Հաղորդում հանցագործության մասին. «Գարդասիլ-4» անունը կրող պատվաստանյութը ձեռք է բերվել խարդախ ճանապարհով - Արայիկ Հարությունյանը և Կարեն Կարապետյանը այցելել են ուսումնական հաստատություններ և ձեթի գործարան - Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակը» կտրուկ «կծանրանա» - 49-ամյա Գոհար Ալեքսանյանը և 27-ամյա Աննա Ստեփանյանցը որոնվում են որպես անհետ կորած (տեսանյութ) - Օդի ջերմաստիճանը 15-19-ն էապես չի փոխվի - Ավտոմեքենան սահել և ընկել է ձորը - «Նկարիչները հայոց բանակին». կայացավ բարեգործական ցուցահանդես-աճուրդի նախնական ցուցադրությունը - Մսամթերքը թանկացել է, շաքարավազը՝ էժանացել - Քաղաքապետարանը Տարոն Մարգարյանի հոր դյուքյանն է - Սեռական ոտնձգության փորձ՝ 7-ամյա երեխայի նկատմամբ. «Փաստինֆո»

«Իրատես». Բանը հասել է նախագահական. «Լեզուներն աջ ու ձախ թող շաղ չտան»


levon igityan

«Իրատես» թերթը գրում է.

«Երևանի քաղաքապետարանի ավագանու անդամները քաղաքական դեմքեր չեն, ընդամենը տեղական ինքնակառավարման մարմնի անդամներ են, որոնց գործը քաղաքային տնտեսությունը ճիշտ կառավարելն է (եթե, իհարկե, ունակ են դրան):

Ոմանք, սակայն, սեփական դերն ու տեղը խառնել են, կարծում են, թե իրենց «կոլխոզում» են հայտնվել ու դեմքի լուրջ արտահայտությամբ ներկայանում են հանրությանը։ Ավագանու ՀՀԿ-ական անդամ Լևոն Իգիթյանը ևս այս շաբաթ դրսևորվեց իր ողջ «հմայքով», երբ, «Երկիր ծիրանիից» ավագանու անդամի քննադատությանն ի պատասխան, նետեց. «Ասում են՝ կնոջը վիրավորում են, քեզնից ի՞նչ կին, ա՛յ բոզ»: Շատերը զայրալից գնահատականներ տվեցին ոչ միայն այս, այլև ավագանու ՀՀԿ մյուս անդամների մտքի «գոհարներին», սակայն մարդկային այս «տիպը» ոչ մի գնահատականից չի ազդվում, բացի մեկից:

Այդ միակ «բացառությունն» էլ շատ չի ուշանա: Մեր տեղեկություններով` ավագանու նիստերում տիրող մթնոլորտն անհանգստացրել է նաև նախագահականին: Առաջիկայում Տարոն Մարգարյանին կանչելու և հրահանգելու են, որ նիստերն անցկացնեն առանց նման տեսարանների, իգիթյաններին ու մյուսներին էլ սաստեն: «Լեզուներն աջ ու ձախ թող շաղ չտան, առանց այն էլ ՀՀԿ-ի փեշը «վառված» է, ու՞ր եք կրակը թեժացնում»,- վրդովված ասաց մեր աղբյուրը, հավելելով, որ նախագահականի կոշտ նկատողությունն անպարկեշտներին կստիպի սսկվել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում