Ըստ հաղորդման` քննիչները հարկադրել են ցուցմունք տալ և կեղծիքներ են կատարել - Երևանում Արամ Մանուկյանի տունը թալանում ու աղտոտում են, Շուշիում՝ պահպանում (լուսանկարներ) - Կոռուպցիան Դավիթ Հարությունյանի տարեց հարևանուհին է - Մուղնիի հիմնական դպրոցի տնօրենը աշխատավարձեր է յուրացրել (տեսանյութ) - Վարչապետը մեկ կրակոցով երեք նապաստակ է սպանում - Սկանդալային բացահայտումներ՝ չեխական զենքի՝ Ադրբեջանին վաճառքից. ինչո՞վ են զբաղված ԱԳ նախարարն ու Չեխիայի դեսպանը - Քաղաքապետարանը բյուջեից տարեկան 11 մլն է տալիս ՀՀԿ պատգամավորի ասոցիացիային, որը փաստացի չի գործում. «Ելք» - Նոր մանրամասներ՝ «Կոնվերս բանկի» հափշտակության դեպքից. եղել է դերաբաշխում - Բաղանիսում հոնի և պնդուկի այգիներ են հիմնում (լուսանկարներ) - Ողբերգական վթար՝ «Հարսնաքարի» մոտ. վարորդը մահացել է, մեքենայի մոտ ատրճանակ է հայտնաբերվել. Shamshyan.com (ֆոտո)

«Ժամանակ». Սերժ Սարգսյանի կանխարգելիչ գործողությունը Սոչի մեկնելուց առաջ


serzh sargsyan

«Ժամանակ» թերթը գրում է.

«Սերժ Սարգսյանը, որ այսօր մեկնում է Սոչի ԵՏՄ ու ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը մասնակցելու, նախօրեին բավականին կոշտ հայտարարությամբ է արձագանքել ղարաբաղյան կարգավորման բանակցությունը վերսկսելու մասին Ադրբեջանի նախագահ Ալիևի հայտարարությանը: Սերժ Սարգսյանն արձագանքել է իհարկե իր խոսնակի միջոցով, բայց դրանից, իհարկե, արձագանքի անմիջական կոշտությունը չի նվազում, և գուցե հակառակը: Իսկ Ալիևը ինչպես հայտնի է՝ ասել էր, որ Հայաստանի նախապայմանները մերժվել են, և բանակցությունները վերսկսվում են առանց դրա: Այլ կերպ ասած, Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանը գալիս է բանակցելու Ադրբեջանի թելադրանքով: Եվ ահա Սերժ Սարգսյանը ոչ միայն հայտարարում է, որ Երևանը հետքայլ չի կատարի Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի օրակարգից, այլ Ալիևին ուղղում է խայտառակությամբ բնորոշվող մի շարք արտահայտություններ, որոնք, ըստ էության, հարց են առաջացնում, թե այդքանից հետո ինչպե՞ս և ի՞նչ մթնոլորտում է տեղի ունենալու Սարգսյան-Ալիև հնարավոր հանդիպումը, որի նախաձեռնությանը հավանություն տալու մասին հայտարարել էին Մինսկի խմբի համանախագահները:

Սերժ Սարգսյանի արձագանքը ոչ միայն Սոչիում, այլ երևի թե ընդհանրապես կասկածի տակ է դնում Սարգսյան-Ալիև հանդիպման հնարավորությունը: Ըստ այդմ էլ հարց է առաջանում, թե արդյոք դա կարող է բերել որոշակի նոր սրացումների և սադրանքների՝ սահմանին:

Ըստ այդմ, եթե հանդիպումը կասկածի տակ է հայտնվում, կամ կասկածի տակ է հայտնվում փոխըմբռնման որոշակի մթնոլորտը, առաջանում է հարց, թե դա ինչպես կանդրադառնա սահմանին: Սակայն մյուս կողմից կա մեկ այլ հանգամանք՝ որքանո՞վ է սահմանին լարվածության նվազումը պայմանավորված Սարգսյան-Ալիև հանդիպման կազմակերպման գործընթացով և համաձայնեցմամբ, և որքանով է լարվածությունը պայմանավորված պարզապես հայկական զինված ուժերի պատրաստվածության և ռազմատեխնիկական համալրման, դիրքային ապահովվածության, սարքավորումների շնորհիվ, որոնք էապես նվազեցրել են Ադրբեջանի սադրանքների հնարավորությունը:

Բանն այն է, որ գուցե այդ հանգամանքը կարող է Սերժ Սարգսյանին հնարավորություն ընձեռել առավել համարձակ լինել այսպես ասած քաղաքական ասպարեզում և Ալիևի հայտարարություններին հակադարձել կոշտ պատասխանով, թույլ չտալով դիրքային առավելության հասնել նաև քարոզչական ասպարեզում:

Համենայնդեպս, կարծես թե առաջին անգամ է, որ Սարգսյանն այդ առումով կոշտ է արձագանքում Ադրբեջանի նախագահի հայտարարությանը և արձագանքում է այսպես ասած նախագահականի մակարդակում, ոչ թե արտաքին գործերի նախարարության և այն էլ փոխարտգործնախարարի, ինչպես լինում է սովորաբար:

Դա իհարկե մի կողմից կարող է նշանակել, որ Ալիևն իր հայտարարությամբ բավական անհանգստացրել է հայկական կողմին, մյուս կողմից, իհարկե կարող է վկայել հայկական կողմի ինքնավստահության մասին: Այստեղ իհարկե հարցն այն է, ինչպես նկատել են արդեն որոշ փորձագետներ, թե արդյոք Սարգսյանի նման կոշտ արագ արձագանքը պայմանավորված էր նրանով, որ Ալիևի հայտարարության մեջ արձանագրվել է Սոչիում որևէ քայլի մտադրություն, և ըստ այդմ Սարգսյանը փորձել է ձեռնարկել այսպես ասած համարժեք կանխարգելիչ քայլեր, անելով այդպիսի հայտարարություն և տալով կոշտ պատասխան: Թե՞ Սոչին չունի նշանակություն, և Սարգսյանը պարզապես օպերատիվ կերպով արձագանքել է Ալիեւին:

Մյուս կողմից բացառված չէ և այն, որ Սերժ Սարգսյանի կոշտ արձագանքը պայմանավորված է մեկ այլ հանգամանքով: Բանն այն է, որ Սարգսյան-Ալիև հնարավոր նոր հանդիպումից առաջ՝ Սոչիում, թե այլ տեղ, ռուսական մամուլում ու ադրբեջանական պաշտոնական որոշ շրջանակներում հրապարակումներ և հայտարարություններ եղան այն մասին, որ հանդիպմանը քննարկվելու է այսպես ասած «Լավրովյան պլանը»: Թե ինչ է ենթադրում այդ պլանը, հայտնի է վաղուց:

Միաժամանակ հնարավոր է ենթադրել, թե այդօրինակ հրապարակումները ինչպիսի արձագանք կարող են առաջացնել Հայաստանում, դառնալով մինչև անգամ ծայրահեղ ընկալումների պատճառ: Ի վերջո հետաքրքիր է հիշել, որ այդպիսի հրապարակումներ էին հաջորդել Սանկտ Պետերբուրգի հանդիպմանը նախորդ հունիսին, որոնց էլ հուլիսին հետևեց ՊՊԾ գնդի գրավումը: Եվ հետաքրքիր է հիշել նաև այն, որ Սանկտ Պետերբուրգ Սերժ Սարգսյանի մեկնելուց ժամեր առաջ Երևանում ձերբակալվեց Ժիրայր Սեֆիլյանը: Այժմ Սոչի մեկնելուց առաջ Սերժ Սարգսյանը կոշտ արձագանքում է Ալիևին, թերևս նպատակ ունենալով նաև թույլ չտալ «Լավրովյան պլանի» շուրջ ռեզոնանս Հայաստանում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում