Հաղորդում հանցագործության մասին. «Գարդասիլ-4» անունը կրող պատվաստանյութը ձեռք է բերվել խարդախ ճանապարհով - Արայիկ Հարությունյանը և Կարեն Կարապետյանը այցելել են ուսումնական հաստատություններ և ձեթի գործարան - Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակը» կտրուկ «կծանրանա» - 49-ամյա Գոհար Ալեքսանյանը և 27-ամյա Աննա Ստեփանյանցը որոնվում են որպես անհետ կորած (տեսանյութ) - Օդի ջերմաստիճանը 15-19-ն էապես չի փոխվի - Ավտոմեքենան սահել և ընկել է ձորը - «Նկարիչները հայոց բանակին». կայացավ բարեգործական ցուցահանդես-աճուրդի նախնական ցուցադրությունը - Մսամթերքը թանկացել է, շաքարավազը՝ էժանացել - Քաղաքապետարանը Տարոն Մարգարյանի հոր դյուքյանն է - Սեռական ոտնձգության փորձ՝ 7-ամյա երեխայի նկատմամբ. «Փաստինֆո»

17-ամյա աղջկա հետ սեռական հարաբերություն է ունեցել ոչ բնական ճանապարհով


anchapahas brnutyun

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու Արմավիրի մարզի բնակչուհու նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու հանգամանքները:

2017 թվականի սեպտեմբերի 30-ին Արմավիրի մարզի 17-ամյա բնակչուհուց հաղորդում է ստացվել առ այն, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Արմավիր քաղաքի բնակիչը, Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող Դվին ռեստորանային համալիրի հետնամասում գտնվող քարե շինությունում իր կամքին հակառակ բռնություն գործադրելով, իր հետ սեռական հարաբերություն է ունեցել ոչ բնական ճանապարհով:

Դեպքի առթիվ ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Վաղարշապատի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում:

Անչափահաս աղջկա ներկայությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք անձինք: Քրեական գործով մի շարք էական հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ: