Հաղորդում հանցագործության մասին. «Գարդասիլ-4» անունը կրող պատվաստանյութը ձեռք է բերվել խարդախ ճանապարհով - Արայիկ Հարությունյանը և Կարեն Կարապետյանը այցելել են ուսումնական հաստատություններ և ձեթի գործարան - Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակը» կտրուկ «կծանրանա» - 49-ամյա Գոհար Ալեքսանյանը և 27-ամյա Աննա Ստեփանյանցը որոնվում են որպես անհետ կորած (տեսանյութ) - Օդի ջերմաստիճանը 15-19-ն էապես չի փոխվի - Ավտոմեքենան սահել և ընկել է ձորը - «Նկարիչները հայոց բանակին». կայացավ բարեգործական ցուցահանդես-աճուրդի նախնական ցուցադրությունը - Մսամթերքը թանկացել է, շաքարավազը՝ էժանացել - Քաղաքապետարանը Տարոն Մարգարյանի հոր դյուքյանն է - Սեռական ոտնձգության փորձ՝ 7-ամյա երեխայի նկատմամբ. «Փաստինֆո»

«Ժողովուրդ». «Դերժավայի Արկադը» դատարանի դռներն ընկած՝ քաղաքացիներից գումարներ է պահանջում


Arkadi-Hambardzumyan

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանին պատկանող «Սլավ գրուպ» ընկերությունը ընկել է դատարանի դռները՝ քաղաքացիներից գումարներ պահանջելով:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2017 թվականին պատգամավորին պատկանող ընկերությունը դիմել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան և քաղաքացի Արմեն Սիմոնյանից գումար է պահանջում, իսկ ահա գումարի չափը կազմում է մոտ 1 միլիոն 730 հազար 500 դրամ:

Նկատենք, որ պատգամավորին պատկանող ընկերությունը այսքանով չի բավարարվել և միջնորդություն է ներկայացրել դատարան, որ քաղաքացու գույքի և դրամական միջոցների վրա արգելանք դրվի, ինչը դատավոր Տիգրան Գրիգորյանը բավարարել է մասնակի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում