Հաղորդում հանցագործության մասին. «Գարդասիլ-4» անունը կրող պատվաստանյութը ձեռք է բերվել խարդախ ճանապարհով - Արայիկ Հարությունյանը և Կարեն Կարապետյանը այցելել են ուսումնական հաստատություններ և ձեթի գործարան - Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակը» կտրուկ «կծանրանա» - 49-ամյա Գոհար Ալեքսանյանը և 27-ամյա Աննա Ստեփանյանցը որոնվում են որպես անհետ կորած (տեսանյութ) - Օդի ջերմաստիճանը 15-19-ն էապես չի փոխվի - Ավտոմեքենան սահել և ընկել է ձորը - «Նկարիչները հայոց բանակին». կայացավ բարեգործական ցուցահանդես-աճուրդի նախնական ցուցադրությունը - Մսամթերքը թանկացել է, շաքարավազը՝ էժանացել - Քաղաքապետարանը Տարոն Մարգարյանի հոր դյուքյանն է - Սեռական ոտնձգության փորձ՝ 7-ամյա երեխայի նկատմամբ. «Փաստինֆո»

Խոշոր հրդեհ Մոլդովական փողոցում. քաղաքացիներ են ծխահարվել (լուսանկարներ)


hrdeh moldovakan

Հոկտեմբերի 10-ին, ժամը 13:30-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի 29/6 շենքում հրդեհ է բռնկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է հանրակացարանի 6-րդ մասնաշենքի 8-րդ հարկի բնակարաններից մեկում:

Հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճան:

Փրկարարները տարհանել են շենքի 16 բնակչի, որոնցից 4-ին՝ ավտոսանդուղքի օգնությամբ: Ծխահարվել է 2 քաղաքացի, ում շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են առաջին բուժօգնություն (հոսպիտալացման անհրաժեշտություն չի եղել):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:41-ին, մարվել՝ 14:55-ին:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

hrdeh moldovakan1 hrdeh moldovakan2 hrdeh moldovakan3 hrdeh moldovakan4

Լուսանկարները՝ Shamshyan.com