Վանաձորի զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող է հանկարծամահ եղել - Վանաձորում ավտովթար է եղել. վարորդի ինքնությունը պարզ չէ, նրա վիճակը ծանր է - Որո՞նք են Մխիթարյանի բացակայության իրական պատճառները․ Հենո VS Ժոզե - ԱԻՆ-ը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով - Էրիկ Գրիգորյանին, ով հետ շպրտեց թշնամուն ու զոհվեց - Որպեսզի «սև ուրբաթը» «սևով» չավարտվի՝ զեղչերն աննախադեպ չեն - Գյուղատնտեսությունը հոսում է Կրասնոդար - Պաշտոնից ազատում՝ վարչապետի հրամանով - ՄԱԿ-ը երբեք բանաձև չի ընդունել ԼՂ հարցի կարգավորման մասով. Սերժ Սարգսյանի ելույթը՝ Բրյուսելում - Տարոն Մարգարյանը Նավասարդյանին պարգևատրել է «արջի ծառայության» համար

Բոզերը՝ ըստ Լևոն Իգիթյանի


levon igityan

Այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ ավագանու անդամ Լևոն Իգիթյանը հերթական անգամ փայլատակեց իր բարեկրթությամբ և խորագիտակությամբ:

Պարզվում է, որ ով դեմ է խոսում նիստի ժամանակ ընդհանրապես որևէ հարցի, նրան պատասխանելու սուրբ պարտականությունը դրված է հենց Իգիթյանի ուսերին. քաղաքապետ Տարոն Մարգարյանը շարունակ ասում է՝ լռություն պահպանեք, իսկ մնացած «սև գործն» անում է Իգիթյանը:

Երևանի քաղաքապետարանում ավելի հարմար թեկնածու չեն գտել, ով կարող է իրեն թույլ տալ հայհոյել, անպատվել և անվայել խոսքեր ուղղել ցանկացած անձի, ով կարող է քաղաքապետարանի առաջարկներին դեմ գնալ կամ կասկածի տակ դնել քաղաքապետարանի որոշումներն ու նախաձեռնությունները:

«Դեբիլ», «վեր ընգի տեղդ», «բոզ». ահա այսպես ուրախ են անցնում Երևանի ավագանու նիստերը և, իհարկե, նիստերին «համ ու հոտ» տվողները ՀՀԿ-ական անդամներն են:

Ինչպես երևում է ավագանու նիստերին ՀՀԿ-ականները ոմանց դժկամությամբ են հանդուրժում: Իհարկե, ավելի ուրախ կլիներ, եթե ինչ ցանկանային առանց ավագանու նիստին քննարկելու անցկացնել, սակայն կառավարման տեսակն է այդպիսին՝ պետք է որոշումներն անցնեն քննարկումների փուլ, և ահա այստեղ է, որ ՀՀԿ-ականները չեն կարողանում ներքին մաղձը, տգիտությունը, միանձնյա կառավարելու մարմաջը թաքցնել:

Տարիներ շարունակ մայրաքաղաքը կառավարել են մարդիկ, ովքեր նաև ներհյուսվել են քաղաքապետարանի պատերին և այդտեղից նրանց դուրս քաշելն իսկ անհնար է՝ այնքան միաձույլ են, և այս պարագայում, եթե որևէ քննադատություն է հնչում, ապա արժանանում է ՀՀԿ-ականների ոչ ադեկվատ վերաբերմունքին:

Իհարկե, եթե ՀՀԿ-ականներն այլ կարողություններ ունենային, միգուցե օգտվեին այդ կարողություններից, սակայն նրանց ունեցածն այդքանն է՝ չունեն որակներ և հանրությանը ոչինչ, բացի հայհոյանքից, առաջարկել չեն կարող:

Իհարկե, տգեղ է, որ Երևանի ավագանու անդամ Լևոն Իգիթյանը կնոջը բոզ է ասում, սակայն, ինչպես երևում է նրա աշխատանքային կենսագրությունից, նա մարդկանց տրորելով և վարկաբեկելով է հասել ավագանու անդամությանը, ինչո՞ւ չէ, նաև սողացել է համապատասխան ձևերով: Ուղղակի նրա և ավագանու մյուս անդամների ոչ արժանապատիվ պահվածքը հուշում է, որ դա է նրանք աշխատանքի միջոցը. պետք է դիմացինին բոզ ասել, որ իրենց բոզ չասեն:

Իսկ թե ո՞վ է հավակնում բոզի տիտղոսին, հանրությունն ավելի լավ գիտի:

 NEWSPRESS.am

Տեսանյութը՝ News.am