աղաջանյանը, Հայարփի Մինասյանը և դաշնակցական Բագրատ Եսայանի կինը՝ Վերգինե Եսայանը:

Ի սկզբանե դպրոցի տնօրենի մրցույթն անցել է անհավասար պայմաններում և անօրինական: Նախարար Լևոն Մկրտչյանը հավանաբար շատ է ցանկացել լավություն անել իր դաշնակցական ընկերոջը ու որոշել է տապալել մրցույթը: Նրա կամայականության արդյունքում նախարարության կողմից նշանակված ներկայացուցիչը մրցույթին չի մասնակցել, և մրցույթը չեղյալ է համարվել:

Այս կերպ անցել են նաև դրան հաջորդող օրերին նշանակված մրցույթները, որոնց չեղյալ համարվելուց հետո նախարարը նշանակել է իր մարդուն՝ Վերգինե Եսայանին. կեցցե նոր տնօրենը:

Հարկ է նկատել, սակայն, որ դպրոցի մանկավարժական կոլեկտիվը նրան գրկաբաց չի ընդունել՝ միայն այն պատճառով, որ մրցույթ որպես այդպիսին տեղի չի ունեցել, այլ խոչընդոտվել է նախարարության կողմից: Տնօրենի նշանակումը որոշվել է միանձնյա. այն է՝ նախարարի կամայականության արդյունքում:

Ու քանի որ մյուս թեկնածուն՝ Հայարփի Մինասյանը, բողոքարկել է վճիռը, դատարանը վճռել է կասեցնել նախարարության՝ տնօրենի նշանակման մասին որոշումը: Բայց դաշնակցական ընկերները, ձեռք-ձեռքի տված, առաջ են գնացել և հասել նրան, որ նախարարի որոշումը դարձյալ ուժի մեջ մտնի:

Ու քանի որ նորանշանակ տնօրենի մուտքը դպրոց մանկավարժների կողմից անընդհատ խոչընդոտվել է, ուստի նախարարը նոր որոշում է կայացրել, որով փաստացի, ոստիկանությանը, մեղմ ասած, հանել է մանկավարժների դեմ:

 

Ուսուցիչները տեսնելով, որ այլ ելք չկա՝ երեխաների հետ միասին, լքել էին մասնաշենքը:

«Թող գնա ու դատարկ շենքում տնօրեն դառնա: Մենք չենք ուզում, ոստիկանության հետ զոռբայությամբ դպրոց մտած մարդու հետ աշխատել, պատրաստվում ենք գործադուլ անել»,- ասացին ուսուցիչները:

 

Նախարարության ներկայացուցիչ Աշոտ Արշակյանը NEWSPRESS.am-ի հետ զրույցում նկատեց, որ գուցե մրցույթի անցկացման կարգը լիարժեք չէ և բացթողումներ կան, սակայն այս պահին նախարարության կողմից նշանակված տնօրենը Վերգինե Եսայանն է և նա է պատասխանատու դպրոցի աշխատանքների համար: Նա անօրինական համարեց ոչ թե մրցույթը, այլ այն, որ մանկավարժները հրաժարվում են ընդունել նոր տնօրենին ու խուսափում են իրականացնել փաստաթղթերի հանձնման գործընթացը:

Արձագանքելով մեր դիտարկմանը՝ նա նշեց, որ զոռբայության խնդիր չկա, տնօրենը նշանակված է և պետք է անցնի իր աշխատանքին:

Տեսանյութ.

Կրթության նախարարության մեկ այլ մասնագետ էլ՝ տիկին Մխիթարյանը հենց սկզբից մեր ողջույնին ի պատասխան՝ նախահարձակ եղավ: Նա որոշել էր քաղաքակրթության ու էթիկայի դասեր տալ մեզ՝ վկայակոչելով օրենքը, այն դեպքում, երբ իրենց իսկ ղեկավարի հրամանով հենց իրենք էին խախտել վարվեցողության բոլոր կանոնները՝ ոստիկանների միջնորդությամբ ներխուժելով դպրոց ու անհանգստություն պատճառելով օժանդակ դպրոցի երեխաներին:

Մանկավարժական կոլետիվը համաձայն չէր այն տեսակետին, թե իրենց այս բունտը ղեկավարում են 3-4 հոգի: Նրանք նեղսրտած նկատեցին, որ իրենք բոլորը հասուն ու կիրթ մարդիկ են և իրենց սեփական կարծիքն ունեն ու պարզապես իրենց շահերն են պաշտպանում:

Այս անգամ ևս նրանց հաջողվեց խոչընդոտել տնօրենի լիզորությունների անցկացմանը, սակայն դրանից վերջինիս ախորժակն ամենևին էլ չփակվեց: Իր ամուսնու ջանքով ու նրա դաշնակցական ընկերոջ թեթև ձեռքով տնօրեն նշանակված Վերգինե Եսայանն ինքը լրիվ անտարբեր էր իրավիճակին: Ավելի կոնկրետ՝ նա չէր փորձում մեկնաբանություններ տալ իրավիճակին: Հարցին, թե չի՞ անհանգստացնում արդյոք նրան մանկավարժների լարվածությունը, որը կարող է շարունակվել նրա ողջ պաշտոնավարման ընթացքում՝ տիկին Եսայանը պատասխանեց, որ լարվածությունն ամենևին իրեն չի խանգարում, ինքը նշանակված տնօրեն է և պետք է իրականացնի նախարարի որոշումը. այն է՝ նստի տնօրենի աթոռին:

«Սա իմ անձնական որոշումը չէ, սա նախարարության որոշումն է»,-ասաց Բագրատ Եսայանի կինը:

Արմինե Մկրտումյան