Հոսանքազրկումներ կլինեն - Ուշադրություն. որոնվում է տեսանյութում պատկերված աղջիկը (ֆոտո, վիդեո) - «Ելքի»-ի երթի ելակետը նոր պաշտոններում հարմարավետ վերադասավորվելն է - ՊՆ զորամասի գումարտակի հրամանատարի մասնակցությամբ կաշառքի գործն ուղարկվել է ՀՔԾ - Աթոյան փողոցում BMW-ն բախվել է ծառին. վարորդը ցնցումների մեջ հիվանդանոց է տեղափոխվել (լուսանկարներ) - Ստրկատիրական բարքեր՝ «Ալեքս տեքստիլ»-ում - Գծատերերն ամեն օր «օդից» հարյուր հազարավոր դրամներ են աշխատում - Այնտեղ, ուր հրավիրում է «Ելք»-ը քաղաքացիներին, վտանգավոր է, կասկածելի և վստահություն չկա - Ժպտացեք, պարոնա՛յք, ժպտացե՛ք. Շարմազանովի և Փաշինյանի փոխադարձ ժպիտները - ՏՄՊՊՀ-ն արդարացնում է թանկացումները

«Տղայիս գործերն էդ նոթբուքի մեջ էր». խաղաղ պայմաններում զոհված զինծառայողի տնից գողություն են արել (տեսանյութ)


irina xazaryan 1

Խաղաղ պայմաններում զոհված ժամկետային զինծառայող Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը, NEWSPRESS.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ դեռ սեպտեմբերի սկզբին իրենց տնից գողություն է կատարվել: Գողացել են մասնավորապես բջջային հեռախոսը և նոթբուքը, որտեղ, Իրինա Ղազարյանի խոսքով, բավականին շատ տեղեկատվություն կար. փաստեր՝ որդու սպանության մասին:

Չնայած նրան, որ հենց սկզբից Իրինա Ղազարյանը ոստիկաններին ասել է, թե ուրիշ ոչինչ չեն գողացել տնից, և հանցագործները նույնիսկ խոհանոցից առաջ չեն գնացել, ոստիկաններն ամբողջ տունն ուսումնասիրել են և բոլոր սենյակներից մատնահետքեր վերցրել: Ապա մեկ ամիս անց, իբր  հանցանշաններ չհայտնաբերելու պատճառով, գործը կարճվել է:

«Ոնց է պատահում էս երկրում՝ Հայաստանում, որ հանցանք կա, բայց հանցագործ չկա…. ո՞նց է լինում, որ գողը մտնի տուն, ոստիկանապետը՝ Վովա Գասպարյանը, չիմանա… ամեն ինչ պայմանավորված էր»,- ասաց Իրինա Ղազարյանը, ում համոզմամբ՝ համակարգիչը տարել են, որպեսզի կոծկեն սպանությունը:

«Տղայիս սաղ գործերն էդ նոթբուքի մեջ էր, ձեռք չի տալիս, որ նոթբուքը բերեն, տան, ես համոզված եմ, որ ոստիկանությունը տեղյակ էր… ո՞նց եղավ, որ մատնահետքերը կորավ»,-ընդգծեց Իրինա Ղազարյանը:

zohavci mayr

Մանրամասները՝ տեսանյութում: