Ուկրաինայում, իր աշխատասենյակում, սպանվել է հայազգի գործարար (տեսանյութ) - Կապան-Քաջարան ճանապարհին մեքենան կողաշրջվել է. տուժածների վիճակը միջին ծանրության է - Հայաստան է բերվել նոր, բարձրակարգ և ժամանակակից էլեկտրագնացք (տեսանյութ) - Երևան-Սևան մեքենան բախվել է գովազդային վահանակին, շրջվել ու այրվել. վարորդը տեղում մահացել է - Մամեդովը բաց թողեց իր սահմանափակ լինելը չցուցադրելու հնարավորությունը. ԱԳՆ խոսնակ - «Վինար»-ի փոխտնօրենը պատասխան է տալու Յուվեցի Կարոյի փոխարեն - Զովունիում գտել են կորած երիտասարդի դին - Վանաձորցի ըմբշամարտիկը 16-րդ անգամ նվաճեց օտար երկրում Հայաստանի հիմնը հնչեցնելու իրավունքը (լուսանկարներ) - Մանրամասներ՝ «Կոնվերս բանկում» կատարված ավազակային հարձակման դեպքից (տեսանյութ) - Վիճաբանություն և ծեծկռտուք՝ կարաոկեում. 5 բերման ենթարկվածից 4-ն աղջիկ են. Shamshyan.com

Քաղաքապետարանի ապառաժը՝ ժամկետնանց


kamo-areyan1

Քաղաքականության մեջ քիչ մարդիկ կան, ովքեր հյուսվել և ներհյուսվել են քաղաքականության պատերին, այդ քիչ մարդկանցից մեկը Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն է:

Այն ժամանակ, երբ Արամի փողոցի հարցն էր քննարկվում, երբ մարդկանց տարբեր միջոցներով սեփական տներից դուրս էին շպրտում, Կամո Արեյանն այցելում էր Արամի փողոց՝ սեփական աչքերով համոզվելու, որ իրոք բնակիչներին դուրս են շպրտել, և տարածքն ազատ է բազմաբնակարաների համար: Ի դեպ, այդ բազմաբնակարանների սեփականատերերը հետագայում մեկ բնակարանը վաճառեցին մի քանի անձանց՝ տեղի բնակիչներին թողնելով անտանիք, գնորդներին՝ բազմատանիք:

Արեյանն այն գործիչն է, ով միշտ ներկայացնում է քաղաքապետարանի աշխատանքներն Ազգային ժողովում, երբեք Տարոն Մարգարյանը չի ներկայացնում. մի տարի քաղաքապետը հիվանդ է, մյուս տարի վատառողջ է, հաջորդ տարի անառողջ է, էն մյուս տարի ընդհանրապես առողջ չէ և այսպես շարունակ: Արեյանն ապառաժի նման ներկայացնում է քաղաքապետարանի բազմաթիվ գլուխգործոցները՝ սկսած գնումներից՝ մինչև մայրաքաղաքի աղճատումը՝ ներկայացնելով կառույցի գործերը պայծառափայլ լույսի ներքո: Սա Կամո Արեյանի բազմաթիվ պարտականություններից մեկն է:

Քաղաքապետարանի այն բոլոր բյուջետային բազմամիլիոնանոց ծրագրերն անցնում են հենց նրա թրի տակով, և նա է կարողանում լուն ուղտ ցույց տալ և մատուցել հանրությանը, նա այդ գործի վարպետն է ու գիտակը: Թեև նրա թվերին ոչ ոք չի հավատում, սակայն այգ գործելաոճը մեր երկրում համատարած է. որևէ գերատեսչության թվեր իրականությունը չեն արտացոլում, իսկ քաղաքապետարանն այս գործում անգերազանցելի է՝ դարձյալ շնորհիվ հարյուրամյա տնտեսագետ- նահապետի:

Եվ ահա մեկ գեղեցիկ օր քաղաքապետարանի պատմական անձնավորությունը կորցնում է այն, ինչի վրա կառուցել է իր ողջ կյանքը, աշխատանքը, կեցությունը. նա կորցնում է իր համբերությունը և այն ամենը, ինչ կապված է քաղաքապետարանի, նրա սեփականատիրոջ անձի, ֆինանսների հետ հարցերին, և ահա այստեղ է, որ Արեյանի նյարդերը տեղի են տալիս: Ավագանու նիստի ժամանակ՝ «վեր ընգի տեղդ», «կքշեմ դրախտից» և նման արևելյան համեմունքներ մատուցեց ավագանուն՝ ա լա փոխքաղաքապետ:

Երևանի ողջ քաղաքապետարանական կյանքում առաջին անգամ Արեյանն զգաց, որ տասնամյակներով կառուցած քաղաքապետարանը կփլուզվի, և նրա ջանքերը կլցվեն կոյուղաջրերը, իսկ այնտեղից պատիվ հանելն արդեն հեշտ չէ: Եվ այդ է պատճառը, որ քննադատությունը՝ «ռեխները բացել» է երևում փոխքաղաքապետի աչքին, քաղաքապետարանը՝ «դրախտ», ավագանու աթոռը՝ «ընկնելու տեղ»: Եվ երևի թե նրա գործերն այնքան էլ լավ չեն Տարոն Մարգարյանի մոտ, որ նրան պաշտպանելու համար Արեյանը բաց է խաղում, որն իրեն հատուկ չէ:

Ամբողջ կյանքը չինովնիկական մեքենայի մեջ ապրող մարդուն կարող են հանկարծ ընթացքից նետել դուրս, և նա ո՞ւմ է պետք արդեն. ահա այս հարցի պատասխանն է լսել նախօրեին ավագանու նիստի ժամանակ Արեյանը և շոշափելի ապագայում տեսել է իր վերջը՝ դրախտից դուրս, վեր ընգած ինչ-որ խարխուլ աթոռի՝ տհասության վկայականը ձեռքին:

NEWSPRESS.am