Սերժ Սարգսյանը մեկ զարկով մի քանի նապաստակ է որսում. մի «անմեղ» նշանակման հետքերով - Նախկին նախարարը՝ Սերժ Սարգսյանի խորհրդական - Հրդեհ Մոլդովական փողոցի հանրակացարանում. 60 բնակիչ տարհանվել է - Ինչպե՞ս կարելի է այդքան չսիրել, ստորացնել ու հիմարացնել ժողովրդին․ պատասխանատու է նաև ընդդիմությունը - Մեկը եղբոր տղան է, մեկը եղբոր աներորդին է, մյուսն էլ հայրասպան է. Քաջարանում կատարված դաժան սպանության մանրամասները (տեսանյութ) - Սպառողներին հորդորում ենք չգնել «Կրեստյանկա» ապրանքանիշի կարագ - Խիստ պահանջ նախարարներին՝ Արմեն Գևորգյանի կողմից - «Աղջիկը», ումից կարելի է սովորել... ոչինչ - Արտակարգ իրավիճակների նախարարության պերճանքն ու թշվառությունը - Հենրիխ Մխիթարյանը կպայքարի Ջենարո Գատուզոյի մարտիկների դեմ․ «Արսենալը» կհանդիպի «Միլանի» հետ

«Ժողովուրդ». Ականատեսը՝ «Էրեբունի» ԲԿ-ի մոտ տեղի ունեցած կրակոցների մասին


erebuni krakocner

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Երեկ «Էրեբունի» ԲԿ-ի մոտ տեղի ունեցած կրակոցներից «Ժողովուրդ» օրաթերթին ականատեսներից մեկը, որի անունը հարգելի պատճառներով չենք հրապարակում, պատմեց, թե ինչ է տեսել:

«Կնոջս հետ վերոնշյալ ժամին գնում էի հիվանդանոց՝ մեր մտերիմներից մեկին այցելության: Մի քանի մետր էր մնում, որ հասնեինք հիվանդանոցի մուտքին, մեկ էլ լսվեցին կրակոցանման ձայներ, սկզբում մտածեցի, թե երեխաներն են, երևի պայթուցիկներն են պայթեցնում: Բայց նկատեցի, որ արդեն մեր գլխավերևով կարմիր գծեր են անցում, ու հիվանդանոցի տարածքի մարդիկ այս ու այն կողմ են փախնում: Հասկացա, որ իրավիճակը շատ ավելի լուրջ է:

Հիվանդանոցի կենտրոնական մուտքի դիմացը ռեստորան կա, կնոջս հետ արագ թաքնվեցինք այնտեղ: Այդ ժամանակ նկատեցի, որ մի տղամարդ էր մեքենայից կրակոցներ արձակում, որից հետո նստեց մեքենան ու անկանոն կերպով վարելով՝ փախավ: Նրա հետևից մեկ այլ երիտասարդ էր վազում և հետևից մի քանի՝ 5-6 կրակոցներ արձակեց: Միգուցե այդ կերպ նա փորձեց կանգնեցնել մեքենան, որ չփախչի»:

Կրակոցների ականատեսը երկար ժամանակ կնոջ հետ թաքնված է մնացել՝ վախենալով անգամ հիվանդանոց մտնել. «Կինս ինձ ասաց, թե գնանք, հիվանդանոցի մեկ այլ մուտքով ներս մտնենք ու մեր բարեկամին տեսնենք, ես կտրականապես մերժեցի, քանի որ մտավախություն ունեի, որ ամեն ինչ նորից կսկսվի, ու այդպես էլ մեր բարեկամին չտեսանք: Ու մեր նման շատ այլ մարդիկ ճանապարհի կեսից էլ հիվանդանոց չմտան, երևի նրանք էլ վախեցան»:

Իսկ թե ինչն էր եղել կրակոցների պատճառը, դեռևս հայտնի չէ, քանի որ իրավապահները չեն բացահայտել կռվի մասնակիցներին: Նրանց գտնելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկում: Բայց տեղի ունեցածը խիստ մտահոգիչ է, քանի որ սովորություն է դարձել անհասկացվածությունը զենքով պարզելը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում