Սերժ Սարգսյանը մեկ զարկով մի քանի նապաստակ է որսում. մի «անմեղ» նշանակման հետքերով - Նախկին նախարարը՝ Սերժ Սարգսյանի խորհրդական - Հրդեհ Մոլդովական փողոցի հանրակացարանում. 60 բնակիչ տարհանվել է - Ինչպե՞ս կարելի է այդքան չսիրել, ստորացնել ու հիմարացնել ժողովրդին․ պատասխանատու է նաև ընդդիմությունը - Մեկը եղբոր տղան է, մեկը եղբոր աներորդին է, մյուսն էլ հայրասպան է. Քաջարանում կատարված դաժան սպանության մանրամասները (տեսանյութ) - Սպառողներին հորդորում ենք չգնել «Կրեստյանկա» ապրանքանիշի կարագ - Խիստ պահանջ նախարարներին՝ Արմեն Գևորգյանի կողմից - «Աղջիկը», ումից կարելի է սովորել... ոչինչ - Արտակարգ իրավիճակների նախարարության պերճանքն ու թշվառությունը - Հենրիխ Մխիթարյանը կպայքարի Ջենարո Գատուզոյի մարտիկների դեմ․ «Արսենալը» կհանդիպի «Միլանի» հետ

«ՉԻ». Ինչ կարծիք է հայտնել պատգամավորը, և ինչու է ՀՀԿ վերնախավը զայրացել


nairi-sahakyan

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.

«ՉԻ տեղեկություններով՝ ԱԺ ՀՀԿ խմբակցությունում ու Հանրապետական վերնախավում խիստ զայրացել են ԱԺ պատգամավոր, Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի եղբոր՝ Նաիրի Սահակյանի վրա։

Նրան նախատել են այն բանի համար, որ լրագրողի հետ զրույցում հայտարարել էր. «Անձամբ ես ուզում եմ, որ Սերժ Սարգսյանը ցմահ մնա երկրի տեր-տիրական, որովհետև շատ վստահելի մարդ է»։

Ի մասնավորի Նաիրի Սահակյանին ասվել է, որ ժամանակից շուտ հայտարարություններ չանի և արջի ծառայություն չմատուցի Սերժ Սարգսյանին։ Նրան արգելվել է հարցազրույցներ տալ ու ինքնագլուխ մեկնաբանություններ անել։ Հատկապես խոսել այն թեմաներից մասին, ինչից խելքը չի կտրում։

ՉԻ աղբյուրների փոխանցմամբ՝ երբ Նաիրի Սահակյանը փորձել է արդարանալ` ասելով, թե իր կարծիքն է հայտնել, նրան սաստել են` նշելով. «Դու քո կարծիքը քո ընտանիքում, քո շրջապատում կհայտնես։ Դու խոսել ես քաղաքական թեմաներով, և դա հիմա վերածվել է ՀՀԿ-ի քաղաքական կարծիքի։ Իսկ մենք առայժմ չենք ուզում այդ թեմայի շուրջ կարծիք հայտնել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում