Քաղաքացին անօգնական վիճակում ընկած է եղել հյուրասենյակի հատակին - Լարված իրավիճակ՝ ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքում. չեղարկվել են մեծ թվով ավիաչվերթներ - Նիկոլ Փաշինյանի քողը կամաց-կամաց պատռվում է - Հայաստանի 0,3 տոկոսը գրաճանաչ չէ - Նախագահը խաշի է հրավիրել Հանրային խորհրդի անդամներին. քծնանքի պակաս չի եղել - Հենրիխ Մխիթարյանը համաձայնել է «Ինտեր» տեղափոխվել. Corriere dello Sport - «Պրավալ 1»-ից հետո, հացադուլը՝ որպես «պրավալ 2» - Թուրքական «Բեշիքթաշ»-ը Մխիթարյանի վրա «աչք է դրել» - Երևանում բենզալցակայանի տարածքում զենքի գործադրմամբ տեղի ունեցած խուլիգանության գործով հետախուզում է հայտարարվել - 13 տարի հետախուզման մեջ գտնվող «Ճայ Մայիսի» կինը, ով մեղադրվում է խարդախության մեջ, հայտնաբերվեց և տեղափոխվեց կանանց գաղութ. Shamshyan.com

«ՀԺ». ՊԵԿ նախագահի որդիներն ընդլայնում են իրենց բիզնեսը


vardan-harutyunyan-petakan-yekamutner-komitet-noranshanak-naxagah-hramanagit

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Արարատի մարզի Երասխ համայնքում նոր այգիներ են հիմնվում: «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ վարչապետ Կարեն Կարապետյանը նոր բիզնես է հիմնել և գյուղացիներից հողեր է գնում:

Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանն armtimes.com-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ գյուղացիները վաճառում են իրենց հողակտորները: «Մարդիկ հողերն առել են, գործարար տղա է, բիզնեսմեն տղա է Հայկ Հունանյանը, գյուղում աշխատատեղ է ստեղծել»,- ասաց Ռադիկ Օղիկյանը՝ նշելով, որ իր տեղեկություններով այգիները հիմնելու է «Գրին ֆարմեր» ընկերությունը:

…ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում «Գրին ֆարմեր» ընկերությունը գրանցվել է 2016 թվականի դեկտեմբերի 28-ին: Հիմնադիրները երեքն են՝ Արման Արտուշի Աբրահամյան, Ռուբեն Վարդանի Հարությունյան և Հենրիկ Վարդանի Հարությունյան: Ընկերության տնօրենը, ինչպես գյուղապետն ասաց, այնպես էլ ռեգիստրում՝ Հայկ Հունանյանն է:

Ընկերության 66 տոկոս բաժնեմասը պատկանում է Արման Աբրահամյանին, 17-ական տոկոսները՝ Հարությունյաններին: Ռուբեն և Հենրիկ Հարությունյանները ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի որդիներն են»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում