Հաղորդում հանցագործության մասին. «Գարդասիլ-4» անունը կրող պատվաստանյութը ձեռք է բերվել խարդախ ճանապարհով - Արայիկ Հարությունյանը և Կարեն Կարապետյանը այցելել են ուսումնական հաստատություններ և ձեթի գործարան - Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակը» կտրուկ «կծանրանա» - 49-ամյա Գոհար Ալեքսանյանը և 27-ամյա Աննա Ստեփանյանցը որոնվում են որպես անհետ կորած (տեսանյութ) - Օդի ջերմաստիճանը 15-19-ն էապես չի փոխվի - Ավտոմեքենան սահել և ընկել է ձորը - «Նկարիչները հայոց բանակին». կայացավ բարեգործական ցուցահանդես-աճուրդի նախնական ցուցադրությունը - Մսամթերքը թանկացել է, շաքարավազը՝ էժանացել - Քաղաքապետարանը Տարոն Մարգարյանի հոր դյուքյանն է - Սեռական ոտնձգության փորձ՝ 7-ամյա երեխայի նկատմամբ. «Փաստինֆո»

«Ժամանակ». Սերժ Սարգսյանի հարձակողական ելույթը


vache gabrielyan serzh sargsyan edvard nalbandyan

«Ժամանակ» թերթը գրում է.

«Սերժ Սարգսյանը նախօրեին ելույթ է ունեցել Սոչիում տեղի ունեցած ԵՏՄ բարձրագույն խորհրդի նիստում կամ պարզապես գագաթնաժողովում: Պետք է նկատել, որ Սարգսյանի ելույթը, ի տարբերություն ԵՏՄ գագաթնաժողովներում նրա նախորդ ելույթների, աչքի է ընկել որոշակի նախաձեռնողականությամբ, ագրեսիվությամբ՝ այդ բառի լավ իմաստով, եւ Հայաստանի շահի տեսանկյունից կոնկրետությամբ:

Մասնավորապես՝ Սերժ Սարգսյանը բարձրացրել է Չինաստանի եւ Իրանի հետ ազատ առեւտրի համաձայնագրերի հարցը, նաեւ խոսել է ԵՏՄ-ն չինական «Մեծ Մետաքսի ճանապարհ» նախագծին ինտեգրելու մասին՝ ասելով, որ այն պետք է ներառի կազմակերպության անդամ բոլոր երկրներին: Հարցն այն է, որ Ղազախստանը, Ռուսաստանն ու Բելառուսը, ըստ էության, գտնվում են այլ գծի վրա եւ ամենեւին շահագրգռված չեն այն հարցով, թե ինչպիսին է Հայաստանի հեռանկարը չինական այդ խոշոր նախագծում: Ավելին՝ Հայաստանն այստեղ դառնում է, փաստորեն, այսպես ասած մրցակից նրանց համար՝ մրցակից փոքրամասնություն:

Սերժ Սարգսյանը խոսելով այն մասին, որ չինական այդ կարեւոր նախագծին ԵՏՄ-ն պետք է ինտեգրվի բոլոր երկրներով՝ թերեւս ակնարկում է ԵՏՄ նախագահներին, որ եթե Հայաստանը դուրս մնա նախագծից, եթե փորձեն Հայաստանին անկյունում թողնել, ապա Երեւանը կարող է եւ խնդիր լինել ԵՏՄ մյուս անդամների համար այդ ծրագրին միանալու հարցում: Սարգսյանն ակնարկել է նաեւ Հայաստան-ԵՄ համաձայնագրի մասին՝ ասելով, որ ԵՏՄ անդամների ինտեգրացիոն այլ ուղղություններով խորացումը, ընդհանուր առմամբ, նպաստավոր է ԵՏՄ համար: Սերժ Սարգսյանը բարձրացրել է նաեւ ԵՏՄ-ում, այսպես ասած, կառավարման թվային տեխնոլոգիաների առաջմղման հարցը: Իսկ այստեղ ակնհայտ է, որ Հայաստանն այդ ուղղությամբ առաջատար է, եւ Սարգսյանը նաեւ ակնարկել է, որ անդամ երկրների հաջողված փորձը պետք է լինի կիրառելի:

Այդպիսով, հոկտեմբերի 11-ին տեղի ունեցած նիստում Սերժ Սարգսյանը բարձրացրել է Հայաստանի համար մի շարք կարեւոր եւ կոնկրետ հարցեր: Հետաքրքիր է, որ դա տեղի է ունենում այն բանից հետո, երբ Հայաստանի խորհրդարանում քննարկման առարկա էր դարձել ԵՏՄ անդամակցությունից Հայաստանի օգուտների եւ կորուստների հարցը՝ «Ելք» դաշինքի նախաձեռնությամբ: Օգնե՞լ է դա Սերժ Սարգսյանին կոնկրետանալ եւ որոշակիորեն ագրեսիվանալ ԵՏՄ մյուս անդամների առաջ, թե՞ Սերժ Սարգսյանի այդ շեշտադրումները պայմանավորված են բոլորովին հակառակով՝ նա «Ելք»-ի նախաձեռնության առիթով հերթական անգամ ցույց տվեց, որ լիովին տնօրինում է ներքին իրավիճակն ու ի վիճակի է կառավարել զարգացումները, ինչն էլ նրան հիմք տվեց ավելի վստահ լինել ԵՏՄ-ում:

Բացառված չէ, որ Սարգսյանի վստահությունը բխում է նաեւ արտաքին քաղաքական այլ իրողություններից, որոնք գալիս են թե՛ Արեւմուտքից, թե՛ Չինաստանից ու Իրանից: Ներկայումս, ընդհանուր առմամբ, իրավիճակ է, որը Հայաստանին տվել է բավականին բազմավեկտոր մոտեցումների հնարավորություն, միաժամանակ Ռուսաստանին էլ զրկելով, այսպես ասած, առարկության փաստարկներից՝ մի շարք հանգամանքների բերումով: Ի վերջո, այդ ամենին զուգահեռ, Հայաստանի նախաձեռնողականությունը ԵՏՄ-ում, ըստ էության, նաեւ բխում է Ռուսաստանի խնդիրներից՝ հաշվի առնելով այն, որ Երեւանի պահանջները, խոշոր հաշվով, ուղղված են ավելի շուտ ԵՏՄ մյուս անդամներին՝ Բելառուսին եւ Ղազախստանին մասնավորապես, քան Ռուսաստանին:

Իսկ այն, որ Հայաստանը ԵՏՄ-ում Ռուսաստանին անհրաժեշտ էր ոչ միայն որպես ազդեցության տարածք եւ միակ սուբյեկտ Կովկասում, այլապես Կովկասը կմնար ԵՏՄ-ից դուրս, այլ նաեւ ձայն ԵՏՄ-ում՝ առիթ ունեցել ենք ասել եւ դիտարկել դեռեւս չորս տարի առաջ, երբ Սերժ Սարգսյանը կայացնում էր ԵՏՄ մտնելու որոշումը: Այստեղ էական հարց է այն, թե Հայաստանն ինքը որքանով կարող է օգտագործել այդ հանգամանքը նաեւ իր շահը առաջ տանելու եւ սպասարկելու համար՝ չլինելով ընդամենը Ռուսաստանի ձայն, որը կկտրվի, երբ Մոսկվան լուծի իր հարցերը Մինսկի ու Աստանայի հետ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում